Ереван, 04.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Վարդան Ոսկանյան. «Մեր խնդիրն այս պահին Հայաստանի անվտանգային շահերը սպասարկելն է»

ИНТЕРВЬЮ

Ադրբեջանական կողմը փորձում է հնարավորինս օգտվել Հայաստանի և Իրանի միջև առաջացած յուրաքանչյուր կնճիռից, իսկ Իսրայելում ՀՀ դեսպանատան բացման որոշումը երկու պետությունների հարաբերություններում նման խնդիր առաջացրել է: 

«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ շեշտելով, որ Ադրբեջանում Իրանի դեսպան Ջավադ Ջահանգիրզադեի և, այսպես կոչված , «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիների համայնք» կազմակերպության ղեկավար Թուրալ Գյանջալիևի հանդիպումը, կարծեք թե, պետք է տեղավորել հենց այդ տրամաբանության մեջ:

«Ըստ էության, ադրբեջանական կողմը փորձում է օգտվել ստեղծված իրավիճակից՝ առաջ տանելու իր շահերը, իսկ այդ շահերը տեղավորվում են նաև թուրք- ադրբեջանական հայտնի ծրագրի շրջանակում, ինչն, ի դեպ, անթաքույց է: 

Այն է՝ շրջափակման մեջ վերցնել Հայաստանը նաև հարավից: Ես կոնկրետ տեղյակ չեմ՝ վերոնշյալ հանդիպումը իրանական կողմի՞ց, թե այդ ինքնահռչակ կազմակերպության ղեկավար հորջորջվող անձի նախաձեռնությամբ է տեղի ունեցել, բայց, համենայն դեպս, առկա է փաստը, որ նման հանդիպում եղել է: 

Կարծում եմ՝ այդ տիրույթում իրանական կողմը չպետք է նման ինքնահռչակ անձանց և ինքնահռչակ կառույցների հետ հանդիպի, իսկ հայկական կողմից առհասարակ այդ կառույցի վերաբերյալ արձագանք պետք է լինի, որովհետև Թ. Գյանջալիևը հանդիպումների շարք է ձեռնարկել, և նրա հետ հանդիպել են անգամ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները: 

Հետևաբար, կարծում եմ, այս կազմակերպության գործունեությանը պետք է ավելի լուրջ ուշադրություն դարձվի և Հայաստանից պետք է հակադարձումներ լինեն, որովհետև մենք գործ ունենք ինքնահռչակ կազմակերպության հետ, որի ղեկավարը փորձում է քարոզչական, արդեն նաև դիվանագիտական հարթությունում որոշակի գործունեություն ծավալել»,-ասաց իրանագետը: 

Հաշվի առնելով, որ հանդիպման վերաբերյալ ադրբեջանական կողմից ապատեղեկատվություն է տարածվել՝ նա ընդգծեց. 

«Բաքվում Իրանի դեսպանության պաշտոնական կայքում «Հայաստանի բռնազավթման մասին» որևէ հիշատակում չկա, մինչդեռ ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ նման ապատեղեկատվություն կա, որը կրկին միտված է Հայաստան-Իրան հարաբերություններում որոշակի խոչընդոտներ ստեղծելուն: 

Կարծում եմ՝ հստակ պետք է արձանագրենք ադրբեջանական կողմի այդ մոտեցումը և այսուհետ ի նկատի ունենանք, որ թե՛ ադրբեջանական, թե՛ թուրքական կողմը փորձելու է օգտվել «պատուհաններից», որոնք կարող են բացվել ՀայաստանԻրան հարաբերություններում: Առհասարակ, հայկական կողմից քարոզչական հուժկու ճնշում պետք է բանեցվի՝ դադարեցնելու այս «կազմակերպության» նման ակտիվությունը»: 

Վարդան Ոսկանյանը շեշտեց, որ հայ-իրանական հարաբերություններում ծագած խնդիրները չպետք է քարոզչական քննարկման առարկա դառնան. «Բնական է, որ երկու երկրների միջև կարող են խնդիրներ ծագել, որոնք պետք է կարգավորվեն ներքին դիվանագիտական խողովակներով, որ ավելորդ առիթ չտանք մեր հանդեպ թշնամական դիրքորոշումներ ունեցող պետություններին, ուժերին այդ խնդիրները մատի փաթաթան դարձնել և մեզ քարոզչական հարվածներ հասցնել: 

