Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Իրականում ովքե՞ր են «ավերակ» դարձնում կրթական համակարգը

АНАЛИТИКА

Նախօրեին Նիկոլ Փաշինյանն ասել է, թե «ՀՀ-ում կրթական համակարգը ավերակ է, ՀՀ-ում չի եղել կրթական համակարգ»: Սա ոչ միայն ծայրահեղական հայտարարություն է, այլև վիրավորական՝ ուղղված թե՛ տարիներ շարունակ կրթական համակարգում իրենց գիտելիքներն ու նվիրումը ներդրած մանկավարժներին, դասախոսներին և ընդհանրապես կրթության մասնագետներին, թե՛ անցած երեսուն տարում կրթություն ստացած մարդկանց: 

Մյուս կողմից, ոլորտի շատ փորձագետներ պարբերաբար նշում են, որ կրթության համակարգն ավերակների են վերածում հենց այս իշխանությունները, որոնք ամեն անգամ մի նոր հարված են հասցնում համակարգի հիմքերին: Սրա արդյունքում է, որ ներկայումս Հայաստանի կրթական համակարգը լուրջ մարտահրավերների առջև է կանգնած։

Իսկ թե ինչո՞ւ է այսպիսի իրավիճակ ստեղծվել, համակողմանի վերլուծության կարիք ունի։ Բոլորս էլ հիշում ենք, որ իշխանափոխությունից անմիջապես հետո Փաշինյանը խոստանում էր լուրջ վերափոխումներ իրականացնել կրթական համակարգում, բարձրացնել կրթության որակը, այն հարմարեցնել աշխատաշուկայի պայմաններին։

Վարչապետը անգամ հայտարարում էր, թե ՀՀ միջին վիճակագրական քաղաքացին 22 տարեկանում պետք է ունենա բարձրագույն կրթություն, 3 լեզու պետք է իմանա և 3 տարվա մասնագիտական ստաժ ունենա։ Իսկ իշխանություններն ի՞նչ քայլեր ձեռնարկեցին կրթության որակը բարձրացնելու ուղղությամբ։

Կարևորագույն, առաջնային քայլերից մեկը հայագիտական առարկաների նկատմամբ սկսված «խաչակրաց արշավանքն» էր, երբ որոշվեց, որ այդ առարկաները բուհերում ոչ պարտադիր են դառնալու։ Բացի այդ, բուռն քննարկումների առիթ դարձավ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրերից հանելու հարցը։ 

Եվ այս ամենը տեղավորվում էր վարչապետի այն հայտարարության շրջանակում, թե թամադաներ պատրաստող կրթական համակարգը պետք է փոխարինել ինժեներներ պատրաստող համակարգով։

Դժվար է պատկերացնել՝ սա՞ էր իշխանությունների կողմից պատկերացված կրթական համակարգը, երբ փորձ է արվում նվազեցնել հայագիտական առարկաների նշանակությունը հանրային կյանքում։ Բացի այդ, եթե մտադրություն կար կրթության որակը բարձրացնելու, ապա պետք է լուրջ ֆինանսական ներարկումներ արվեին գիտության և կրթության ոլորտում։

Սակայն կառավարությունը բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների ու գործուղումների համար առատ գումարներ ունի, բայց կրթության համար միջոցները սուղ են։ 

Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, թե քաղաքացիները պետք է պահանջեն, որ բարձրաստիճան պաշտոնյաները արժանապատիվ աշխատավարձ ստանան, սակայն ինքը ուսուցիչների կամ դասախոսների՝ առանց այն էլ շատ ցածր աշխատավարձն ընդամենը մի քանի հազար դրամով բարձրացնելը դարձրել էր մատի փաթաթան և ներկայացնում էր որպես մի աշխարհացունց իրադարձություն։

Իշխանություններին չհաջողվեց կրթական գործընթացները պատշաճ կարգով կազմակերպելու համար միջոցներ ձեռնարկել նաև համավարակի ընթացքում, երբ բազմաթիվ աշակերտներ տեխնիկական միջոցներ չունենալով և սոցիալական պատճառներից ելնելով՝ ուղղակի դուրս մնացին հեռավար տարբերակով կրթություն ստանալու հնարավորությունից։

Եվ մինչ օրս էլ իշխանությունները չունեն տեսլական, թե համավարակի պայմաններում ինչպիսի քայլեր պետք է ձեռնարկել, որպեսզի հնարավոր լինի ապահովել որակյալ կրթություն՝ թեկուզ հեռավար եղանակով, ինչ տեխնիկական միջոցներ և գիտելիքներ են անհրաժեշտ դրա համար։

Շարունակում է անմխիթար վիճակ տիրել նաև բարձրագույն կրթական ոլորտում, որը կարծես թե անտերության է մատնված։ Ներկա փուլում «անտեր» են մնացել թվով 6 բուհեր, որոնք չունեն ռեկտորներ, իսկ մի քանիսն էլ՝ անգամ հոգաբարձուների խորհուրդ: 

Այն, ինչ այս ընթացքում տեղի է ունենում մասնավորաբար ԵՊՀ-ում, լավագույնս ի ցույց է դնում վերջին երկու տարիներին մեր կրթական համակարգի հանդեպ տեղի ունեցողի ամբողջ թշվառությունը:

Ու նորից վերադառնալով Փաշինյանի՝ քիչ է ասել, թե սենսացիոն ու առավելապես, իր սովորույթի համաձայն, հուզական հայտարարությանը: Բա որ կրթական համակարգն ավերակ էր, ապա Փաշինյանի գլխավորած կառավարությունը երկու տարի շարունակ ինչո՞վ էր զբաղված, ինչո՞ւ չէր բարեփոխում ոլորտը, մի՞թե ժողովուրդն իրենց ընտրել է, որպեսզի լայվերի ընթացքում կենացներ ասեն ու պարգևավճարներ ստանան։ 

Թե՞ ընդհակառակը: Դեռ պետք է հասկանալ, թե ինչու է մեծամասնությունը մատնանշում այն հանգամանքը, որ իշխանությունը, հանձին ԿԳՄՍ նախարարության, պարզապես պատժում է կրթական համակարգին...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