Գագիկ Ծառուկյանի մասով փակ գաղտնի քվեարկության արդյունքները. բացառիկ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր վաղ առավոտից խորհրդարանում քննարկվում էր ՀՀ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունը՝ Ազգային Ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելու եւ մեղադրանք առա ջադրելու, ինչպես նաեւ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ։ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ «Իմ քայլ»-ում բոլորը կողմ են քվեարկել դատախազության միջնորդություններին: Մեր տեղեկություններով, քիչ անց Աժ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը կհայտնի, որ կողմ 87 ձայն է ստացվել: Հավելենք, որ իշխող ուժից բացակա են եղել Սասուն Միքայելյանն ու Թագուհի Թովմասյանը:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնեց, որ Միքայելյանը վատառողջ է, իսկ Թագուհի Թովմասյանն էլ բացակա է հարգելի պատճառով՝ հղիության և ծննդաբերության արձակուրդում է:
Հավելենք, որ ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել, իսկ որոշման ընդունման համար բավարար էր 67 ձայնը: