Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հարկային արձակո՞ւրդ. հարկային օրենսդրության նոր փոփոխությունը զգալի կթեթևացնի տնտեսվարողի բեռը

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Կորոնավիրուսի պատճառով երկրում հայտարարված արտակարգ իրավիճակի պատճառով տնտեսության մեջ տեղի ունեցան կտրուկ փոփոխություններ, որոնք չէին կարող իրենց ազդեցությունը չունենալ ընկերությունների ֆինանսական վիճակի և վարքագծի վրա: Եվ արդեն իսկ մարտի վերջից սկսած՝ բազմաթիվ հարկ վճարողներ դիմել են պետական մարմիններին՝ տեղեկացնելով, որ շահութահարկի կանխավճարի մասով դժվարություններ են ունենալու:

Նշենք նաև, որ օրենքի համաձայն, տնտեսվարողները շահութահարկի կանխավճարը հաշվարկում էին նախորդ տարվա շահութահարկի 20 %-ի չափով և այն վճարում յուրաքանչյուր եռամսյակի համար: 

Բացի այդ, գործում էր նաև այլընտրանքային շահութահարկի ինստիտուտը, որը ենթադրում էր, որ եթե հարկ վճարողները մինչև տվյալ տարվա մարտի 20-ը դիմում են ներկայացնում հարկային մարմիններ այլընտրանքային հնարավորությունից օգտվելու համար, ապա կանխավճարը վճարում են նախորդ եռամսյակի շրջանառության 2 %-ի չափով:

2020-ի տվյալներով շահութահարկի կանխավճար վճարող 8345 տնտեսվարողներից վճարման ենթակա շահութահարկի կանխավճարը հունիսի 20-ին կազմելու էր 32 միլիարդ դրամից մի փոքր ավելի: 

Նրանցից 696-ը ընտրել էր շահութահարկի այլընտրանքային կանխավճարի եղանակը, իսկ 7649-ը շահութահարկի կանխավճարը վճարում է յուրաքանչյուր եռամսյակի համար նախորդ տարվա շահութահարկի 20 %-ի չափով: 

ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ միաձայն ընդունված օրենքի նոր փոփոխությունն այս առումով բավականին կթեթևացնի հարկ վճարողների բեռը: Ի՞նչ կտա այն տնտեսվարողին, և արդյո՞ք դրանից չի տուժի պետական բյուջեն: Այս և այլ հարցերի մասին է ՊԵԿ նախագահի առջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի հետ «Փաստի» հարցազրույցը:

- Պարոն Մաշադյան, առհասարակ ինչո՞ւ ծագեց շահութահարկերի կանխավճարների վճարման վերանայման հարցը:

- Երկրում ստեղծված իրավիճակից ելնելով, ինչպես նաև տնտեսվարողներից ստանալով բազմաթիվ նամակներ, ՊԵԿ-ը վերանայեց շահութահարկի ինստիտուտը և հանդես եկավ համապատասխան առաջարկություններով: Կառավարությունը մշակեց կանխավճարի այդ դրույթի մասով օրենքում փոփոխություն մտցնելու նախագիծ և այն ներկայացրեց ԱԺ: Օրերս ԱԺ-ն ընդունեց այդ նախագիծը:

 Այսինքն՝ օրենքը ուժի մեջ մտնելուց հետո հանվելու է մինչև մարտի 20-ը կանխավճարի դիմում ներկայացնելու օրենսդրական պահանջը: Դա նշանակում է, որ այսուհետ շահութահարկի կանխավճարները ՊԵԿ-ը հարկ վճարողի փոխարեն ինքը կորոշի՝ ելնելով որոշակի սկզբունքներից:

 

- Որո՞նք են այդ սկզբունքները:

- Նայելու ենք, թե նախորդ տարվա շահութահարկի 20 %-ը որքան գումար է կազմում տվյալ եռամսյակի համար և այդ թիվը համեմատելու ենք նախորդ եռամսյակի շահութահարկի 2 %-ի հետ և դրանցից փոքր թիվը համարվելու է վճարման ենթակա շահութահարկի կանխավճար, որը որոշվելու է ավտոմատ եղանակով:

- Հունիսի 20-ը, փաստորեն, երկրորդ եռամսյակի շահութահարկի կանխավճարի օրն է, արդյո՞ք սպասումները այլ կլինեն:

- Հունիսի 20-ը շահութահարկի կանխավճարի օրն է, և մենք ակնկալում էինք շուրջ 32 միլիարդ դրամ հարկային եկամուտ՝ շահութահարկի կանխավճարի տեսքով: Օրենքի փոփոխության արդյունքում այդ թիվը գնահատվում է շուրջ 16 միլիարդ դրամ: 

Այսինքն, պետությունը 32 միլիարդ դրամի փոխարեն ստանալու է 16 միլիարդ դրամ, բայց կառավարությունը մեկ քայլ էլ առաջ գնաց և երկրորդ եռամսյակի շահութահարկի կանխավճարի վճարումից հարկ վճարողներին ազատեց: 

Փաստորեն, հնարավորություն տրվեց, որ մեր հարկ վճարողները իրենք տնօրինեն այդ ֆինանսական միջոցները՝ ելնելով ներկա բարդ իրավիճակից: Սա նշանակում է, որ երկրորդ եռամսյակի համար կանխավճար չի հաշվարկվելու և չի գանձվելու:

 

- Իսկ ինչպե՞ս այն կհաշվարկվի երրորդ եռամսյակի ժամանակ:

- Սեպտեմբերին երրորդ եռամսյակի կանխավճարի ժամկետն է լրանում, որի համար հիմք կընդունվի երկրորդ եռամսյակի շրջանառությունը: Եթե օրենսդրական փոփոխությունները չլինեին, ապա երրորդ եռամսյակի շահութահարկի կանխավճարը կկազմեր շուրջ 34 միլիարդ դրամ, բայց օրենսդրական փոփոխությունների արդյունքում այն կլինի շուրջ 17 միլիարդ դրամ: Այսինքն, հարկային եկամուտների առումով մենք հունիսին կունենանք 32 միլիարդ դրամի չափով պակաս հավաքագրում, իսկ երրորդ եռամսյակում շահութահարկի կանխավճարների մասով նվազումը կկազմի մոտավորապես 17 միլիարդ դրամ:

- Ստացվում է, որ օրենքի այս փոփոխությամբ բավական նվազելու են հարկային մուտքերը: Այդ դեպքում ինչպե՞ս է լրացվելու այն տարբերությունը, որը կգոյանա փոփոխության արդյունքում:

- Խնդրահարույց է շահութահարկի կանխավճարների մասով կորուստներ ունենալը, և տարվա կտրվածքով այն մոտավորապես կազմելու է 70 միլիարդ դրամ:

Այն լրացնելու համար մենք պետք է է՛լ ավելի խոր վերլուծություններ իրականացնենք, որպեսզի թե՛ արագության, թե՛ որակի առումով գնահատենք ռիսկերը և ներկայացնենք հարկ վճարողներին, հարկային պարտավորությունները ճշգրտելու նպատակով: Սակայն, միայն վարչարարությամբ այս ճեղքվածքը հնարավոր չի լինելու վերականգնել, ուստի պետք է հարցին մոտենանք նաև մեկ այլ տեսանկյունից: 

Այն կանխավճարները, որոնք վճարվելու են 2020 թվականի ընթացքում, 2021-ին, շահութահարկի հաշվարկները ներկայացնելուց հետո վերահաշվարկվելու են, և եթե կանխավճարների տեսքով վճարված գումարները գերազանցեն տվյալ տարվա շահութահարկի գումարներին, ապա այն վերադարձվելու էր: Եվ այդ կորուստները մենք ունենալու էինք հաջորդ տարի: 

Այսինքն՝ ժամանակագրական առումով պետությունը ֆիսկալ կորուստներ չի կրում, այլ շահութահարկի կանխավճարների մեխանիզմը էլ ավելի արդյունավետ է դառնում: 

Ավելին, երկու տարվա կտրվածքով մենք շահութահարկի մասով կորուստներ ընդհանրապես չենք ունենա, այլ կունենանք միայն որոշակի գումար մի քանի ամիս ուշ բյուջե հաշվեգրելու երևույթ:

- Արդյո՞ք դա չի ազդի բյուջեի տարեկան ծախսերի և կատարողականի տեսանկյունից:

- Ելնելով այսօրվա իրավիճակից՝ կառավարությունը շատ ճիշտ քայլ կատարեց՝ ևս մեկ անգամ գտնվելով հարկ վճարողների կողքին, հնարավորություն տալով, որ տնտեսվարողներն այդ միջոցները տնօրինեն և լրացուցիչ հարկվող օբյեկտներ կարողանան ստեղծել:

- Կառավարությունը դեռ նախորդ տարվանից սկսել էր տնտեսվարողների բեռը թեթևացնելու քաղաքականություն վարել, սակայն, արդյո՞ք այս փոփոխությունը կորոնավիրուսով էր պայմանավորված, քանի որ տնտեսական աշխուժությունը նվազել է, և բիզնեսը, փաստացի, կանգնել է տարաբնույթ խնդիրների առջև:

- Կարող եմ ասել, որ կորոնավիրուսային իրավիճակը, փաստորեն, կայծ էր, որպեսզի մենք կարողանանք վճռականորեն նախաձեռնել շահութահարկի կանխավճարների ինստիտուտում փոփոխություն կատարելու հարցը, որը կիրառելի կլինի ապագա բոլոր տարիների համար ևս: 

Սա միանշանակ դրական փոփոխություն է հարկ վճարողների համար իրենց ֆինանսական միջոցներն ավելի երկարաժամկետ կտրվածքով տնօրինելու համար, որը կշարունակվի նաև հետագա տարիների ընթացքում:

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերինՄեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցինԵրկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԿոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում էԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ)«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքներըFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՄոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել են. ի՞նչ արժե այս պահինԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող Արտակարգ դեպք՝ Երևանում․ հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա Վինիսիուսը վնասվածք է ստացել Սիթիի հետ խաղում և կարող է բաց թողնել Էլ Կլասիկոն Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Բացահայտվել է ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է (տեսանյութ) Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարածները 74 և 66 տարեկան են Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց Իրանը բացահայտել է իսրայելական բոլոր միջուկային օբյեկտների գտնվելու վայրը. ԻՀՊԿ-ն զգուշացրել է Թել Ավիվին Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան72-ամյա տաքսու վարորդը և 70-ամյա ուղևորը սեքսուալ բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա և նրա մոր նկատմամբ ՀՀ-ում ԵՄ դիտորդները հետախուզական գործունեություն են ծավալում. Զախարովա Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում