Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ատելության գեներացումը վերջում այս իշխանության փլուզման և տապալման պատճառ է դառնալու»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Հայաստանում բռնապետության հաստատման փուլ ենք թևակոխել, ինչն իշխանությունները բացարձակ չեն թաքցնում: Երկու խորհրդարանական ընդդիմադիր ուժերը, որոնք հանդգնեցին քննադատել Նիկոլ Փաշինյանի վարչակարգը և հատկապես ձախողված հակաճգնաժամային քաղաքականությունը, արժանացան հստակ վերաբերմունքի: 

ԼՀԿ ղեկավարի դեպքում ականատես եղանք ծեծի՝ հենց ԱԺ դահլիճում, իսկ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ օգտագործեցին շանտաժի քաղաքականությունը: Քաղաքագետ Գագիկ Համբարյանի դիտարկումներն են՝ կապված քաղաքական դաշտում առկա իրավիճակի ու այն իրադարձությունների հետ, որոնց ականատեսն ենք:

«Հենց Գ. Ծառուկյանը քննադատեց իշխանություններին, իշխանությունները բացեցին իրենց, այսպես կոչված, պանդորայի արկղը՝ դրան զուգահեռ օգտագործելով նաև բազմաթիվ կեղտոտ տեխնոլոգիաներ: Ի՞նչն է ինձ համար այս պարագայում անընդունելի: Հարցը հետևյալն է: Եթե գործող իշխանությունները, Ն. Փաշինյանի գլխավորությամբ, այդքան արդար են հասարակության հետ, ապա այն, ինչ բացահայտում են, թող բացահայտման ժամանակ էլ հայտարարեն: 

Ինչո՞ւ է այդ մասին հայտարարվում միայն այն ժամանակ, երբ քննադատություն է հնչում գործող իշխանությունների հասցեին: Հաշվի առնելով վերոնշյալը՝ պարզ է, թե մենք, մեծ հաշվով, ինչի ենք ականատես լինում: Նիկոլ Փաշինյանը քաղաքական շանտաժի «կուլտուրա» է ներդնում և բոլորի դեմ կոմպրոմատներ է հավաքում: 

Այս ամենից զատ, ինձ համար ծիծաղելի է, որ իր թիմակիցները, այդ թվում՝ նախարարները և ԱԺ պատգամավորները, առանց ապացույցների A4 ֆորմատի ինչ-որ թղթի կտոր են դնում իրենց ֆեյսբուքյան էջերում և այն փորձում են որպես արդարության գագաթնակետ ներկայացնել: 

Ի՞նչ է, հիմա ով ինչ ուզի, կարող է թղթի վրա գրել, դնել իր էջում, և դա որպես ճշմարտություն կընդունվի՞: Իրականում խնդիրն ավելի լայն է: 

Սա շանտաժի քաղաքականություն է, սա նաև անհանդուրժողականություն է, բայց այս փոքր երկրում այսպես շարունակել հնարավոր չէ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Համբարյանը:

Գագիկ Համբարյանը շեշտեց, որ զավեշտալի են նաև իշխանական թիմի արձագանքները. «Նիկոլ Փաշինյանի թիմակիցները, կարծես, մեկ «օֆիսից» հրահանգ ստանալով են գործում: Նույնաբովանդակ գրառումներ, լուսանկարներ, նույնաբովանդակ մեկնաբանություններ: 

Իսկ ամենազավեշտալին այն է, որ նա անգամ առողջապահության նախարարին է խառնում այս գործընթացների մեջ: Սույն նախարարն ամբողջությամբ տապալել է հակահամաճարակային պայքարը, բայց անձը, որն այսօրվա դրությամբ պատասխանատու է ՀՀ-ում տեղի ունեցող առողջապահության բոլոր գործընթացների համար, թղթի կտոր է դնում իր ֆեյսբուքյան էջում ու մեղադրում քաղաքական ուժի ղեկավարին:

 Այս ամենի մեջ ինձ հետաքրքրում է նաև այն, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը ջանադրաբար պաշտպանում Սերժ Սարգսյանի իշխանությանը: 

Պարզվում է՝ ՀՀԿ-ի կառավարման տարիներին միակ ընտրակաշառք բաժանող ուժը ԲՀԿ-ն էր: Այս պահին Նիկոլ Փաշինյանը սրբագրում է Սերժ Սարգսյանին»:

Քաղաքագետի խոսքով, այսօր առկա գործողությունների հիմքում նաև իշխանության պահպանումն է: «Այս մեթոդներով իշխանությունը երկու հարց է լուծում: Նախ՝ իրեն քննադատողներին բացահայտ հետապնդման ենթարկելով՝ ամրապնդում է իր իշխանությունը, երկրորդ՝ այսպիսի քայլերով շեղում են հասարակության ուշադրությունը երկրի ներքին ու արտաքին խնդիրներից: Իշխանությունները տապալել են հակաճգնաժամային ծրագրերը: 

Բացի այդ, հաշվի առնելով այդ փաստը, լավ գիտեն, թե ինչ է սպասվում առաջիկա 2-3 ամիսների ընթացքում, որոնք, ի դեպ, ծանր ամիսներ են լինելու: Եվ հիմա իշխանություններն արտակարգ դրության քողի ու պատրվակի ներքո փորձում են ուժային մեթոդներով արգելել բոլոր տեսակի հավաքները՝ այդպիսով պահպանելով ու պաշտպանելով իրենց իշխանությունը: 

Իրենք օգտագործում են տարբեր մեթոդներ՝ հասարակության ուշադրությունը շեղելու համար: Իշխանությունը ամեն ինչ միտումնավոր է անում ու դա անում է ոչ միայն սեփական իշխանությունը պահպանելու, այլև հասարակության ուշադրությունը շեղելու թե՛ երկրի ներսում, թե՛ արտաքին ուղղություններում ծառացած մարտահրավերներից:

Նախօրեին տեղի ունեցածն ամբողջությամբ շեղեց հասարակության ուշադրությունը արտաքին ու ներքին բազմաթիվ խնդիրներից, որոնք այսօր ծառացել են. օրեցօր վատթարացող սոցիալ-տնտեսական վիճակ, կորոնավիրուսի տարածման ահագնացող տեմպեր, արտաքին քաղաքականությամբ պայմանավորված խնդիրներ և այսպես շարունակ: 

Ընդհանուր առմամբ, Փաշինյանը փորձում է ուժային մեթոդներով ամեն գնով պահպանել իր իշխանությունը, բայց, միևնույն ժամանակ, որևիցե կոնկրետ քայլեր չի ձեռնարկում իրեն քննադատողների հետ լեզու գտնելու կամ իրեն քննադատողների առաջարկած ծրագրերի գոնե ինչ-որ մասնիկ ընդունելու և կառավարության կողմից իրագործելու ուղղությամբ:

Իրենք, հակառակը, փորձում են իրենց իշխանությունը բիրտ ուժով պահել, և այդ հարցում աջակցում է արևմուտքը, որը լուռ նայում է, թե ինչպես է ժողովրդավար Նիկոլ Փաշինյանը շանտաժի, ծեծի մեթոդներով փորձում ամրապնդել իր իշխանությունը ՀՀ-ում՝ սերմանելով վախի մթնոլորտ և ատելություն հասարակության տարբեր շերտերի միջև»,ընդգծեց քաղաքագետը:

Գագիկ Համբարյանը հավելեց, որ ինչպես իշխանության գալուց հետո, այնպես էլ հիմա ամեն ինչ արվում է ժողովրդավարական սյուները խարխլելու ուղղությամբ: 

«Փաստ է, որ բոլոր՝ օրենսդիր, գործադիր ու դատական ճյուղերը պետք է ծառայեն Նիկոլ Փաշինյանին: Նա չի էլ թաքցնու,մ որ իր գլխավոր նպատակն ամբողջությամբ երեք սյուներն իր վերահսկողության տակ դնելն է: 

Սա նախկին իշխանությունների օրոք էլ կար, բայց հիմա խնդիրն այն է, որ իշխանությունը պահպանելու համար կարմիր գծեր են հատվում, որոնք չգրված օրենքներ են:

Օրինակ են անձնական կյանքին վերաբերող նյութերի աղճատված, ըստ ճաշակի հրապարակումները, այն քրեական գործերի կիսատպռատ հրապարակումները, որոնց նպատակը մարդկանց վարկաբեկելն է: 

Կարմիր գծերը հատվում են՝ հաշվի չառնելով, որ մեր ժողովուրդն ունի իր մտածելակերպը, իսկ Հայաստանը փոքր երկիր է, ուր մեկը մյուսին ճանաչում է: Մեծ հաշվով, ատելության գեներացումը, որի նպատակը ամեն գնով իշխանությունը պահելն է, վերջում այս իշխանության փլուզման և տապալման պատճառ է դառնալու: 

Ն. Փաշինյանն ամեն ինչ անում է, որ քաղաքական իրավիճակը սրվի՝ չփորձելով համագործակցել որևէ մեկի հետ ու լսել անգամ այս ճգնաժամային իրավիճակից դուրս գալու վերաբերյալ կարծիքները: 

Քաղաքական ուժերի առաջարկությունները սվիններով են ընդունվում, փորձում են այդ առաջարկությունների տակ դեմագոգիա տեսնել՝ վարկաբեկելով նաև ուժերի ղեկավարներին ու նրանց անդամներին»,-շեշտեց Գ. Համբարյանը: 

Մյուս կողմից՝ Համբարյանը նկատեց, որ ներքաղաքական իրավիճակի վրա ազդեցություն կարող են ունենալ Հայաստանից դուրս գտնվող այն ուժերը, որոնք շատ մեծ հետաքրքրություններ ունեն մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ. 

«Արևմուտքի կողմից հովանավորվող ուժերի ներկայացուցիչները, որոնք հիմա նաև իշխանության ներսում են, նախօրեին տեղի ունեցած դեպքերի ֆոնին բացարձակ չթաքցրեցին, որ արհամարհած ունեն այն ժողովրդավարական արժեքները, որոնց մասին մինչ այս բարձրագոչ հայտարարություններ էին անում: 

Այդուհանդերձ, մինչև հիմա իրավապաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների որոշ ներկայացուցիչներ կարող էին ամոթ ունենալ և գոնե կանանց գռեհկաբար քաշքշելու վերաբերյալ հայտարարություն անել: Բայց՝ ոչ: 

Այս ամենը ցույց է տալիս, որ պայքարը ոչ միայն զուտ ներքաղաքական խնդիրների շուրջ է, այլ ավելի գլոբալ՝ արտաքին քաղաքական խնդիրներ են լուծվում: 

Մյուս կողմից՝ Ն. Փաշինյանը փորձ է անում իր կողմից վերահսկվող ընդդիմադիր ուժ ձևավորել, որը թեպետ պաշտոնապես ընդդիմադիր կլինի, բայց արտաքին քաղաքական կողմնորոշման առումով ավելի շատ արևմտամետ կլինի»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Թբիլիսիում կրկին բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև (տեսանյութ) «Կասկադը» վերջնական տեսք կստանա․ հողամասերը կդառնան հանրային ու կանաչ տարածքներ Ռուս խաղաղապահները հեռացել են Դադիվանքից Դուբայում սաստիկ փոթորիկ է. քաղաքը հեղեղվել է, չեղարկել է 45 չվերթ (տեսանյութեր) Արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել են Ճանապարհ է փակ լինելու, ՊՆ նախկին շենքն է պայթեցվելու57-ամյա տղամարդը Երևանում «ՎԱԶ-2104» է գողացել․ մանրամասներՄԻՊ աշխատակիցները կտեսակցեն ՔՊ-ական պատգամավորին վիրավորած անձին, որին ծեծի են ենթարկել Հաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ ԲեգլարյանՉինաստանի խոսքը Ռուսաստանում կշիռ ունի. Շոլցը Սի Ծինփինին խնդրել է ազդել Մոսկվայի վրա Ինչպե՞ս են «Ուրալ»-ի վթարի հետևանքով վիրավորված զինծառայողները Այս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը ՀՀ-ի ճանաչված սահմանները Իրանի համար կարմիր գիծ են. դեսպան Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին․ հրատապ գրություններ եմ ուղարկել. Թագուհի Թովմասյան Զելենսկին ասել է, որ Իսրայելը հարձակումից պաշտպանած դաշնակիցները, նույնը կարող են անել Ուկրաինայի համար Ինչու է Ջերմուկում ապամոնտաժվում խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը. պարզաբանում Արմավիրում բախվել են «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը, վիրավորներ կան. նոր մանրամասներ ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա ՍողոմոնյանՎերակենդանացման բաժանմունքում է. Զառա Արամյանի դուստրը մանրամասներ է հայտնում Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան Ագրոէլեկտրական արևային պարկԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ջերմուկում այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը Զելենսկի. Ուկրաինան չի կարողանա հաղթել պատերազմում առանց ԱՄՆ-ի լրացուցիչ օգնության ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները ՀՀ ԳԱԱ-ի և Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ Վթար Իջևանում․ զոհ ու վիրավոր կան ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Իրանի դեմ ցանկացած գործողություն ցավոտ պատասխան կստանա․ Ռաիսի Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն ՄանվելյանԻնչո՞վ են զբաղվելու էկոպարեկները. նոր ծառայություն Հայաստանում Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու ադրբեջանական փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ Գեղարքունիքի Զինկոմին մեղադրանք է առաջադրվել. զինվորների են բանակից ազատելՍամվել Վարդանյանին ծեծի են ենթարկել. Փաստաբան Ռուբեն Մելիքյանն ահազանգում է «Հայ կինոյի օրվա» առիթով հայկական ֆիլմեր կցուցադրվեն Երևանում, Մեղրիում, Քաջարանում և Բերդում Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Երիտասարդն անցել է բոլոր սահմանները և պետք է պատասխան տա. Հակոբ Ասլանյանը՝ իր մասնակցությամբ միջադեպի մասին Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ամենահին երաժշտական գործիքը․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ԱՊՐԻԼԻ). Ընդդիմության հերթական հանրահավաքը, հայց՝ ընդդեմ գերմանական դրամատների․ «Փաստ»ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ. Իսրայելի ԱԳ նախարարը դիմել է 32 երկրի՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել և ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Պատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ»Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը Որքան արժեն Երևան-Մոսկվա տոմսերը ապրիլի 22-ից 28-ը․ արժեքներ