Կարծում եմ՝ Իրանի հետ հարաբերությունները ՀՀ-ի համար կենսական նշանակություն ունեն: Հայաստանի հետ հարաբերությունները Իրանի համար ևս գրեթե նույն նշանակությունն ունեն: Եվ բնական է, որ այդ կենսականությունը երբևէ չի կարող հարցականի տակ դրվել, եթե անգամ տարբեր կողմերից ճնշումներ լինեն»:

Անդրադառնալով մեկ այլ խնդրի՝ ԵԽ պատգամավորների և Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություններին՝ կապված Արցախը Հայաստանին կապող մայրուղու կառուցման հետ, Վարդան Ոսկանյանն ընդգծեց. «Պետք է անդրադառնանք խնդրի էությանը: 

Հարցն այն է, որ Հայաստանում, ցավոք, հիմնականում տարված են ներքաղաքական խնդիրներով: Շատ հաճախ այդ խնդիրները կենցաղային մակարդակի բնույթ են կրում, բայց, այդուհանդերձ, հենց այդ խնդիրներն են գտնվում Հայաստանի՝ որպես պետության և հասարակության ուշադրության կենտրոնում: 

Մինչդեռ արտաքին քաղաքական տիրույթում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք պատշաճ ուշադրության պետք է արժանանան: Վերոնշյալ հայտարարությունն էլ է այդ խնդիրների շարքից: Կարծում եմ, որ ԵԽ որևէ պատգամավոր կամ որևէ այլ ուժ, ըստ էության, իրավունք չունի վիճարկելու Արցախի ժողովրդի ազատ տեղաշարժի իրավունքը:

 Խնդիրը պետք է տեղափոխվի այս հարթություն և հենց դրա մեջ լուծում ստանա, որովհետև մինչ մենք զբաղված ենք ներքաղաքական խնդիրներով, ցավոք, ադրբեջանական կողմը բավականին ակտիվ աշխատում է տարբեր ուղղություններով: Յուրաքանչյուր բացթողում, թերացում ու ուշադրության պակաս որևէ խնդրի վերաբերյալ կարող է բերել նման դիրքորոշումների ի հայտ գալուն: 

Մեծ ջանասիրությամբ պետք է աշխատել այս ուղղություններով, որովհետև ներքաղաքական պայքարը Հայաստանում մշտապես լինելու է, բայց արտաքին քաղաքական տիրույթում պետք է բացառապես հաջողություններ գրանցենք, որովհետև դրանք առնչվում են մեզանից յուրաքանչյուրին՝ անկախ նրանից ընդդիմության, թե իշխանության շարքերում ենք»:

Ամփոփելով ու խոսելով արտաքին քաղաքականության մեջ անհրաժեշտ քայլերի մասին՝ մեր զրուցակիցը հավելեց. «Մեր խնդիրը Հայաստանի տեսլականի ձևակերպումն է ու այդ տեսլականի շրջանակներում թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության իրականացումը: Ցավոք սրտի, նման տեսլական չկա: 

Հետևաբար կոնկրետ կարճաժամկետ կտրվածքով մեր խնդիրը այս պահին Հայաստանի անվտանգային շահերը սպասարկելն է՝ արտաքին քաղաքական հարթությունում: Մենք պետք է իրացնենք գերակտիվ արտաքին քաղաքականություն, արտաքին քաղաքական տիրույթը պետք է պատշաճ ուշադրության արժանանա: 

Մինչև Հայաստանի տեսլականի հստակեցումը, միայն գերակտիվ, ծրագրավորված ու որակյալ գործողությունների արդյունքում կարող ենք ապահովել մեր պետության շահերը թե՛ անվտանգային, թե՛ տնտեսական ոլորտում, ինչը նույնպես կարևոր է»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана