Ռեկորդային ցուցանիշներ. կորոնավիրուսի տարածման տեմպն ահագնացող է Բրազիլիայում, Եվրոպայում բացվում են սահմանները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿիրակի օրն աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի տարածման ռեկորդային ցուցանիշ. ահազանգում է ԱՀԿ-ն:
Մեկ օրվա ընթացքում աշխարհում գրանցվել է ավելի քան 183 հազար նոր դեպք: Մոտ 116 հազար նոր վարակման դեպք է հաստատվել Ամերիկայում: Եվրոպայում արձանագրվել է վարակման նոր դեպքերի մոտ 30%-ը, մահվան՝ 42%-ը:
Կորոնավիրուսից մահացության եւ վարակի տարածման կտրուկ աճ է նկատվել Բրազիլիայում. տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ համավարակի մեկնարկի օրվանից այստեղ վարակին զոհ է դարձել ավելի քան 50 հազար մարդ: Երկիրը հիմա մահացածների թվով Միացյալ Նահանգներից հետո երկրորդ տեղում է: Բնակիչները վրդովված են իշխանությունների՝ իրենց կարծիքով ո՛չ համարժեք, ո՛չ բավարար գործողություններից: Գիտնականները նախազգուշացնում են, որ Բրազիլիայում դեռ չեն հասել համավարակի գագաթնակետին, եւ այստեղ կորոնավիրուսը կարող է շատ տանջալի լինել, քան աշխարհի որեւէ այլ երկրում:
Շարունակությունը՝ այստեղ