Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հեղափոխական իշխանությունը խոստացել էր՝ գազի սակագինն իջեցնել, բայց հազիվ կարողացան սպառողների համար պահել նույն գինը․ ունենք մի իրավիճակ, երբ թանկացումներն անխուսափելի են. տնտեսագետ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հեղափոխական իշխանությունները հրապարակներից խոստացել էին, որ գազի սակագինը իջացնելու են, բայց հազիվ կարողացան 1,5 տարի սպառողների համար պահպանել նույն սակագները։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց տնտեսագետ, ՀՅԴ էկոնոմիկայի և ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Հանրային ծառայությունները կարգվորող հանձնաժողովի նիստի որոշմանը, որում նշվում է, որ գազի սակագինը կբարձրանա հուլիսի 19-ից, սակայն ոչ շարքային բնակիչների համար:

Նա ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող գազի սակագինը սահմանին 10 տոկոսով բարձրացել է 150 ԱՄՆ դոլարից դառնալով 165 ԱՄՆ դոլար ամեն 1000խ/մ համար, միջին հաշվով ՀՀ ներմուծող բնական գազի քանակը տարեկան 2,0 միլիարդ խ/մ է։

«Հեղափոխական իշխանությունները հրապարակներից խոստացել էին, որ գազի սակագինը իջացնելու են, բայց հազիվ կարողացան 1,5 տարի սպառողների համար պահպանել նույն սակագները։ Արդյունքում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը կուտակեց մի հսկա պարտք՝ տարեկան շուրջ 30 միլիոն ԱՄՆ դոլար և չկատարեց մի շարք պարտականություններ։ Մասնավորապես գազասպառման համակարգերում պետք է մի շարք ներդրումներ կատարվեին, բարելավվեր համակարգը, բարձրացվեր անվտանգային համակարգերի որակը»,- ասաց Գրիգորյանը։

Ըստ տնտեսագետի՝ ունենք մի վիճակ, որ թանկացումներն անխուսափելի են։ «Հունիսի 19-ին ՀԾԿՀ-ի նիստում որոշվեց մեկ ամիս հետո, այսինքն հուլիսի 19-ից բնական գազի սակագներում փոփոխություններ անել։ Ըստ որի՝ տարեկան մինչև 600 խ/մ գազ սպառող անապահով ընտանիքների համար սակագինը մնաց նույնը՝ 100,0 հազար դրամ (ներառյալ ԱԱՀ) ամեն 1000խ/մ համար։ 600 խ/մ գերազանցող բնական գազի համար՝ 139,0 հազար դրամ  (ներառյալ ԱԱՀ) ամեն 1000խ/մ համար։ Այս իմաստով թվում է թե սակագնի փոփոխություններ չեն եղել, բայց այս նույն մարդիկ, հանդիսանալով սպառողներ, ձեռք են բերելու ապրանքներ, որոնց ինքնարժեքում գազի սակագինը բարձրանալու է»,- նշեց նա։

Տնտեսագետի խոսքով՝ կա հիմնավոր մտահոգություն, որ սպառման ենթակա որոշ ապրանքներ կարող են թանկանալ։ «Մանսավորապես գյուղատնտեսական ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող բնական գազի սակագինը նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը, 2017թ․ ուժի մեջ մտած 212 ԱՄՆ դոլարի փոխարեն դառնալու է 224 ԱՄՆ դոլար ամեն 1000 խ/մ գազի համար (ներառյալ ԱԱՀ)։ Բարձրանում է նաև գյուղատնտեսական ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող՝ խմիչքների, պահածոների, կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող անձնաց վաճառվող բնական գազի սակագինը՝ նախկին 212 ԱՄՆ դոլարի փոխարեն, 224 ԱՄՆ դոլար ամեն 1000 խ/մ գազի համար (ներառյալ ԱԱՀ)։ Գյուղմթերք վերամշակող ընկերությունների արտադրանի ինքնարժեքում հումքերի և նյութերի արժեքից հետո ծախսային մեծ բաժինը կազմում են գազն ու էներգիան։ Ավելացնելով արտադրանքի ինքնարժեքը, կնվազի սպառումը»,- հայտարարեց նա:

Արմեն Գրիգորյանը ընդգծեց՝ փաստ է, որ պետությունը չունի կամ թույլ ազդեցություն ունի բնական գազի սակագնային քաղաքականության վրա։ Նրա խոսքով՝ այստեղ արմատական փոփոխություններ են անհրաժեշտ, լուծումները քաղաքական են՝ հիմնավորված նաև տնտեսական հաշվարկների վրա։ ««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացրած հայտը նպատակ ունի վերականգնելու ակնկալվող եկամուտները, իսկ հանձնաժողովի որոշումը նշանակում էր, որ գործեցին այնքան, որքան կարող էին։ Կարողության չափը քննարկվում էր ավելի քան մեկ տարի, որին մասնակից էին կառավարության անդամներ փոխվարչապետի գլխավորությամբ։ Այնպես որ, ՀԾԿՀ-ն ուղղակի արձանագրեց այն փաստը, որին հանգել էին բանակցությունները։ Արդեն պարզ է, որ ինշխանափոխության շրջանում հնչած խոսքերը, որ գազի սակագինը պետք է իջնի, արդեն տապալված են»,- եզրափակեց նա:

 
Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի հարավը Փարիզում տղամարդը մտել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթյուն իրականացնել Գժվում եմ քո համար, կյանքս. Տոմայի նոր հրապարակումը ամուսնությունից հետո Ալիևը ապրիլի 22-ին Պուտինի հետ կհանդիպի Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Ուկրաինան չունի պլան Բ. Կոնգրեսը պետք է հաստատի Կիևին օգնության մասին օրենքը. ԿուլեբաԻրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է նշել իր պատասխանատվության գոտին, անհրաժեշտ է սահմանել Հայաստանի սահմանները. Լավրով Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ ԼավրովftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ուղերձ էր Թեհրանին՝ այլևս այդպես մի արեք, եթե անեք, ապա ձեզ աղետ կսպասի․ ամերիկացի գեներալ Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որպես ուսումնական տագնապ․ ՀՌՀ մամուլի ծառայություն Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Լարսը փակ է բեռնատարների համար Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)