Ереван, 27.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ան­տար­բեր ենք դար­ձել, մեզ ոչինչ չի փո­խում՝ ո՛չ դժբախ­տու­թյու­նը, ո՛չ եր­ջան­կու­թյու­նը

ОБЩЕСТВО

Երբ ամիսներ առաջ մեր երկրում ու աշխարհի տարբեր ծայրերում սկիզբ առավ համավարակը, շատերս լիահույս էինք, որ ինքնամեկուսացումը, մեր ազատությունների սահմանափակումը պատճառ կդառնան, որպեսզի մենք վերարժևորենք մեր կյանքը, սկզբունքները, հարաբերությունները: 

Ընդհուպ կարծիք էր հնչում, որ այս օրերին, երբ մոլորակը «հանգստանում է» մարդկանցից, նրանք կդադարեն իրենց շրջապատող աշխարհին սպառողի աչքով նայել, կսկսեն հոգ տանել շրջակա միջավայրի մասին: 

Շատերն էին նշում, որ սրանք սոսկ լավատեսական մտքեր են, որ իրականում ոչինչ էլ չի փոխվի, մարդիկ կշարունակեն նույն կերպ ապրել, և որևէ համավարակ չի ստիպի նրանց վերանայել իրենց կյանքը:

Տարբեր ոլորտների ներկայացուցիչներ՝ փորձագետներ, մշակույթի գործիչներ, վերլուծաբաններ, մարդիկ, որոնք արդեն իսկ կյանքի որոշակի ճանապարհ են անցել և փորձ ունեն այս հարցում, լավատես չէին, ասում էին՝ մարդը չի կարող փոխել իր բնույթը, սա վերաբերում է բոլոր հարցերին: 

Եթե, օրինակ՝ մարդը գիրք չի կարդում, ապա ինքնամեկուսացումը չի նպաստի, որ նա ընթերցասեր դառնա, եթե մարդը սեր չունի մաքրության հետ, ապա հորդորները՝ հաճախ լվացվելու, սոցիալական հեռավորություն պահելու, որևէ ազդեցություն չեն ունենա նրա վրա: 

Մենք՝ անուղղելի լավատեսներս, ասում էինք, անհնար է, որ ստեղծված իրավիճակը չփոխի մարդկանց, որոնք հատկապես համավարակի սկզբնական շրջանում ինչ-որ առումով զրկված էին տարբեր վայելքներից՝ ընդհուպ հարդարվելու, գեղեցիկ հագնվելու հնարավորությունից, ընդհուպ առավոտյան գերծանրաբեռնված երթուղայինով աշխատանքի գնալու «հաճույքից», չէին կարողանում այցելել իրենց հարազատներին, գնալ ժամանցի վայրեր, կինոթատրոն, համերգասրահ: 

Այսօր շատերը զրկված են ոչ միայն տարրական հաճույքներից, այլ նաև չեն կարողանում աշխատանքի գնալ՝ կա՛մ առհասարակ կորցրել են այն, կա՛մ էլ ուղղակի տնից են աշխատում, շատերի համար գնումներ կատարելը դադարել է առօրեական հաճույք լինել՝ կա՛մ բավարար գումար չունեն հանգիստ առևտուր անելու համար, կա՛մ էլ խեղդվում են դիմակների ու ձեռնոցների պատճառած անհարմարություններից, շատերի համար քաղաքում ուղղակի զբոսնելը մի իսկական տոնի է վերածվել: 

Ի դեպ, դիմակները մի օգուտ ունեն, բացի նրանից, որ պաշտպանում են վարակվելուց, դրանց օգնությամբ մարդիկ բացահայտեցին, թե ինչ գրավիչ, հոգեհան անող աչքեր ունեն իրենց զրուցակիցները, լավատեսներն ամեն վատ ու անելանելի վիճակում անգամ փորձում են դրական հատկանիշներ գտնել:

Այս տարին նման չէր մյուսներին, մենք բոլորս հայտնվեցինք նույն շրջապտույտում: Կորցրեցինք ծաղկած գարունը, կորցնում ենք ամառը, կորցնում ենք սիրելու ու սիրված լինելու լավագույն ժամանակահատվածը, օնլայն սիրահարվելն ում է պետք, եթե չես կարող համարձակորեն հանդիպման գնալ, կորցնում ենք մեր հարազատներին ու ծանոթներին, մարդիկ մահանում են, բայց մեզ համար նրանց մահը դարձել է զուտ վիճակագրական տվյալ, դեռ ոմանք էլ սփոփում են իրենց՝ իսկ քանի՞ տարեկան էին մահացածները, 80-ն ա՞նց էին, լավ, դե, մեծ էին, մահը եկել էր իրենց դուռը: Սա ամենասարսափելին է, որ կարող էր մեզ հետ պատահել: 

Անտարբեր ենք դարձել, դասեր չենք քաղում, շարունակում ենք նույն սխալները գործել, շարունակում ենք ջուր խմել աղբյուրից ու թքել այդ աղբյուրի մեջ, ուրանալ ամենքին ու ամեն ինչ: Մեզ ոչինչ չի փոխում՝ ո՛չ դժբախտությունը, ո՛չ երջանկությունը, առանց երկմտելու գնում ենք դեպի անդունդը: 

Չենք հիշում բարոյական արժեքների, մեզ արված լավության մասին: Մարդը դադարում է մեզ համար արժեք լինել, նշանակում է շատերի համար իրենց հավատն է նույնիսկ կեղծ:

Թե՛ որպես քաղաքացի, թե՛ որպես պետություն՝ մեզ ոչինչ չի փոխում: Շարունակում ենք նույն սխալները գործել, սխալներից դասեր չքաղել, չենք մտածում ապագայի մասին, մեզ համար կարևոր է դարձել միայն ներկան, միայն այս պահը, բայց նույնիսկ այն չենք կարողանում կարգին ապրել: Կարևորը ոչ միայն ներկան է, այլ նաև ապագան, որն, ավաղ, մշուշոտ է:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля