Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Բաքուն խոստովանեց, թե ինչու չի հարձակվում. Ալիեւը կգնա, իսկ Հասանովին կդատե՞ն

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարը տրտնջացել է հայկական զինուժի խորքային հետախուզության կարողությունից, ասելով, թե դա ապահովվել է «հայերի հովանավոր ԱՄՆ» աջակցությամբ:

Դեռեւս 2017 թվականին Լրագրի հետ հարցազրույցում այդ տեխնոլոգիաների մասին ազդարարել էր Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը, նշելով, որ ապրիլյանից հետո առաջնագծում տեղակայվել են ամերիկյան տեսադիտարկման սարքերը: Դրանք թույլ են տալիս մեծ խորության վրա արձանագրել հակառակորդի շարժն ու կասեցնել այն «արմատից»: Այդ տարիներին Բաքուն ունեցել է դրանում համոզվելու բազմաթիվ ցավոտ առիթներ, ինչպես օրինակ 2017 թվականի փետրվարի 25-ին, երբ Արցախի դիրքապահները ոչնչացրին դիվերսիայի անցնող էլիտար ստորաբաժանումը:

Զաքիր Հասանովի տրտունջի խորքային պատճառը սակայն անշուշտ դա չէ: Բաքվում երբեք չեն տրտնջում սեփական զոհերի կապակցությամբ, քանի որ դրանք արժեք չունեն Ադրբեջանի ղեկավարության համար: Հակառակ պարագայում ռազմական դիվանագիտության փոխարեն Ալիեւը վաղուց ձեռնամուխ կլիներ առանց նախապայմանի խաղաղության շուրջ քննարկումների:

Զաքիր Հասանովի տրտունջի պատճառն այն է, որ հայկական կողմին խորքային տեսադիտարկման սարքերի մատակարարումը քաղաքական իմաստով հավասարազոր է Վիեննայի օրակարգի կյանքի կոչմանը, իհարկե մասնակի, սակայն սկզբունքային առումով: Ինչպես հայտնի է, այդ օրակարգը ենթադրում է հրադադարի խախտման տեսադիտարկման եւ միջազգային քննության մեխանիզմ:

Բաքուն հրաժարվել է դրանից, հայտարարելով, որ այդ մեխանիզմը դե ֆակտո ստատուս-քվոյի ճանաչում է: Բաքվի հրաժարման «հովանավորը» Մոսկվան է, քանի որ այդ մեխանիզմի արձանագրումը նշանակելու է, որ չեղարկվում է Մոսկվայի պարեկային գերակայությունը, եւ իրավիճակի կառավարումը ներառվում է միջազգային իրավա-քաղաքական պատասխանատվության շրջանակ: Այսինքն, Ռուսաստանը կզրկվի Հայաստանի եւ Ադրբեջանի հանդեպ լծակից:

Հայ-ամերիկյան գործակցությունը տեսադիտարկման հետախուզական սարքերի առումով ապահովել է մի իրավիճակ, երբ հայկական զինուժը ստանում է ոչ միայն խորքային հետախուզության կանխարգելիչ նոր հզորություն, այլ նաեւ սահմանային «փաստահավաք» նոր կարողություն, երբ բավականին հստակ կարող է ներկայացվել, թե ինչպես է տեղի ունեցել հրադադարի խախտումը եւ ով է այն նախաձեռնել:

Դա էապես բարձրացրել է ռեգիոնալ կայունության հուսալիությունը, ինչը ռազմավարական անհրաժեշտություն է Միացյալ Նահանգների համար, որը խնդիր ունի Կովկասում թույլ չտալ մի կողմից ռուս-թուրքական մերձեցում, մյուս կողմից՝ ռուս-թուրքական ռազմական հակադրություն:

Այդ իրողությունը խորացրել է Ադրբեջանի փակուղին, հասունացնելով նաեւ Ալիեւի պաշտոնավարման հետագա աննպատակահարմարության հարցը: Այդ մասին Վաշինգտոնի եւ Մոսկվայի համաձայնության առնչությամբ բարձրաձայնում են ադրբեջանցի նախկին պաշտոնյա-դիվանագետները: Թեեւ, դա մատնում է անգամ Զաքիր Հասանովը, իր հարցազրույցում գրեթե ամեն նախադասությունից հետո մինչեւ գետին խոնարհվելով Գերագույն գլխավոր հրամանատարի առաջ:

Ալիեւի անկումը լինելու է անկում Հասանովի համար: Ավելին, պետք չէ բացառել, որ Ալիեւը կարող է հեռանալ կնոջ երաշխիքներով, իսկ ահա Հասանովին կարող են անգամ դատել՝ ինչ որ մեկի վրա վերագրելով ադրբեջանական բանակում կոռուպցիան եւ բացատրելով, թե իրականում ինչու մինչեւ հիմա «չեն ազատագրել իրենց հողերը»:

Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվում Նավթի գները նվազել են Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասին Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են Տավուշում իավիճակը շարունակում է լարված մնալՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, եթե ստեղծվի Պաղեստինի անկախ պետություն՝ 1967-ի սահմաններով Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Աննա Հակոբյանը գնացքով Գյումրի է ուղեւորվելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Ադրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ, մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանԲաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Գազամատակարարման պլանային դադարեցում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ապրիլի 25-ին և 26-ին Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Ջուր չի լինի ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը․ Ալիև ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Անախարժություններով լի օր է. ապրիլի 25-ի աստղագուշակԲոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Հեղեղվել են տներ, ճանապարհներ, մեքենաներն ու փողոցները լցված են ջրով. Դուբայը դեռ ջրի տակ է (տեսանյութ)Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից. ինչում են մեղադրում