Ереван, 04.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Հայաստանը դեմ է ԵԱՏՄ շուկայի համար այնպիսի պաշտպանական սակագնային միջոցներ օգտագործելուն, որը կապահովի Հնդկաստանից ավելի էժան ադամանդների ներկրումը

МЕЖДУНАРОДНОЕ

uvelir.info -ն «ԵԱՏՄ. Հայաստանը դեմ է արտահայտվել մանր ադամանդների նկատմամբ հարկային վճարները զրոյացնելուն» վերնագրով հոդվածում գրում է, որ 2020 թվականի հունիսի 10-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային-սակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչությունում տեղի է ունեցել խորհրդակցություն որոշ տեսակի թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի ապրանքային արտաքին տնտեսական գործունեության անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագներում փոփոխություններ մտցնելու հարցով: 

Այս հարցը քննարկվել է ռուսական կողմի խնդրանքով: Նախաձեռնողներն են եղել Ռուսաստանի տնտեսական զարգացման և ֆինանսների նախարարությունները: Ռուսաստանի լիազորված մարմիններն առաջարկել են զրոյական ներմուծման մաքսատուրքեր սահմանել մանր ադամանդների (քաշը մինչև 0,3 կարատ) և բնական ու ոչ բնական ծագման այլ ոսկեգործական քարերի (առանց քաշի սահմանափակման) նկատմամբ:

 Նախկինում այդ հարցը արդեն իսկ քննարկվել էր ԵԱՏՄ անդամ երկրների կողմից: Որևէ կողմ չի առարկել ներմուծման մաքսատուրքերը զրոյացնելուն: Անգամ համապատասխան հոդվածն ընդգրկվել է ԵԱՏՄ անդամ պետությունների զարդագործական արտադրանքը երրորդ երկրների շուկաներ արտահանման խթանման գործողությունների ծրագրում: Ծրագիրը հաստատել է Եվրասիական միջկառավարական խորհուրդը: 

Այնուամենայնիվ, ԵԱՏՄ անդամ պետությունների ներկայացուցիչների համար կատարյալ անակնկալ է եղել Հայաստանի լիազոր ներկայացուցչի կատեգորիկ առարկությունը մանր ադամանդների նկատմամբ զրոյական մաքսատուրքեր սահմանելու հարցում: Հիմնավորելով իր երկրի դիրքորոշումը՝ նա ասել է, որ Հայաստանի ադամանդ վերամշակող ընկերությունները մասնագիտացել են հենց հատուկ այդ քաշային կարգի ադամանդների հետ աշխատելու մեջ և ներկայումս զգալի ֆինանսական ներդրումներ են կատարվել Հայաստանում ադամանդների հղկման արդյունաբերության զարգացման գործում: 

Այսինքն, Հայաստանը դեմ է ԵԱՏՄ շուկայի համար այնպիսի պաշտպանական սակագնային միջոցներ օգտագործելուն, որը կապահովի Հնդկաստանից ավելի էժան ադամանդների ներկրումը: «Ռուսաստանի ոսկերիչների գիլդիայի» արհմիության ներկայացուցիչ Էդուարդ Ուտկինը հանդիպման մասնակիցների ուշադրությունն է հրավիրել երկու սկզբունքային նրբերանգների վրա.

1) ԵԱՏՄ անդամ երկրների համար ոսկերչական իրերի համաշխարհային պահանջարկ ստեղծելու նպատակով անհրաժեշտ է ապահովել մանր ադամանդների այնպիսի ցածր գներ, որ նրանք համարժեք լինեն այլ գներին և այն գներին, ինչով մեր մրցակիցները գնում են դրանք: Հնդկաստանում ադամանդ գնելիս անհրաժեշտ է վճարել 10% տուրք, որը հաճախ վերածվում է 15% -ի՝ մաքսային արժեքի ճշգրտումների պատճառով: 

Թուրքիայի, Թայլանդի, Իսրայելի և Չինաստանի մեր մրցակիցները նման սակագներ չունեն: Հայաստանում գնված քարերը դուրս են գալիս 10% -ով ավելի թանկ, քան հնդկականները: Ռուսական արտադրության մանր ադամանդները քանակով քիչ են և դուրս են գալիս 30%-ով ավելի թանկ:

2) Համաձայն Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2018 թվականին հանրապետություն է ներմուծվել 293, 82 հազար կարատ ադամանդ: Միևնույն ժամանակ, երկրից արտահանվել է 152,97 հազար կարատ: Ստացվում է, որ հղկման համար եղել է 140, 85 հազար կարատ ադամանդ՝ 40,72 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով: Հասարակ հաշվարկները հուշում են, որ 2018 թվականին Հայաստանում հղկված ադամանդների ծավալը չի գերազանցել 50 հազար կարատը, իսկ յուրաքանչյուր կարատի համար գնահատված մոտավոր գինը 900 դոլար է: 

Դատելով գներից՝ դրանք այն քարերը չեն, որոնք պետք են ԵԱՏՄ երկրների ոսկերիչներին, իսկ դատելով քանակից՝ դրանք այն ծավալները չեն, որը սպառում է ռուսական կողմը: 2018 թվականին Հայաստանից միայն Ռուսաստան ներմուծվել է 156,38 հազար կարատ ադամանդ՝ մեկ կարատի միջին գինը 355 դոլարով (տվյալները Ռուսաստանի մաքսային դաշնային ծառայությանն են):

 Ընդհանուր առմամբ, 2018 թվականին Հայաստան է ներմուծվել 317,3 հազար կարատ ադամանդ: Եթե դրա միայն կեսն է արտահանվել Ռուսաստան, ապա մնացածն ո՞ւր է գնացել: Բանն այն է, որ ոսկերչական իրերի արտադրության ծավալը Հայաստանում 20 անգամ պակաս է, քան ռուսականը, և, հետևաբար, Հայաստանում ադամանդների ներքին սպառումը չի կարող գերազանցել 15-18 հազար կարատը: 

Տվյալներ 2019 թվականի համար չկան։ Պետք է սպասել։ Կա՛մ հայերը ցույց կտան Հայաստանում ադամանդի սեփական հղկման արդյունաբերության բուռն աճ (և հայ ադամանդագործները միջազգային շուկայում կնեղեն հնդիկ ադամանդագործներին), կա՛մ էլ կհաստատվի այն մտավախությունը, որ խոսքը եղել է ոչ թե ադամանդային արդյունաբերությանը պաշտպանելու մասին, այլ ադամանդներ ներկրողների և արտահանողների շահերի պաշտպանության մասին։ 

Այդ դեպքում էլ հենց հնարավոր կլինի կրկնակի ներկայացնել մանր ադամանդների նկատմամբ հարկային վճարները զրոյացնելու հարցը։ Իսկ առայժմ ԵԱՏՄ անդամ երկրների ոսկերիչները ստիպված կլինեն ադամանդներ գնել ավելի թանկ գնով, քան դա անում են նրանց՝ տարբեր երկրների մրցակիցները։

 

Пашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»