Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ծի­րա­նի բեր­քը սպաս­վա­ծից քիչ կլի­նի, կար­տո­ֆի­լի հա­մար վատ տա­րի չէ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Գյուղատնտեսական ոլորտի հարցերը մշտապես հայտնվում են մեր ուշադրության կենտրոնում և դառնում քննարկման առարկա: «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչյա Բերբերյանի հետ զրուցել ենք գյուղատնտեսական բերքի ծավալների, կարտոֆիլի ու ցորենի ցանքատարածությունների, գյուղվարկերի ու գյուղապահովագրության մասին և ոչ միայն: 

Բերբերյանը նշում է՝ ծիրանի բերքը սպասվածից քիչ կլինի, նույնը կապված է պտղի հետ: «Մասսայական հիվանդություններ ունենք խնձորենու և դեղձենու հետ կապված: Գարնանային անձրևների առատության պատճառով առաջացած խոնավությունը հանգեցրեց հիվանդությունների զարգացման՝ սնկային հիվանդություններ, քոս և այլ հիվանդություններ: Կարտոֆիլի համար վատ տարի չէ: 

Ցանքատարածությունները մի փոքր ավելացել են, չնայած ոչ որակյալ սերմերի հաշվին: Այն մարդիկ, որոնք պետք է մեկնեին արտագնա աշխատանքի, սակայն կորոնավիրուսի պատճառով չկարողացան, մնացին իրենց տներում և սկսեցին տարբեր կուլտուրաներ մշակել, հիմնականում կարտոֆիլ: Նրանք Շիրակի և Գեղարքունիքի մարզերի ֆերմերներն են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Բերբերյանը:

Նա ներկայացնում է ցորենի ցանքատարածությունների հետ կապված պատկերը: 

«Ցորենի ցանքատարածությունների ավելացման հարցով դիմել ենք կառավարությանը, մի սխեմա ենք առաջարկել, որ անտոկոս վարկի փոխարեն գյուղացուն ցորեն տանք և հաջորդ տարի մեկին երկու հարաբերակցություն արտացոլմամբ ստանանք: Այսինքն՝ մենք մեկ կիլոգրամ սերմ կտանք, հետ կվերցնենք 2 կգ պարենային ցորեն: 

Ցավոք, կառավարության «մասնագետները» փորձում են փոփոխել մեր առաջարկը, որը մեզ համար անընդունելի է: Նույնիսկ Ազգային ժողովում «վազող», «քայլող» պատգամավորներ ունենք, հանձնաժողովի նախագահներ, որոնք խառնվել են այդ ծրագրին: 

Եթե այդ ծրագիրը չձևափոխեն, մենք 2-4 տարում կհասցնենք ցորենի ցանքատարածությունները ավելացնել կրկնակի ծավալով: Իսկ եթե նախկին կաշառակերները, որոնք այսօր պատահական իշխանության են եկել, փորձում են իրենց ձեռքերը տաքացնել այս ծրագրի վրա, կունենանք այն, ինչ-որ ունենք՝ անորակ սերմ, անորակ բերք, իսկ ցանքատարածությունները չեն ավելանա»,-նշում է մեր զրուցակիցը: 

Բերբերյանը նշում է՝ էկոնոմիկայի նախարարին ասել է՝ եթե դուք պետք է այդ ծրագիրն անեք, մենք հետ ենք քաշվում, հակառակ դեպքում՝ թողեք մենք այդ ծրագիրն իրականացնենք: «Իրենք առաջարկում են այլ տարբերակներ՝ որ գյուղացին 50 տոկոսով մասնակցի դրան, կանխավճար վճարի և այլն: 

Ոնց ես եմ հասկանում, ցանկանում են հենց սկզբից գումար աշխատել: Նույն առաջարկն արվել է նաև գարու ցանքատարածությունների դեպքում, որը կխթանի անասնակերի արտադրությանը, անասնագլխաքանակի ավելացմանը»,-ընդգծում է Բերբերյանը:

