Մակրոնը հայտարարել է Ֆրանսիայում կորոնավիրուսի նկատմամբ առաջին հաղթանակի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է կորոնավիրուսի համավարակի նկատմամբ առաջին հաղթանակի մասին: Նրա խոսքով՝ այժմ Ֆրանսիայի համար գլխավոր խնդիր է հանդիսանում երկրի տնտեսական վերածնունդը, գրում է DW-ն։
Միաժամանակ, Ֆրանսիայի նախագահը երկրի քաղաքացիներին խնդրել է հիշել, որ երկիրը վարակի նկատմամբ դեռևս լիակատար հաղթանակ չի տարել։
«Համավարակի դեմ պայքարը չի ավարտվել, բայց ես ուրախ եմ վիրուսի դեմ առաջին հաղթանակի համար»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:
Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիայի քաղաքացիներն արդեն հունիսի 15-ից կկարողանան ազատ ճանապարհորդել ԵՄ երկրներ:
«Երկուշաբթի օրվանից ֆրանսիացիները կկարողանան ազատ ճանապարհորդել Եվրամիության երկրներ»,- նշել է նա՝ հավելելով, որ Եվրոպայի սահմաններից դուրս այլ երկրներ հնարավոր կլինի ճանապարհորդել հուլիսի 1-ից։
Շարունակությունը՝ այստեղ