Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Մար­դիկ հե­ռա­նում են իրա­րից, դա­դա­րում շփվել, բայց հու­սանք՝ ամեն ինչ լավ կլի­նի»

ИНТЕРВЬЮ

Այսօր ապրում ենք մի իրականության մեջ, երբ ամեն ինչ փոխվել է: Ընդ որում, այդ փոփոխություններն ազդել են կյանքի բոլոր ոլորտների վրա: Ստեղծված իրավիճակի իրական պատկերի մասին հնարավոր կլինի խոսել ամիսներ անց, երբ արդեն ի մի կբերենք տարբեր ոլորտներին և ամենակարևորը՝ մարդկանց պատճառված թե՛ նյութական, թե՛ հոգեբանական վնասը: 

Ակնհայտ է, որ պարտադրված պարապուրդն իր ազդեցությունն է թողնելու նախատեսված թատերական ներկայացումների, համերգների, ֆիլմերի պրեմիերաների ժամկետների ու ընթացիկ նկարահանումների վրա: 

Մյուս կողմից էլ ստեղծագործական խմբերը պարտադրված պարապուրդում են: Ինչպե՞ս այս ամենը կանդրադառնա մշակութային կյանքի և գործիչների վրա: 

Դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Ջուլիետա Ստեփանյանի հետ զրուցել ենք ստեղծված իրավիճակում թատրոնների չեղարկված ներկայացումների ու փորձերի մասին, անդրադարձել առցանց ներկայացումներին և ոչ միայն:

Ստեփանյանը նշում է՝ թատրոններում այս պահին որևէ գործունեություն չի ծավալվում: «Պարապուրդ է: Մի որոշ ժամանակ փորձերը տեղի էին ունենում, բայց հետո արգելեցին: Հիմա թատրոնում ոչ մի աշխատանք չի կատարվում, բացառությամբ թատրոնի տնօրենի գործառույթների: 

Ինչ վերաբերում է հեռուստատեսությանը, սերիալներն ինչ-որ կերպ շարունակում են նկարահանել, կրկնում են արդեն իսկ ցուցադրվածները, նորերը չեն նկարահանում, առայժմ թույլ չեն տալիս: 

Հույս ունենք, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսներից կսկսենք գործել: Ստացվում է, որ թատրոններում արձակուրդ ենք գնում, ոնց որ պատերազմական վիճակ լինի»,«Փաստի» հետ զրույցում ասում է դերասանուհին:

Կարծիքներ կան, որ ստեղծված իրավիճակն իր ազդեցությունը կունենա թատրոնի հանդիսատեսի վրա, որը վերջին տարիներին «վերադարձել է» թատրոն, մեծապես աճել է հանդիսատեսների հաճախելիությունը: Ստեփանյանը նշում է՝ փաստ է այն, որ թատրոնը միշտ կա ու կմնա: «Անհնար է առանց արվեստի պատկերացնել որևէ երկիր, որտեղ չգործի թատրոն, օպերա, առանց դրա չի լինի: 

Բայց վերականգնվելու համար որոշակի ժամանակ է պետք, հանդիսատեսը կապվել էր թատրոնի հետ: 

Բայց այս պայմաններում հնարավոր չէ ներկայացումներ խաղալը, քանի որ նույնիսկ եթե հեռավորությունը պահպանվի, մարդիկ կվախենան գալ ներկայացումների: Հուսանք, որ սեպտեմբերից կմեկնարկի նոր թատերաշրջանը»,-նշում է մեր զրուցակիցը: 

Այս պարապուրդը մարդկանց վրա ազդում է թե՛ ֆինանսապես, թե՛ հոգեբանական, թե՛ հմտությունները և կարողությունները չօգտագործելու առումով: Մշակույթի տարբեր գործիչներ սկսեցին ուղիղ եթերների միջոցով պահել կապն իրենց հանդիսատեսի հետ՝ ներկայացումներ, համերգներ, գրքերի քննարկումներ և այլն: 

