D վիտամինը կարող է մեծացնել COVID-19-ով պացիենտների ապրելիությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄեծ Բրիտանիայի Առողջապահության եւ առաջավոր փորձի ազգային ինստիտուտի մասնագետները դիտարկում են D վիտամինի կիրառման հնարավորությունը որպես կորոնավիրուսի դեմ էժան եւ արդյունավետ միջոց: Կարծիք կա, որ կորոնավիրուսով մարդկանց մահանալու հավանականությունն ավելի մեծ է, եթե D վիտամինի անբավարարություն ունեն: Հնարավոր է, որ այս վիտամինի պակասի լրացումը կարող է բարելավել պացիենտների ապրելիության ցուցանիշները:
Վիճակագրության համաձայն՝ D վիտամինի ավելի ցածր մակարդակ ունեցող եվրոպական երկրներում COVID-19-ով պացիենտների հետ կապված իրավիճակն ընդհանուր առմամբ ավելի վատթար է, հայտնում է The Daily Mail-ը: Փորձագետները մտավախություն ունեն, որ ինքնամեկուսացումը հանգեցրել է այս վիտամինի մակարդաի ավելի մեծ նվազման եւ մարդկանց է՛լ ավելի խոցելի է դարձրել այս ինֆեկցիայի հանդեպ:
Համարվում է, որ որոշ էթնիկ խմբեր մյուսներից ավելի շատ են վտանգված, քանի որ նրանց մաշկը քիչ է վիտամին արտադրում ի պատասխան արեւի լույսի ազդեցության: Տարեցները եւս ռիսկի խմբում են, այդ թվում՝ այն պատճառով, որ տարիքին զուգահեռ օրգանիզմը սկսում է պակաս արդյունավետությամբ արտադրել D վիտամինը:
Շարունակությունը՝ այստեղ