COVID-19-ով վարակված անընդհատ հազող հիվանդները վտանգավոր են նույնիսկ դիմակով. հետազոտություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴիմակները կարող են լիարժեք պաշտպանություն չապահովել, եթե վարակված անձը շատ է հազում, պարզել են Կիպրոսի Նիկոսիայի համալսարանի գիտնականները: Հենց այդ պատճառով հաստատված ախտորոշմամբ մարդկանց խորհուրդ է տրվում տանից դուրս չգալ. նույնիսկ դիմակի դեպքում նրանք կարող են վտանգավոր լինել շրջակա միջավայրի համար:
Ինչպես նշվում է EurekAlert!-ում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ՝ համակարգչային մոդելների օգնությամբ հետազոտողները հետեւել են հազի եւ փռշտոցի ժամանակ օդ արտանետված մանր կաթիլների տարածմանը, եթե մարդը դիմակով է: Առանց դիմակի թքի կաթիլները կարող են թռնել 5.5 մետր 5 վայրկյանում: Դիմակն իսկապես կանխում է կաթիլների տարածումը, սակայն դրա ֆիլտրելու իրական կարողությունը վատթարանում է, եթե մարդն անընդհատ հազում է:
Նույնիսկ դիմակ կրելիս կաթիլները կարող են թեթեւ հազի դեպքում մեկ մետր թռնել: Ըստ գիտնականների՝ սա ցույց է տալիս սոցիալական հեռավորության կարեւորությունը վարակի կանխարգելման համար: Հեռավորության պահպանումը կրկնակի կարեւոր է, եթե մարդը հազում է, նույնիսկ եթե դիմակով է:
Շարունակությունը՝ այստեղ