Իհարկե, սա չի փոխարինում կենդանի շփմանը, հանդիպումներին, սակայն, ինչպես ասում է ժողովուրդը, այս կերպ մարդիկ փորձում են սփոփել իրենք իրենց, լցնել ազատ ժամանակը: 

«Փաստացի թատրոնները չեն գործում, բայց մեր որոշ ներկայացումներ ցուցադրվում են օնլայն տարբերակով: Ժողովրդի համար դա լավ է՝ տանը նստած կարողանում են ներկայացումներ դիտել, բայց դերասանները չեն աշխատում: Թատրոնները ոչինչ չեն անում, գոնե թույլ տային փորձեր անել, պատրաստվել պրեմիերային, քանի որ այդ ընթացքը բավական երկար է: Անհրաժեշտ է 6-7 ամիս, գոնե թույլ տային այդ աշխատանքն անել, որ երբ թատրոնները բացվեին, կարողանայինք հանդիսատեսին պրեմիերաներ ներկայացնել»,-ասում է Ստեփանյանը:

Զրույցի ընթացքում անդրադառնում ենք նաև օնլայն ներկայացումներին: Դերասանուհին նշում է, որ դրանք որևէ դեպքում համարժեք չեն կենդանի ներկայացումներին, միևնույն ժամանակ անդրադառնում է այն կարծիքներին, որ օնլայն ներկայացումների միջոցով գուցե մեծանա հետաքրքրությունը թատրոն հաճախելու առումով:

 «Դիտում եմ օնլայն ներկայացումները, որոնք բացարձակ օտար են ինձ համար, որովհետև դրանք հեռուստատեսության համար չեն նկարահանված, հեռուստաներկայացումներ չեն: Երբ նկարահանում են ներկայացումը և ցուցադրում, դա արտացոլում է իրական ներկայացման միայն 50 տոկոսը: 

Օրինակ՝ ես երեք տարի է՝ խաղում եմ «Արծվաբույն» ներկայացման մեջ: Հանդիսատեսը հեռանում է հիացած, այս ընթացքում չի եղել մեկ բացասական կարծիք: 

Ես այդ ներկայացումը դիտեցի օնլայն տարբերակով և հիասթափվեցի և՛ ինձանից, և՛ ամբողջ բեմադրությունից: Ներկայացման ժամանակ հանդիսատեսը դահլիճում նստած կարծես ֆիլմ դիտի, իսկ օնլայն տարբերակով դիտելիս ոչինչ չի հասկացվում: 

Հիմա այն մարդիկ, որոնք չեն դիտել այս ներկայացումը թատրոնում, ի՞նչ կարծիք պետք է կազմեն դրա մասին: Կարող են ստանալ նույն տպավորությունը, ինչ ես, և հետագայում էլ ցանկություն չունենան այն դիտելու: Սա հեռուստաներկայացում չի, սա թատրոնի ներկայացում է, իսկ դրանք տարբեր բաներ են»,-ընդգծում է վաստակավոր արտիստուհին: 

Զրույցի վերջում էլ անդրադառնում ենք մեր բոլորիս կյանքում առկա փոփոխություններին: Դերասանուհին նշում է՝ մեր կյանքն այս ընթացքում շատ փոխվեց: «Տարիների ընթացքում պատերազմներ, համաճարակներ են եղել, բայց աշխարհում և մարդկանց մեջ, կարծես թե, ոչինչ չի փոխվել, մնացել է նույնը: 

Ես հավատում եմ, որ այս վիրուսը կա, ինչպես ժամանակին կային պատերազմները: Բայց այս դեպքում, կարծես թե, ուրիշ հարցի հետ գործ ունենք: Աշխարհն է փոփոխվում: Լավատես եմ, կարծում եմ, որ մարդիկ և երկրները պայքարելու են դրա դեմ: Ցավալի է միայն, որ հիմա մարդիկ հեռացել են իրարից, չեն կարողանում հանդիպել, շփվել: Բայց հուսանք՝ ամեն ինչ լավ կլինի»,-եզրափակում է Ջուլիետա Ստեփանյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