Անդրադառնում ենք նաև կառավարության՝ անասնագլխաքանակի հաշվառմանը: «Մեզ մոտ տարեցտարի անասնագլխաքանակի անկում է գրանցվում, բայց կառավարությունը փորձում է համարակալում անցկացնել՝ չհասկանալով դա ինչ բան է: «Бонитировка»-ն մի գիտություն է, որը նշանակում է ընտանի կենդանիների անձնագրավորում, ոչ թե հաշվառում: Հաշվառումը անձնագրավորման մի թևն է: Էլ ի՞նչ ենք ուզում այս մարդկանցից, պիտակները կկախեն կենդանիների ականջներից, այդ գումարներն էլ այդտեղ կմսխեն, իսկ հետո էլ հետևանքների համար ոչ մեկը պատասխան չի տա: Կամ հիմա որտե՞ղ են ժամանակակից ֆերմաները: 

Պլաստմասե կամ պոլիէթիլենային թաղանթի տանիքով ֆերմա՞ եք տեսել, որ բերել կապում էին գյուղացու գլխին: Այս թալանչի ծրագրերը դուրս են գալիս կառավարությունից: Մենք այսօր այնքան ֆերմաներ ունենք, որոնք կարելի է վերականգնել ու աշխատեցնել:

 Թող դրա մասին մտածեն: Ոչ թե մեկն ասի՝ պահեստամասեր ունեմ, գնամ կառավարություն, ասեմ այդ ծրագիրը տվեք ինձ, այդ պահեստամասերը վաճառեմ: Այդ կերպ ենք աշխատել, որ այս օրին ենք հասել»,-նշում է ՀԿ-ի նախագահը: 

Իսկ վերջում անդրադարձ գյուղվարկերին ու գյուղապահովագրությանը: «Գյուղվարկերի համար մարդիկ մեկ ամիս առաջ հերթ են կանգնում, հետո այնքան թղթաբանություն են պահանջում, մինչև այդ մեկ միլիոն դրամը ստանան: 

Ապահովագրության մասին շատ եմ խոսել: Եթե մի պետություն չունի հակակարկտային համակարգ, այսինքն ունի, բայց լավ չի աշխատում՝ գումարները լավ ծախսում են, արդյունավետություն չկա, մի երկիր, որը չկարողացավ բարեկարգել ոռոգման համակարգը, ձախողել է բույսերի պաշտպանությունը՝ մասսայական հիվանդություններ են Արարատյան հարթավայրում, անասնաբուժության հարցը մինչև հիմա չի կարողացել կարգավորել, ի՞նչ ապահովագրության մասին է խոսքը»,-եզրափակում է Հրաչ Բերբերյանը:

 ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցԼարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահմանՀա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»Սիրուշոն կոչ է անում միանալ Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Ոսկեպար-Բաղանիս հատվածից ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար) Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՀետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Ռուս խաղաղապահները ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր՝ դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար Հրաշալի օր է. ապրիլի 23-ի աստղագուշակ Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասինՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը Ուրեմն Բաքուն էլ ՀՀ-ի անկլավն ա, եթե Տավուշում անկլավ կա․ քոչվորին մի մետր չենք տալու․ դերասանուհի (տեսանյութ) ՀՀ ՊՆ–ն զգուշացնում է՝ Տավուշում ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ Կրեմլում հայտնել են՝ ինչու են խաղաղապահները հեռացել Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանը ոչնչացրել է օկուպացված Շուշիի Ղազանչեցոց գերեզմանոցը Իսկ ինչո՞ւ Ադրբեջանը հստակ հղում չի տալիս Ալմա–Աթայի կոնկրետ թվականի քարտեզին Փոխվարչապետը երաշխավորում է՝ Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում. Մհեր Գրիգորյանի գրասենյակ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը խորապես ուսումնասիրում է Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ ուղղված բռնությունները Կենդանակերպի նշաններ, ովքեր երջանկություն և հաջողություն կունենան 2024 թվականի ապրիլի վերջին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի ՍարգսյանՈսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում․ փոխվարչապետի գրասենյակ Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Եգիպտոսը վերադարձրել է Ռամզես 2-րդի 3,400-ամյա արձանի գողացված գլուխը Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ռուսաստանում առաջիկա ամսում հրաժարականներ են սպասվում. Ведомости Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին Ինչպես են դիմավորում փեսային հարսի տանը. Սա տեսնել է պետք 3 օրում հանրապետությունում արձանագրվել է 32 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է, 41-ը՝ վիրավորվել Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան