Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Այդ մոտեցումը լուրջ չէ, պետական քաղաքականությանը հարիր չէ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ուզենք թե ոչ, երկրի տնտեսությունն է, որը պետք է ստեղծի այն միջոցները և հնարավորությունները, որով կարող է լուծվել սոցիալական, ինչպես նաև համավարակի դեմ պայքարին ուղղվող միջոցների հարցը: 

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի դիտարկումն է, որի խոսքով, հույսը միայն արտաքին աղբյուրների վրա դնելը կարող է շատ կարճաժամկետ էֆեկտ ունենալ:

 

«Նույն արտաքին աղբյուրներից ներգրավվող միջոցները պարբերական բնույթ չունեն ու հիմնականում ավելացնելու են արտաքին պարտքը, որը, ի վերջո, պետք է մարվի մեր տնտեսությունում գեներացված եկամուտներից: Առաջնայինը մեր տնտեսական զարգացումն է, մակրոտնտեսական կայունությունը և մեր տնտեսական ընդհանուր պայմանները, որոնք զարգացման նոր ներուժ պետք է ստեղծեն՝ ներդրումների տեսքով: Մենք խոսում ենք Covid-19-ի տնտեսական հետևանքների մասին, բայց պետք է հիշենք, որ մինչ այդ կային խնդիրներ, որոնք օր առաջ լուծումներ էին պահանջում: 

Ի դեպ՝ դրանք լուծելու առումով օրվա իշխանությունը խոստումներ էր տվել: Առաջինը տնտեսական զարգացման իմաստով ավելի կայուն պայմաններ ստեղծելն էր երկրում՝ հաշվի առնելով արտաքին մարտահրավերները, մեր աշխարհագրական դիրքը: 

Խոսքը նաև քաղաքական կայունությանն է վերաբերում, ինչպես նաև ներդրումային միջավայրի կայուն զարգացմանը: Այս դաշտում, ցավոք, չունեցանք առաջընթաց: Շարունակվող քաղաքական վայրիվերումներն իրական ռիսկ են նախևառաջ օտարերկրյա ներդրումների տեսանկյունից»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Թ. Ավետիսյանը շեշտեց, որ արժանապատիվ աշխատանքի պայմանների ապահովման ուղղությամբ ևս էական փոփոխություններ չեն եղել ու հավելեց. «2018-ից առաջ դեռ գծագրված էին անհրաժեշտ փոփոխությունները, որոնք, սակայն, դուրս թողնվեցին: 

Իսկ հիմա վերափաթեթավորմամբ ուզում են դրանք օրակարգ բերել, բայց արդեն ուշացած, որովհետև Covid19-ը նոր պահանջներ է դնում: Այս առումով հակազդող քայլերն ու միջոցառումները նախ՝ ծրագրված չէին, չունեին հաջորդ քայլի տրամաբանությունը: Նշվածն ակնհայտ էր դրվագային աջակցության ծրագրերով, պոպուլիստական թվերով, հախուռն, անհասկանալի սահմանափակումներով, որոնք մարդկանց ավելի շատ գցեցին անորոշությունների մեջ: 

Փաստն այն է, որ իրավիճակին ոչ համարժեք էր այդ ամենը. մարդիկ կորցնում էին կայուն եկամուտներ, ինչը համարժեք աջակցության բացակայության պայմաններում տարավ նաև զանգվածային ազատումների: Ու թեպետ շատ աշխատողներ ձևականորեն պահպանել են աշխատանքը, բայց արդեն 3-4 ամիս է, ինչ վարձատրություն չեն ստանում: 

Բացի ոչ համարժեք ծրագրերից, կառավարությունը նաև ուշացած, ոչ հավաքական ու ոչ ամբողջական կարգավորումներ բերեց: Խոսքը տնտեսական սահմանափակումների մասին է, որի պայմաններում մենք բավականաչափ ռեսուրսներ կորցրեցինք, մինչդեռ նախատեսվող արդյունքներն աննշան եղան կամ գրեթե չարձանագրվեցին: 

Մեր տնտեսությունն այնպիսին չէ, որ անընդհատ կարող ենք լոքդաուն իրականացնել. մենք արդեն իսկ 25 տոկոս աղքատություն, աշխատող աղքատների մեծ բանակ ու սոցիալական խորացող խնդիրներ ունենք: Եթե տնտեսական նման համակարգը փորձաքար դարձնենք, անընդհատ ասենք՝ սա չեղավ, մյուսն անենք, տնտեսությունը կոլապսի առաջ կկանգնի: 

Ոչ ստանդարտ վիճակում ոչ ստանդարտ լուծումներ են պետք, ի վերջո, պոպուլիզմը երբեք դարման չի կարող լինել: Մենք իրական խնդիրների հետ գործ ունենք, որոնք իրական լուծումներ են պահանջում: Ինչքան էլ փաթեթավորեն, տվյալներ ասեն, տարբեր թվեր հրապարակեն, միևնույն է, այդպես խնդիրները չեն լուծվի: 

Համավարակով պայմանավորված անորոշությունները նաև տնտեսական անորոշություններ են. այսինքն, ռիսկայնությունն է շատ բարձր: Հիմա օրնիբուն աշխատանք ու հետևողական քայլեր են անհրաժեշտ, որոնք անելու համար, սակայն, նախևառաջ ծրագիր ու մասնագետներ պետք է ունենալ»:

Մեր զրուցակիցը, միևնույն ժամանակ նկատեց. «Եթե աջակցության ծրագրերը չանեին, ավելի վատ կլիներ. բայց մենք, ի՞նչ է, ուզում ենք մի բան անենք, մի քիչ լավ լինի, կամ չանենք, մի քիչ վատ լինի՞: 

Այդ մոտեցումը լուրջ չէ, պետական քաղաքականությանը հարիր չէ: Եթե գալիս ենք իրական դաշտ և ուզում ենք համարժեք գնահատական տալ, պետք է հասկանանք՝ ի վերջո, լուծվե՞ց այդ խնդիրը, որը դրված էր, թե՞ ոչ, կամ ի՞նչ չափով լուծվեց:

Այս համատեքստում անդրադառնանք սոցիալական խնդիրներին: Երբ մարտին հայտարարվում էր, որ մեր գրանցված աշխատողների թիվն ավելացել է նախորդ տարվա համեմատ, ասում էինք՝ զանգվածային ազատումները դեռ առջևում են, այդքան շատ ոգևորվել պետք չէ: 

Հիմա, ապրիլին պաշտոնական վիճակագրությամբ 31 հազար մարդ, որոնք մինչև 80 հազար դրամ աշխատավարձ էին ստանում, գտնվել են չվճարվող հարկադիր պարապուրդում: Տարբեր գնահատումներով այդ թվից ավելի են ոչ օրինական աշխատողները: 

Ու եթե գումարում ենք նաև մոտ 20-30 հազար փոքր ձեռնարկատիրությամբ զբաղվողներին, որոնք ժամանակավորապես դադարեցրել են իրենց գործունեությունը, ապա տեսնում ենք, որ կոնկրետ եկամուտ ստացած ու արդեն այդ փուլում այն չստացած մարդկանց թիվը 100 հազարից անցնում է»:

Թվարկելով այս ուղղությամբ իրականացված քայլերը՝ նա շեշտեց, որ դրանք ևս համարժեք չեն:

«Օբյեկտիվորեն հասկանալի առաջարկ չի արվել մասնավոր հատվածին: Ինքնին անհասկանալի, անտրամաբանական առաջարկներ կան, պետություն-գործատու իմաստով նաև փոխշահավետության խնդիր կա: 

Այդ ամենի հետևանքով, ի վերջո, կարող ենք հետո պարզել, որ դրանք, մեծ հաշվով, աննպատակ են ծախսվել: 

Հիմա անորոշ է, թե որքան կտևի այս իրավիճակը, բայց ակնհայտ է, որ սոցիալական խնդիրներն ավելի են խորանալու, և ավելանալու է վերոնշյալ 31 հազարը: Նրանց գումարվելու է նաև զանգվածային ազատումներով աշխատանք կորցրած մարդկանց թիվը: Չմոռանանք նաև, որ մոտ 100 հազար մարդ չի գնացել արտագնա աշխատանքի: 

Եթե գնաք որևէ գյուղական բնակավայր, կտեսնեք, որ խանութների պարտքի տետրերն արդեն հատորներով ավելացել են, իսկ խանութներից շատերը փակվել են»,-ասաց տնտեսագետը՝ շեշտելով, որ թեպետ կառավարությունը խոստացել է, որ արտագնա աշխատանքի չմեկնածների աշխատանքի խնդ րը կլուծի կապիտալ շինարարության միջոցով, բայց այդ ծրագրերը դանդաղում են:

«Ի վերջո, եթե կանխարգելման ծրագրերի մեկ դրամը հասնի իր նպատակին, այն մի քանի անգամ ավելի մեծ էֆեկտ կունենա: Բայց երբ չես կանխարգելում մեկ մարդու կրճատումը իր հաստիքից, վաղն արդեն ստիպված ես լինելու այդ մարդու ընտանիքին պետական բյուջեից ծախսեր ուղղել՝ աղքատության նպաստի տեսքով»,-հավելեց նա:

Ամփոփելով՝ տնտեսագետը շեշտեց, որ կառավարության քայլերը երկարաժամկետ կտրվածքով դիտարկելու դեպքում մի եզրահանգման է գալիս. «Քայլերի հիմքում կրկին պոպուլիզմն է. եկամտահարկի սոցիալական բաղադրիչը վերացրին, բարձրացրեցին նաև անուղղակի հարկերը, թե ինչպիսին է ազդեցությունը՝ այլ հարց է: 

Իսկ հիմա, այսքանից հետո շքեղությունը հարկելու քողի տակ իրականում ավելացնում են գույքահարկը՝ այն պատիկներով ավելացնելով նաև միջին ու ցածրարժեք գույքի համար: Իսկ նպատակը լրացուցիչ միջոցներ բերելն է համայնքային բյուջե: Նման փոփոխությունը նաև ժամանակավրեպ է՝ ի՞նչ կապ ունի այն այսօրվա իրավիճակի հետ, երբ մարդիկ կայուն եկամուտը կորցնելուց հետո կանգնած են աղքատության եզրին: 

Կարելի էր պարզապես հարկել շքեղությունը, որի ստացված օրինակներն ու մեթոդներն առկա են տարբեր երկրներում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին