Ջրանցքում հայտնված ԲՀԿ-ականների կուսակցական տոմսերն առգրաված են եղել կուսակցության գրասենյակից...
ԲԼՈԳԳուրգեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Երեկ երեկոյան համացանցում տեսանյութ էր տարածվում, թե ԲՀԿ-ականներն իրենց կուսակցական տոմսերը թափել են ջրանցքը, մի քանի երիտասարդ էլ դրանք հավաքել էր ու տեսանկարահանել: Փորձ արվեց դիշովի սև փիառ իրականացնել, թե իբր դեպքերի նման զարգացման պարագայում, ԲՀԿ-ականները հեռանում են կուսակցությունից: Բայց իրականում, այդ կուսակցական տոմսերը ոստիկանությունը առգրավել էր կուսակացության կենտրոնական գրասենյակի խուզարկության ժամանակ: Թե հետո ոնց էին դրանք հայտնվել ջրանցքում, կարծում եմ պարզ է և հենց այդ գործով շատ տեղին կլինի, որպեսզի բարձրաձայնվի և մեղավորները այդ ստորության ու օրինազանցության հըամար պատասխանատվության ենթարկվեն:
Սա է իշխանության դեմքը, էժան փիառ ակցիաներ, ֆեյք քարոզչություն, դրա համար էլ ժողովուրդը մինչև կոկորդ լցված է ձեր խեղկատակություններից ու պետությունը անլրջացնելու հանցավոր գործունեությունից: