Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Վստահ կարող եմ ասել, որ իրական և կենդանի պատմությունները հետաքրքրում են ընթերցողներին». զրույց երիտասարդ արձակագրի հետ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Չորս կյանք», «Առանց նախապայմանների», «Տանը մնացած», «Ես գնում եմ երկրից», «Ի՞նչ անեմ քեզ համար» գրքերի հեղինակ, երիտասարդ արձակագիր Սարգիս Գոքորյանն ասում է` գրելու ձիրքն իր մեջ բացահայտվել է դպրոցական տարիներից: 

«Հիշում եմ՝ գրականության ուսուցչուհուս տալիս էի բանաստեղծություններս, հետաքրքրվում՝ ինչպես է ստացվել: Ըստ էության, ինքն է եղել առաջին գնահատողը, կարդացողը: Արձակ ժանրում սկսել եմ գրել 16 տարեկանից: Առաջին գիրքս՝ «Չորս կյանքը», ավարտել եմ 17 տարեկանում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգիսը:

Արձակագրի բոլոր ստեղծագործությունների հիմքում իրական պատմություններ են: Նշում է՝ փորձը ցույց է տալիս, որ իրական պատմություններ ներկայացնելու ճանապարհին շատ հաճախ տուժում է գրքի գեղարվեստականությունը: 

«Իրականում շատ մեծ փորձություն է, երբ լսում ես պատմությունը և այն վերարտադրում որպես վավերագրություն, և այն ավելի շատ դառնում է հենց վավերագրություն, քան գեղարվեստական գործ: Այդ առումով շատ մեծ խնդիր կա, քանի որ վերընթերցելով իմ վերջին գիրքը՝ հասկանում եմ, որ պետք է էլի աշխատեմ գեղարվեստականության ուղղությամբ, բայց անկախ այս մեծ խնդրից, պարզ է նաև, որ մենք՝ երիտասարդ գրողներս, պարտավոր ենք մեր գրքերում արտացոլել այսօրվա իրականությունը, մարդուն, բոլոր նրանց, ովքեր շրջապատում են մեզ: 

Բնականաբար, ընտրողաբար եմ վերաբերվում հերոսներին, թե ով և ինչպես պետք է ներգրավված լինի իմ գրքում, բայց բոլոր դեպքերում վստահ կարող եմ ասել, որ իրական և կենդանի պատմությունները հետաքրքրում են ընթերցողներին: Օրինակ՝ «Ո՞վ է երրորդը» գրքիս հրատարակությունից հետո անցել է մեկ տարի: 

Բայց հիմա էլ անընդհատ ստանում եմ նամակներ՝ Սարգիս, ի՞նչ եղավ գլխավոր հերոսների հետ, ինչպե՞ս են նրանք այսօր: Հերոսներից միայն մեկի հետ եմ կապի մեջ և երբ որևէ տեղեկություն եմ ունենում նրանից, մոտավորապես 25 հոգու պատասխանատու կերպով զանգահարում կամ գրում եմ և տեղեկացնում եմ հերոսի մասին: Սա ևս փաստում է, որ իրական պատմությունները հետաքրքիր են ընթերցողներին, սակայն ամեն ինչ պետք է անեմ, որ իմ գրվածքները լինեն ոչ թե վավերագրություն, այլ գեղարվեստական գործ: 

Իմ բոլոր ստեղծագործությունների հիմքում մարդկային կյանքն է: Սիրում եմ խոսել այն մտքերի մասին, որոնք չենք բարձրաձայնում: Օրինակ՝ երբ իմ գրքերի կին ընթերցողների հետ անկեղծ զրույցներ են լինում, շատերը նշում են՝ իսկ արժե՞ր այս կամ այն ցանկության կամ մտահոգության մասին այդքան բաց խոսել կամ ներկայացնել: 

Իրենք խոստովանում են, որ ունեն այդ վախերը, ցանկությունները և այլն, բայց ունեն որոշակի վերապահում՝ արժե՞ այդքան անկեղծ լինել և այդքան բաց ներկայացնել կնոջ կամ տղամարդու ներաշխարհը: Կարծում եմ՝ սա հաջողություն է, որ կարդում են գիրքը և որոշակի բացահայտումներ անում իրենց համար: 

«Ո՞վ է երրորդը» կամ «Տանը մնացած» գրքերի հետ կապված՝ բազմաթիվ մարդիկ ասում են՝ «ես հենց այսպես եմ մտածում, ես էլ նույն կերպ կվարվեի»: 

Ընթերցողները դրանց մեջ իրենց են գտնում: Դրանք ժամանակի մտածողության նկարագրությունն են»,-նշում է մեր զրուցակիցը: 

Կարծիքները, թե ինչ խնդիրներ պետք է լուծեն գրողները և գրականությունը, շատ են: Ոմանք պնդում են, որ գրողները պետք է վեր կանգնեն իրենց «ես»-ից, անդրադառնան համամարդկային հարցերի, ոմանք էլ հակադիր կարծիք են հայտնում: 

Արձակագիր Սարգիս Գոքորյանի կարծիքով՝ այսօրվա ստեղծագործողի վրա դրված ամենակարևոր խնդիրը հայեցի խոսքը, ինչպես նաև դասական ավանդույթները պահպանելն է: 

«Այսօր, ցավոք, մեր ժամանակակից գրականության մեջ շատ հաճախ հանդիպում ենք գռեհկաբանության, ժարգոնի, բառերի ու բառակապակցությունների, որոնք հայերեն տպագրության մեջ պետք է տեղ չունենան: 

Գոնե ես իմ առաջ այս խնդիրը դրել եմ: Վերջերս «Ի՞նչ անեմ քեզ համար» գրքի ընթերցողներից մեկը, ով դրական կարծիք էր կազմել ստեղծագործության մասին, ասաց, որ իր համար անհասկանալի և ինչ-որ առումով նաև տհաճ էր, որ գրքի հերոսների լեզուն նույնն է: 

Բայց անգամ դրա գնով, որ բոլորը գեղեցիկ ու հայերեն են խոսում, և դա ընթերցողներից ոմանց կարող է «խանգարել», չեմ հրաժարվում հայերենից և հայեցի խոսքից: Բացի դա, ամենակարևորը ժամանակի արտացոլումն է գրականության մեջ: Ժամանակները շատ արագ փոխվում են: Երբ կարդում ես 90-ականներին և ավելի վաղ գրված ստեղծագործություններ, մի տեսակ ամբողջությամբ պատկերացնում ես, թե մարդիկ ինչպես են ապրել: Գիրքն, ըստ էության, թանգարանի պես մի բան է: Մարդը կարդում է և տեսնում, թե ինչպես են մարդիկ մտածել: 

Հիմա էլ պետք է հնարավորինս մեր ժամանակները ներկայացնենք, վստահ եմ, որ 2030 տարի հետո եկող սերունդներին պետք է հետաքրքրի, թե ինչպես են ապրել իրենց ծնողները: Բայց, անկախ այս հանգամանքից, պետք է խոսենք նաև խնդիրների մասին: Օրինակ՝ «Ի՞նչ անեմ քեզ համար» գրքի գլխավոր ասելիքն Աստծո և սեփական խղճի հետ հարաբերությունն է: 

Այո, շատ ծանր դաս եմ տալիս նրանց, ովքեր դադարել են աղոթել, հոգեբանական հարվածներ եմ հասցնում նրանց, ովքեր չեն մտածում ուրիշների մասին, այլ մտածում են միայն իրենց մասին, վստահ եմ, որ ծանր ապրումներ պետք է ունենան այն ընթերցողները, որոնք մոռացել են մարդկանց, որոնց Աստված կանգնեցրել էր իրենց ճանապարհին և այլն: Պետք է հնարավորինս անդրադառնանք ներքին խնդիրներին: Գիրքը պետք է դաստիարակի, պետք է ձևավորի մարդուն: 

Մենք նույնպես որոշակի պատկերացումներ կյանքի մասին կազմել ենք հենց գրքերի միջոցով»,-ընդգծում է արձակագիրը:

Երիտասարդ տարիքում նա արդեն 5 գրքի հեղինակ է, ասել կուզի՝ ընթերցողների պակաս չունի: Առհասարակ, կարծիք կա, որ երիտասարդ գրողներին չեն ընթերցում, անգամ չեն ճանաչում: Սարգիսն ասում է՝ այն, որ ժամանակակից գրողներին կարդում են, կարող է չափել իրենով. ունի ընթերցողների հետաքրքիր և մեծ բանակ: 

«Բայց այս համատեքստում կցանկանայի անդրադառնալ մի շատ կարևոր հարցի: Երիտասարդ ստեղծագործողները Հայաստանում ունեն սարսափելի շատ խնդիրներ, դա միանշանակ է: Առաջին և գլխավոր խնդիրը գովազդի բացակայությունն է: Այսօր, դժբախտաբար, շատ քիչ բան է նպաստում, որ երիտասարդ ստեղծագործողը կարողանա ինքն իրեն ներկայացնել, հասանելի դառնալ: 

Իմ պարագայում միշտ ստիպված եմ լինում մի քանի ամսվա աշխատավարձս ներդնել գրական կյանքի մեջ, չստանալ շահույթ և ունենալ արդյունք: 

Բայց սա, բնականաբար, այն լավագույն տարբերակը չէ, որի մասին կարող է երազել գրողը, նույն տրամաբանությամբ վստահ եմ, որ կան բազմաթիվ տաղանդավոր ստեղծագործողներ, որոնք չունեն հնարավորություն տպագրվելու, հասարակությանը ներկայանալու: 

Ցավոք, այսօր չկա որևէ հովանավորություն երիտասարդ ստեղծագործողներին: Ինքս վերջին 4 տարիներին տպագրվում եմ, և այդ տարիների տվյալներով ՝ այն իսպառ բացակայում է:

Մենք աջակցության կարիք ունենք բոլոր առումներով, բայց, բարեբախտաբար, մի հետաքրքիր միտում կա՝ լինեն պետական պաշտոնյաներ, հասարակական գործիչներ, թե ընթերցողներ, նրանք սկսել են սոցցանցերի իրենց էջերում նշել, որ կարդացին կամ գնեցին այսինչ գիրքը: Ցավոք, այսօր պետք է հենվենք համացանցի վրա, որովհետև այն նաև ընթերցողներ ներգրավելու հնարավոր միջոց է: 

Օգտագործելով այս առիթը՝ ուզում եմ խնդրել բոլոր ընթերցողներին՝ կապ չունի ում գիրքն եք կարդացել և ինչ տպավորություն եք ստացել, գրեք այդ մասին, որովհետև այդ տարբերակով քարոզում ենք հեղինակին, նրա որևէ գիրքը: 

Շատ կցանկանամ, որ հնարավորինս շատ խոսենք այն մասին, թե ինչ կարդացինք այսօր, ինչ ենք պատրաստվում կարդալ վաղը, և դա կլինի շատ լավ օգնություն ստեղծագործողների համար: Ընդ որում, պարտադիր չէ, որ դա լինի բացառապես լավ կարծիք: Ի վերջո, յուրաքանչյուր ընթերցող սեփական կարծիքն է կազմում ստեղծագործության մասին»,-եզրափակում է Սարգիս Գոքորյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԱյրում-Բագրատաշեն հատվածում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել (տեսանյութ) Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռուսաստանի նախագահի պայմանավորվածության արդյունքում․ Ալիև Ճակատագիրը նվեր է պատրաստում․ կենդանակերպի այս նշանների համարՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, խոստովանել է, թե ինչո՞ւ է հայտնի 4 գյուղերի հատվածում ականազերծման աշխատանքների հրաման տվել․ Տիգրան Աբրահամյան Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն Շոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ Նիկոլ Փաշինյանը հրապարակում արեցՔրիստիի մայրիկի շքեղ նվերը նորապսաակներին Այսօր աշխատանքը կարող եք ավարտել մեկ ժամ շուտ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան երթուղու «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Ալիև Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է Հայաստանին Բացառիկ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Երեկ նորածին է մահացել Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց (Հին) գերեզմանոցը Ինտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Գևորգի ու Քրիստինայի շքեղ հարսանեկան տորթն ու ռոմանտիկ պարը. բացառիկ կադրեր Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ Իմ բարի ու դաստիրակված աղջիկ, ուզում եմ որ առանց հետ նայելու գնաս առաջ, Վիկա Մարտիրոսյանի շնորհավորանքը՝ Նանուլի 14-ամյակին «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, հիմա դա հասկանում է նաև Փաշինյանը․ Էրդողան Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ ՔոչինյանըՀա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցԼարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահմանՀա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»