Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Խախտվում է ժողովրդավարության ամենակարևոր՝ իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը»

ИНТЕРВЬЮ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության կողմից նախաձեռնված սահմանադրական փոփոխություններով դադարեցվում է Սահմանադրական դատարանի երեք դատավորների, ինչպես նաև ՍԴ նախագահի պաշտոնավարումը։ 

Թեմայի շուրջ զրուցել ենք ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանի և «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի հետ՝ դիտարկելով նաև Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, որը ստանալու համար ավելի վաղ արդարադատության նախարարությունը մի շարք հարցեր էր առաջադրել:

Ռուբեն Մելիքյանի կարծիքով՝ վերոնշյալ փոփոխությամբ մի շարք սկզբունքներ են խախտվում: «Այդպիսով խախտվում է դատավորների անփոփոխելիության սկզբունքը, խախտվում է նաև ժողովրդավարության ամենակարևոր՝ իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը:

 Փաստորեն, իշխանություններից մեկը մյուս իշխանության նկատմամբ վերահսկողություն է սահմանում՝ ապօրինաբար դադարեցնելով նրա մեծ թվով անդամների պաշտոնավարումը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ռ. Մելիքյանը՝ պատահական չհամարելով նաև օրենքի նախագիծը հապճեպ, առանց պատշաճ քննարկումների ԱԺ բերելու և անցկացնելու հանգամանքը:

«Իշխող քաղաքական ուժը օր օրի վերածվում է դասական բռնատիրական մի վարչակարգի: Եվ ինչպես բոլոր բռնատիրությունները, մեզ մոտ էլ ձևավորվող այս բռնատիրական խմբակը միշտ իր գործունեությունը պայմանավորում է ժողովրդով՝ անընդհատ չարաշահելով ժողովուրդ բառը: 

Իրականում շատ ստանդարտ գործընթաց է սա, ինչը պայմանավորված է նաև այն խայտառակ ձախողումներով, համաձայն որոնց՝ իշխող քաղաքական ուժը այդպես էլ չկարողացավ կառավարել այն, ինչն իսկապես պետք է կառավարեր: Խոսքը կորոնավիրուսի դեմ պայքարի մասին է:

 Եվ հիմա մարդիկ փորձում են դա փոխհատուցել սահմանադրական կարգ տապալելով ու Սահմանադրական դատարանի իշխանությունը յուրացնելով: Քրեական օրենսգրքի 300 և 300.1 հոդվածների ձևակերպումները շատ հստակ են: 

Կարծում եմ՝ այն աստիճան են հստակ, որին կարող են ծանոթանալ նաև իրավաբանությունից հեռու մարդիկ. սա պարզապես սահմանադրական կարգի տապալում է, պարզապես սահմանադրական դատարանի իշխանության յուրացում է»,-շեշտեց Ռ. Մելիքյանը՝ հավելելով, որ սա «վտանգավոր է Հայաստանի Հանրապետության համար: Հայաստանի Հանրապետությունը դրանով կորցնում է իր սահմանադրական կարգը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»:

Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքին, Ռուբեն Մելիքյանն ընդգծեց. «Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը խիստ կողմնակալ, հօգուտ իշխող քաղաքական ուժի է: Վստահ եմ՝ դա նաև իր գինն ունի, վստահ եմ՝ այդ գինը դեռ վճարվելու է: Բայց, այնուհանդերձ, որքան էլ եզրակացությունը կողմնակալ է, Վենետիկի հանձնաժողովն իրեն թույլ չի տվել, որ այս խայտառակ նախագիծը ընդունելի համարի: Նույնիսկ Վենետիկի հանձնաժողովի՝ անգամ այսպիսի խայտառակ եզրակացության պայմաններում այս փոփոխությունն ուղղակիորեն հակասում է Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը»:

Ռուբեն Մելիքյանը հավելեց, որ Վենետիկի հանձնաժողովը մանրամասն շարադրել է իշխող քաղաքական ուժի փաստարկները, սակայն դրանց դեմ բերվող հակափաստարկները պատշաճ ուշադրության չի արժանացրել. 

«Մենք նույնպես իրենց նախաձեռնությամբ քննարկում ենք ունեցել ու ներկայացրել ենք մեր դիրքորոշումները: Առնվազն մեր կողմից բոլոր փաստերի հետ կապված մոտեցումները շատ հստակ են ներկայացվել»:

 

Վարդան Այվազյանն իր հերթին այստեղ այլ խնդիր էլ է տեսնում. «Այս խնդիրն իրավական տեսակետից այնքան պարզ է: Կարծում եմ՝ յուրաքանչյուր նման հարցով Վենետիկի հանձնաժողովին դիմելը նվաստացնում է մեր երկրի և իշխանությունների հեղինակությունը: 

Բան չունեմ ասելու՝ հեղինակավոր կառույց է, բայց ամեն մի պարզունակ հարցով դիմելիս՝ հանձնաժողովն էլ սկսում է, այսպես ասած, վերևից նայել մեր երկրին: 

Ու մեզ դիտարկում են որպես մի պետություն, ուր ոչ մի իրավաբան չկա, բոլորը անգրագետ են ու ըստ այդմ հայտնում են իրենց դրական կամ բացասական կարծիքները: Անկախ իրենց դիրքորոշումից, որին ծանոթ չեմ, իմ տեսակետն այն է, որ առհասարակ չէր կարելի այս հարցով դիմել Վենետիկի հանձնաժողովին»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию