Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ուզում էի ներսումս թաքնված ինչ-որ բան գտնել». ինչպես Նարինեն սիրահարվեց խաչքարագործությանը

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Աշխարհն առաջ է ընթանում, այսօր արդեն գրեթե բոլոր մասնագիտություններին թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ հավասարապես տիրապետում են: Բայց նույնիսկ սրանով հանդերձ մեր աչքին բավական անսովոր է տեսնել խաչքարագործ աղջկա: Մենք սովոր ենք, որ քարի հետ պետք է տղամարդն աշխատի, քանի որ դա բավական բարդ ու ծանր աշխատանք է:

Նարինեն ծնվել է Լիբանանում, մասնագիտությամբ ճարտարապետ-դիզայներ է: «2014 թվականին առաջին անգամ եկա Հայաստան` մասնակցելու ճամբարի: Հենց այն ժամանակ արդեն սիրեցի Հայաստանը, բայց այդ ժամանակ մարդկանց հետ շատ շփում չեմ ունեցել, ուղղակի զբոսաշրջիկ էի: 

Հետո 2018 թվականին, երբ ավարտեցի համալսարանը, անցա մասնագիտական աշխատանքի, բայց հասկացա՝ համակարգչի մոտ նստած աշխատելն իմը չէ: Վստահ էի՝ ներսումս պահված ինչ-որ բան պետք է գտնեմ, և ամենահեշտ տարբերակը Հայաստան գալն էր: Սկզբում ծնողներիս համար դժվար էր, քանի որ ընտանիքի առաջին անդամն էի, որ պետք է տնից հեռանայի, մեկնեի այլ երկիր ապրելու: 

«Դեպի Հայք» կազմակերպություն կա, երբ սփյուռքահայերը գալիս են իրենց մասնագիտությամբ կամավոր Հայաստանում աշխատելու, այդ ծրագրով ավելի հեշտ էր հայրենիք գալը: Եկա ու մնացի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նարինե Փոլադյանը:

 

Իսկ ինչպե՞ս որոշում կայացրեց խաչքարագործություն սովորելու: «Ընդհանրապես ծանոթ չէի խաչքարերի հետ, գիտեի դրանց մասին այնքան, որքան դպրոցում մեզ ցույց էին տվել կամ խոսել, ուղղակի լսում էի պատմությունները և անցնում առաջ: Երբ եկա Հայաստան, տեսա, որ ճանապարհներին ու այգիների մեջ շատ խաչքարեր կան: Սակայն անտարբեր էի: Հետո մի օր անցնում էի Արամի փողոցով և տեսա խաչքարագործների արվեստանոցը: Տղաներն աշխատում էին, սկսեցի մտածել՝ ինչո՞ւ այդտեղ աղջիկ չկա: 

Մեջս մի բան արթնացավ և հենց այդ պահին, չեմ կարող բացատրել ինչպես, բայց սիրահարվեցի խաչքարագործությանը: Մոտեցա իրենց, հետաքրքրվեցի՝ կարո՞ղ եմ սովորել, դրական պատասխան ստացա, ու այդպես ամեն ինչ սկսվեց: Իմ վարպետ Համբիկը բաց մտածելակերպ ունեցող մարդ է, ասաց՝ արի փորձի, սկսեցի աշխատել, հասկացանք, որ ինձ մոտ ստացվում է: Առհասարակ, շնորհակալ եմ իմ վարպետին իմ մեջ թաքնված տաղանդը բացահայտելու համար»,-նշում է մեր զրուցակիցը: 

Նարինեն ասում է՝ երբեք չի փոշմանել կայացրած որոշման համար: «Միշտ ամաչկոտ եմ եղել, բայց երբ տարիներ առաջ անցա արվեստանոցի մոտով, միանգամից իմ մեջ այդ ուժը գտա ներս մտնելու և ասելու, որ ուզում եմ խաչքարագործություն սովորել: Միանգամից, առանց երկմտելու որոշում եմ կայացրել: Հայաստանում էլ ճարտարապետական գրասենյակում դիզայներ էի աշխատում, բայց թողեցի այդ աշխատանքը և սկսեցի խաչքարագործությամբ զբաղվել»,-ասում է Նարինեն:

Նշում է՝ առաջին անգամ վարպետն է նախշ տվել, որ քանդակի: «Դրա վրա աշխատեցի, վարպետս հասկացավ, որ քարի հետ շփում կա, սկսեցի ավելի հաճախ գնալ արվեստանոց՝ քանդակեցի հավերժության նշանը, հայկական զարդանախշերի գրքերից վերցրեցի տարբեր նախշեր, սկսեցի դրանք քանդակել: Հետո արդեն վարպետս սկսեց ինձ վստահել աշխատանքներ մեծ քարերի վրա, սկսեցի իրենց օգնել: Որոշ ժամանակ հետո լիարժեք սկսեցի աշխատել, Ջուղայի խաչքարերից մեկի կրկնօրինակը պատրաստեցինք: Երբ վարպետիս արվեստանոցում էի, իրենց ոճով էի աշխատում: Հիմա Գյումրի եմ տեղափոխվել և ստեղծագործական ջիղը սկսում եմ արթնացնել մեջս: 

Սկզբնական շրջանում սկսեցի արհեստի տիրապետել, իսկ հիմա արվեստի ուղղությունն եմ զարգացնելու»,-պատմում է երիտասարդ խաչքարագործը:

Իսկ մարդիկ ինչպե՞ս են վերաբերվում աղջիկ-խաչքարագործին: «Հնարավոր է տեղացիները զարմանում են, թե ինչպես է աղջիկն աշխատում քարի հետ, բայց օտարների աչքին ամեն ինչ այլ է՝ իրենք ուրախ ու հպարտ են, որ աղջիկն էլ է նման աշխատանք կատարում: 

Սկզբում տեղացիները զարմանում էին, հետո միախառնվում էր ուրախությունը, իսկ զբոսաշրջիկներն այլ աչքով էին նայում, բայց, իհարկե, խաչքարագործությամբ զբաղվելու որոշումս նաև ծնողներիս զարմացրեց: Նրանք խորհուրդ տվեցին այդ քայլին չգնալ, ասացին գուցե քոնը չի, բայց մտքիս դրել էի և որոշումս կյանքի կոչեցի»,-նշում է Նարինեն:

 

Խաչքարագործն ասում է՝ չի ուզում, որ խաչքարը դառնա փող աշխատելու միջոց: «Խաչքարագործությունն իմ եկամուտը չի ապահովում, զբաղվում եմ ճարտարապետական մի քանի գործերով: Հիմա չեմ մտածում այն մասին, որ խաչքարի պատրաստումը դառնա եկամտիս աղբյուրը: 

Ուզում եմ աշխատել ինքս ինձ վրա, կատարելագործվել, արդյունքի հասնել: Արդեն ունեմ հստակ որոշում Հայաստանում մնալու: Ընտանիքիս համոզում էի, որ գային Հայաստան, հիմա արդեն փոքր քույրս է եկել, այստեղ աշխատում է: Ծնողներս էլ են համաձայն Հայաստան տեղափոխվելուն, ուղղակի Լիբանանում քաղաքական ու տնտեսական հարցերը լավ չեն»,եզրափակում է Նարինե Փոլադյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Բլինքենը ժամանել է Պեկին Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվում Նավթի գները նվազել են Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասին Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են Տավուշում իավիճակը շարունակում է լարված մնալՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, եթե ստեղծվի Պաղեստինի անկախ պետություն՝ 1967-ի սահմաններով Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Աննա Հակոբյանը գնացքով Գյումրի է ուղեւորվելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Ադրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ, մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանԲաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Գազամատակարարման պլանային դադարեցում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ապրիլի 25-ին և 26-ին Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Ջուր չի լինի ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»