Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ «պաշարով» է Փաշինյանը Մոսկվա մեկնելու

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Կորոնավիրուսի պանդեմիան ազդել է հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա։ Եվ ստեղծված իրավիճակը էական փոփոխություններ է բերել ինչպես ներքաղաքական դաշտում, այնպես էլ արտաքին քաղաքականության բնագավառում։

Պատահական չէ, որ ամիսներ շարունակ դադարեցվել են պետական և պաշտոնական այցերը, երկրների ղեկավար շրջանակների միջև անմիջական շփումները։ Հանդիպումների փոխարեն անհրաժեշտության դեպքում երկրների ղեկավարների միջև հաղորդակցությունը տեղի է ունենում հեռավար եղանակով։

Եվ այս տեսանկյունից առաջիկայում արտերկիր այցերը և պաշտոնական հանդիպումները պետք է, որ խորհրդանշական բնույթ կրեն, քանի որ ոչ հեռավար շփումների կարիք կա, որոնց ընթացքում ձևավորվում է փոխադարձ վստահություն և հնարավոր է լինում լուծում տալ բազմաթիվ հարցերի։

Եվ հատկանշական է այն, որ կորոնավիրուսի տարածումից ի վեր ՀՀ վարչապետի առաջին այցը լինելու է Ռուսաստան։ Նշենք, որ Հաղթանակի օրվա միջոցառումները Մոսկվայում հետաձգվել էին, և ահա մի քանի օր հետո՝ հունիսի 24-ին է նախատեսվում Հաղթանակի շքերթը։

Հաղթանակի շքերթին մասնակցելու համար հրավեր է ուղարկվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «հնգյակի» ՌԴ գործընկեր երկրների ներկայացուցիչներին, սակայն շեշտը դրվել է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարներին հրավիրելու վրա։ Ուստի այդ օրը ռուսական կողմի հրավերով Մոսկվա կմեկնի նաև վարչապետ Փաշինյանի ղեկավարած պատվիրակությունը։

Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, թե Փաշինյանը Մոսկվա պետք է մեկներ լուրջ արտաքին քաղաքական օրակարգով, որովհետև Հաղթանակի շքերթը առանձնահատուկ առիթ է ստեղծում, որպեսզի շոշափվեն երկկողմ համագործակցությունը խորացնելու հարցեր։ Բայց արի ու տես, որ Փաշինյանը Մոսկվա է մեկնելու իր համար ոչ բարենպաստ պայմաններում։

Նախ և առաջ հիմնական խնդիրն այն է, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են անվստահության մակարդակի բարձրակետում։ 

«Ինքնիշխանության» ամրապնդման անվան տակ Փաշինյանն այնպիսի քաղաքականություն է վարում և պետական ամենապատասխանատու պաշտոններում նշանակում է հակառուս կամ սորոսական պաշտոնյաներին, որն անհանգստության տեղիք է տալիս Ռուսաստանում։

Ռուսաստանի և ընդհանուր առմամբ միջազգային հանրության ուշադրությունը չի կարող չգրավել նաև այն հանգամանքը, որ Հայաստանում ընդդիմությունը բացահայտ բռնաճնշումների է ենթարկվում։ 

Ու ամենաուշագրավն այն է, որ իշխանական քարոզչամեքենայի կողմից ընդդիմությունը բացասական կոնտեքստում կապվում է ռուսաստանյան ազդեցության հետ, և միջնորդավորված մեղադրանքներ են հասցեագրվում մեր ռազմավարական գործընկերոջը։ 

Եվ ընդհանրապես, Փաշինյանը ՌԴ է մեկնում ներքաղաքական խնդիրների այնպիսի «պաշարով», որը հազիվ թե դրական լույսի ներքո ներկայացնի նրան՝ սկսյալ երկրորդ նախագահի հանդեպ տևական ժամանակ իրականացվող գործընթացներից մինչև Գագիկ Ծառուկյանի և այլ ընդդիմադիրների հետ կապված երևույթները: 

Բացի դրանից, ՀՀ իշխանությունները, մեղմ ասած, ոչ շահեկան վիճակում են նաև կորոնավիրուսի դեմ պայքարի տեսակետից, քանի որ հաջողացրել են այդ պայքարը ամբողջությամբ տապալել, ինչպես և, ի դեպ, տնտեսությունը։

Հիմա պատկերավոր ասած՝ այսքանից հետո Փաշինյանն ի՞նչ երեսով պետք է մեկնի Մոսկվա։ Եվ արդյոք պատահակա՞ն է, որ Մոսկվայում Փաշինյան-Պուտին կամ ռուսական կողմի հետ բարձր մակարդակով այլ հանդիպումների կազմակերպման մասին որևէ տեղեկություն չկա։ 

Պատճառների մասին դեռ վաղ է խոսել, սակայն հունիսի 24-ին այլ երկրների ղեկավարների հանդիպումներն ու պահվածքը գուցե տան շատ հարցերի պատասխաններ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն Շոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ Նիկոլ Փաշինյանը հրապարակում արեցՔրիստիի մայրիկի շքեղ նվերը նորապսաակներին Այսօր աշխատանքը կարող եք ավարտել մեկ ժամ շուտ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան երթուղու «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Ալիև Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է Հայաստանին Բացառիկ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Երեկ նորածին է մահացել Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց (Հին) գերեզմանոցը Ինտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Գևորգի ու Քրիստինայի շքեղ հարսանեկան տորթն ու ռոմանտիկ պարը. բացառիկ կադրեր Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ Իմ բարի ու դաստիրակված աղջիկ, ուզում եմ որ առանց հետ նայելու գնաս առաջ, Վիկա Մարտիրոսյանի շնորհավորանքը՝ Նանուլի 14-ամյակին «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, հիմա դա հասկանում է նաև Փաշինյանը․ Էրդողան Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ ՔոչինյանըՀա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցԼարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահմանՀա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»Սիրուշոն կոչ է անում միանալ Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Ոսկեպար-Բաղանիս հատվածից ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար) Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՀետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի