Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Գիրք կարդացող հասարակությունը չի կարող օր օրի ավելի լավը չդառնալ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Բռնիր ձեռքս, ես վախենում եմ» և «Խավարից այն կողմ» գրքերի հեղինակ Արմեն Նիազյանը, խոսելով իր ստեղծագործությունների հիմնական ասելիքի մասին, նշում է՝ ընթերցողներից յուրաքանչյուրը դրանցից վերցնում է իրեն հարազատ պատառը: «Հնարավոր է նաև, որ գիրքը գրվել է լրիվ այլ թեմատիկայով կամ այլ նշանակությամբ, բայց ընթերցողն իր համար վերցնում է մեկ տող, մեկ նշանակություն, մեկ պարբերություն, և այն խոսում է ընթերցողի հետ: Գրքերիս հետ կապված միակ նպատակը հետևյալն է՝ որ դրանք փոփոխություն բերեն: Գուցե դա լինի մարդու արժեհամակարգում, մեկը հույսի կարիք ունենա, հույս վերցնի, մեկը լույսի կարիք ունենա, լույսի ճառագայթներ կկորզի պարբերություններից: Երկու գիրքն էլ, ըստ էության, այդ նպատակն են ունեցել՝ բերել փոփոխություն ընթերցողի կյանքում: 

«Բռնիր ձեռքս, ես վախենում եմ» գրքի առանցքային մեխը, կարմիր թելը, որն անցնում է բոլոր պատմվածքներով, մարդկային անտարբերությունն է: Շատ կուզենայի, որ ընթերցողը կարդալիս մոտեցում, վերաբերմունք փոխեր, որը 21-րդ դարում մի քիչ բարդ է, հատկապես անտարբերության հարցում, որովհետև այն օր օրի ավելի է խորանում մեր մեջ: Բայց հիմնական ասելիքը տարբեր թեմաներով, տարբեր գեղարվեստական պատումների, պատմվածքների միջոցով դա էր: 

«Խավարից այն կողմ» գրքի դեպքում նպատակս եղել է հույսի կարիք ունեցող մարդկանց հույս տալը, ցանկությունս այն էր, որ ընթերցողը կարդալով տեսնի իր կյանքի իրավիճակը, իր անցնելիք ուղին և, եթե կարիք ունի հույսի, քաջալերանքի, ստանա այն, ի վերջո, եթե անգամ մարդն անցնում է խավարի միջով, այն ինչոր մի տեղ ավարտվելու է: Ի դեպ, «Խավարից այն կողմ» գիրքը տպագրվել է այս բարդ, համաճարակային ժամանակաշրջանում, բայց ստեղծվել է ավելի վաղ, ուղղակի գրքի տպագրության տեխնիկական աշխատանքները համընկան այս ընթացքի հետ: 

Համաճարակը, այս դժվարին ընթացքը, որն անցնում ենք թե՛ մենք, թե՛ ամբողջ աշխարհը գրքի վրա ազդեցություն չի ունեցել, քանի որ այն վաղուց պատրաստ էր, թեև եղել են մարդիկ, որոնք կարդացել են գիրքը և ասել՝ զգացվում է, որ այս ժամանակների մեջ է այն գրվել: Ի վերջո, կան խնդիրներ, որոնք վերջին տարիներին շատ արդիական են եղել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արմենը: 

Նշում է՝ արդյոք ցանկացած մեկը գրող է, թե ոչ, կամ իր գրած գիրքն արժեք է, թե ոչ, կորոշի ժամանակը և ընթերցողը: «Այսօր ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ հնարավոր է ամեն ինչ վաճառել, եթե այն ունենա լավ գովազդ, բայց միայն ընթերցողը կորոշի՝ արդյոք արժե, որ այս կամ այն գիրքը մնա գրադարանում հետագա սերունդների համար»,-նշում է մեր զրուցակիցը:

Նրա կարծիքով՝ յուրաքանչյուր գիրք իր մեջ սովորելու ինչ-որ բան ունի: 

«Չեմ պատկերացնում, որ ինչ-որ գիրք կարդամ, վերջացնեմ, մի կողմ դնեմ ու անցնեմ հաջորդ գրքի ընթերցմանը: Ըստ իս, ցանկացած գիրք մարդու վրա մեծ կամ փոքր, երևացող կամ չերևացող ինչ-որ մի ազդեցություն պետք է ունենա: Եթե խոսենք «Բռնիր ձեռքս, ես վախենում եմ» գրքի մասին, ապա այն վեր է հանում տարբեր խնդիրներ, ինձ անհանգստացնող երևույթներ, որոնք բոլորս գիտենք, որոնք նոր չեն ընթերցողի համար: 

Գրքում շոշափվում են մանկատան, ծերանոցի, խմիչքի, հղիության արհեստական ընդհատման, խաղամոլության և այլ թեմաներ: Դրանք նորություն չեն, բայց ինչն էր ինձ համար հետաքրքիր, որ այս ամենի մասին խոսելու կարիք կար: 

Միգուցե գեղարվեստական ոճն էր, միգուցե կարճ պատմվածքներն էին, չեմ կարող ասել, թե ինչն է նպաստել դրան, բայց փաստն այն է, որ «Բռնիր ձեռքս, ես վախենում եմ» գիրքը 3 տարվա մեջ տպագրվել է 4 անգամ և բավականին մեծ տպաքանակով: 

Սա ևս վկայում է, որ այս թեմաների մասին խոսելու պահանջ կա: Ինձ համար շատ ավելի կարևոր է այն, որ գիրքն, իրոք, փոփոխություններ է բերել: Օրինակ՝ այնտեղ բառացի չեմ նշել, որ եթե ձեր ծնողին տանում եք ծերանոց, դա վատ է: Պատմվածքներից մեկում խոսում եմ մի պապիկի մասին, որը ծերանոցում մահանում է՝ այդպես էլ չհասցնելով հաշտվել իր տղայի հետ: Գրքի հրատարակումից մի քանի ամիս հետո Ռուսաստանից մեկն ինձ գրում է և ասում՝ կարդալով այդ պատմվածքը՝ իր հորը ծերանոցից տուն է տարել: Սա ինձ համար հաղթանակ էր»,-ընդգծում է հեղինակը:

 

Արմենն ասում է՝ ունի գործեր, որոնց հիմքում իրական պատմություններ են: «Մի դեպքում՝ ցանկացել եմ գեղարվեստական ոճի միջոցով ներկայացնել ինչ-որ խնդիր, մյուս դեպքում՝ պատմություններ են, որոնք ունեն իրական հիմքեր: Ունեմ «Անտեր Գագասը» վերնագրով մի պատմվածք, որտեղ խոսքն անօթևան մարդու մասին է, որը գիշերը սառչում է շենքի բակում և մահանում է: Ի՞նչն է դրա համար հիմք ծառայել: Երբ երեխա էի, մեր շենքի բակում ապրում էր Գագաս անունով անօթևան, որը ձմռանը ցրտից սառել էր և մահացել: Այդ պատմվածքն ամբողջությամբ իրական է, և անգամ հերոսի անունն եմ նույնը թողել, քանի որ իմ մանկական, նոր ձևավորվող հոգեբանության, ներաշխարհի վրա այդ դեպքը մեծ ազդեցություն էր թողել, երբ իմացա, որ մարդը ցրտից մահացել է»,-ասում է երիտասարդ ստեղծագործողը:

Նրա համար ուրախալի է այն, որ այսօր ընթերցողներն ավելի շատ են, գիրք գնողները՝ նույնպես: «Երբ իմ գրքի առաջին խմբաքանակը գրախանութում վաճառվեց, որոշել էի՝ ինչ գումար, որ ինձ տա խանութը, այդ գումարով պետք է նույն գրախանութից գրքեր գնեմ: Ի՞նչն էր ինձ համար ուրախալի և զարմանալի, որ գիրք գնելու համար գրախանութում հերթ կանգնեցի: 

Եվ դա ո՛չ գիրք նվիրելու, ո՛չ էլ ինչ-որ հատուկ օր էր, այլ սովորական օր: Ուրախալի է նաև այն միտումը, որ երբ տասնամյակներով մարդիկ իրար տուն գնալիս սուրճ և կոնֆետ էին տանում, ապա այսօր այդ մշակույթը փոխվել է, և շատերն իրար գիրք են նվիրում: 

Սա արդեն իսկ նշանակում է, որ հասարակության մեջ ինչ-որ բան փոփոխվում է, որովհետև չի կարող գիրք կարդացող հասարակությունն օր օրի ավելի լավը չդառնալ»,-նշում է Արմենը: 

Իհարկե, չէինք կարող չանդրադառնալ նաև խնդիրներին: «Խնդիրները բոլորիս էլ պարզ են՝ սկսած գիրքը տպագրելու նյութական միջոցներից: Որպես երիտասարդ գրող, ստեղծագործող՝ չգիտեմ որևէ տարբերակ, որ պետությունը քեզ համար գիրք տպագրի, մի քանի տարբերակ գիտեմ, բայց դրանք գրեթե անհասանելի են: Չգիտեմ՝ առկա խնդիրները լուծելի են, թե ոչ: 

Շատերը բողոքում են գրքի գնից: Ասում են՝ գրքերը թանկ են վաճառվում: Եթե ցանկացած մեկը գա, և միասին նստենք ու սովորական գումարումհանում անենք, նա կտեսնի, որ ամեն գրքից գրողը կաշխատի մի քանի հարյուր դրամ: Կցանկանամ, որ գիրքս վաճառվի ոչ թե 3000, այլ 1500 դրամով, բայց ամբողջ համակարգը՝ տպագրությունից սկսած մինչև գրախանութի միջոցով գիրքն ընթերցողին հասցնելը, բարդ է: 

Մեկ ուրիշ խնդիր էլ կա, որն ավելի արդիական է ինձ համար, քան նյութական դժվարությունները, էլեկտրոնային տարբերակով գրքերի տարածումն է, երբ սկսում են գրքերը սկանավորել կամ նկարել ու տարածել, ինչը չնայած օրենքով պատժելի է, բայց շատ մեծ թափով տարածվում է: 

Իմ գիրքը հանդիպել եմ տարբեր կայքէջերում, երբ դրա PDF տարբերակը վաճառում են: Պետք է այս խնդիրը բարձրաձայնել և հասարակությանը ևս մեկ անգամ ասել, որ այդ տարբերակով գիրքը տարածելը ճիշտ չէ»,-եզրափակում է Արմեն Նիազյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

«Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Ադրբեջանի նախկին գլխավոր մանկաբույժն է ինքնասպան եղել․ ի՞նչ է հայտնի Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Անչափ հուզիչ. Միայն տեսեք ինչ գեղեցիկ անակնկալ է պատրաստել Մարինկա Խաչատրյանը` իր մայրիկի համար «Ականատեսը եղա, թե ինչպես է հայրն իր որդուն նորից գերեզմանից հանում»․ Արցախից բռնի տեղահանված Ուկրաինան այսօր մարտադաշտ է, որտեղ որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. Լուկաշենկո Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր«Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»․ Աննա Հակոբյանը՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասինԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղասպանություն» եզրույթը Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Ռուս-թուրքական «օդային պատերազմ»․ ի՞նչ է պնդում Turkish Airlines-ըԲաքվի թիվ 153 դպրոցում հրդեհ է եղել (տեսանյութ) Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սմոլենսկի վառելիքաէներգետիկ օբյեկտները «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումՍերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան ԱվինյանԻրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Մատենադարանում այժմ պահվում է Հայոց ցեղասպանության ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր Առաջ աչքերիս մեջ կյանք կար. Իրինա Այվազյանի գրառումը Գևորգ Մկրտչյանի հարսանիքի օրը 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Հյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գազ չի լինի Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան