Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Կոն­սո­լի­դա­ցի­ոն գոր­ծըն­թաց­նե­րին զու­գա­հեռ մե­ծա­նում են հան­րու­թյան հի­աս­թա­փու­թյունն ու դժգո­հու­թյու­նը.

АНАЛИТИКА

Հայաստանում արտակարգ դրության պայմաններում նոր քաղաքական գործընթացներ են տեղի ունենում։ Քաղաքական դաշտն ակտիվ վերադասավորումների մեջ է, որը փոփոխություններ է կանխորոշում ներքաղաքական կոնյուկտուրայում։

Տրամաբանական կլիներ, որ համավարակի պայմաններում քաղաքական զարգացումների դանդաղում տեղի ունենար, քաղաքական ուժերը ներքաղաքական պայքարում «թայմ աութ» վերցնեին, որպեսզի կարողանային իրենց ջանքերը միավորել համավարակի և դրա բերած հետևանքների դեմ պայքարում։ 

Սակայն ի սկզբանե իրադարձություններն այլ սցենարով գնացին։ Իշխանությունները, իրենք իրենց համոզելով, թե դեռևս ունեն ժողովրդի մեծամասնության վստահությունը, մտածեցին, որ կարող են սեփական ուժերով հաղթահարել ճգնաժամը և ֆորսմաժորային իրավիճակում ընդհանրապես կարիք չունեն այլ քաղաքական ուժերի հետ համագործակցելու։

Այնուամենայնիվ, որքան ժամանակն անցնում է, Հայաստանում արմատներ գցած ճգնաժամն ավելի է խորանում։ Խոշոր հաշվով՝ իշխանությունները տանուլ են տվել ճգնաժամային կառավարումը, քանի որ նրանց կողմից նախաձեռնած քայլերն ու միջոցառումները չեն տալիս այն արդյունքները, որոնք ակնկալվում էին։

Անընդհատ ավելանում է վարակվածների քանակը, իսկ տնտեսվարողներն ու քաղաքացիները ստեղծված իրավիճակի պայմաններում շարունակում են մեծ վնասներ կրել։ Այսպիսի իրադրությունը ցանկացած իշխանության համար կարող էր առիթ տալ քաղաքական դաշտում ընդդիմադիր ուժերի հետ համագործակցության եզրեր գտնելու համար։

Բայց գործող իշխանություններին թվում է, թե իրենք դեռ ժամանակ ունեն և միայնակ կարող են ուղղել թույլ տրված սխալներն ու հաջողություններ գրանցել, իսկ առկա պայմաններում ընդդիմության կամ այլ ուժերի հետ համագործակցությունը կարող է բացասական ազդեցություն թողնել իրենց նկատմամբ ձևավորված հանրային ընկալումների վրա ու թուլության նշան համարվել։ 

Ընդհակառակը, իշխանությունները գնում են ընդդիմությանն ու ընդդիմախոսներին լռեցնելու, ճնշումներ բանեցնելու չափազանց վտանգավոր ճանապարհով:

Եվ քանի որ իշխանության ու ընդդիմադիր ուժերի միջև չի ձևավորվում որևէ փոխգործակցության օրակարգ, ապա դա փոխհատուցվում է ընդդիմադիր ուժերի համախմբման և սերտ գործակցության օրակարգով։ 

Մենք այսօր տեսնում ենք, թե ինչպես են օպոզիցիոն ուժերը հանդիպումներ ունենում, միասնական հայտարարություններով հանդես գալիս և այլն։

Համավարակի դեմ պայքարի ձախողումը ավելի է ամրապնդում ընդդիմության շրջանում ձևավորված իշխանափոխության հայտը, որին ի պատասխան իշխանությունը գործի է դնում ռեպրեսիվ մեքենան՝ միջոցներ ձեռնարկելով ընդդիմադիր ուժերին և նրանց ղեկավարներին վարկաբեկելու հանրության աչքում, ու քրեական գործեր «կարում» նրանց վրա։

Բայց եթե իշխանությունը ցանկանում է, որ իր հրաժարականի հարցը չդառնա օրակարգային, ապա ուժայինների միջոցով հարցեր լուծելու փոխարեն պետք է աշխատանքով ապացուցի իր գոյության արդյունավետությունը։ 

Եվ ընդհանրապես, բռնաճնշումների միջոցով քաղաքական պայքարի մեթոդը կարող է հակառակ արդյունքն ունենալ։ Համաշխարհային փորձը՝ վկա:

Եվ հիմա վերլուծական ու փորձագիտական շրջանակներն արդեն իսկ կարծիք են հայտնում, որ աստիճանաբար կյանքի է կոչվում արդեն «դասական» դարձած ներքաղաքական ձևաչափը՝ «կոնսենսուս մինուս մեկ»։ 

Եվ բացի այն, որ իրական ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացման գործընթաց է տեղի ունենում, զուգահեռ ավելանում է քաղաքացիների հիասթափությունը գործող իշխանությունների գործողություններից։

Եթե մեկ տարի առաջ իշխանությունները քամահրանքով էին վերաբերվում ընդդիմությանը՝ նշելով, թե ընդդիմադիր դաշտում ձևավորվել է «կոնսենսուս մինուս ժողովուրդ» ձևաչափը՝ նկատի ունենալով, որ ժողովրդին միայն իրենք են ներկայացնում, քանի որ ունեն հանրային լայն աջակցություն, ապա ներկայումս իրավիճակ է փոխվել։ 

180 աստիճանով: Հանրային տրամադրությունների փոփոխությանը զուգահեռ հասարակության տրամաբանող հատվածը միանում է ընդդիմադիր ուժերի ձևավորած կոնսենսուսին, և այդ կոնսենսուսից դուրս է մնում միայն իշխող ուժը, իսկ եթե ավելի կոնկրետ, ապա Նիկոլ Փաշինյանը։

 ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