Նախագահի լծակները փաստորեն շատ էին, իսկ ի՞նչ է ուզում ԼՀԿ-ն
ՔԱՂԱՔԱԿԱՆԶուգահեռ, ինչպես գնահատում են քաղաքագետներն ու ընդդիմադիր ուժերը, փաստացի ընդդիմության լիազորությունը վայր դրեց «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ ամբողջ մեկուկես օր «քննարկելով» ու նախագահի կողմից նշալ օրենքի ստորագրումից հետո (որը թույլ է տալիս նաև արագորեն ուժի մեջ դնել սահմանադրական փոփոխությունները) հայտարարելով, թե հիմա չեն միանում ՍԴ դիմելու՝ ԲՀԿ նախաձեռնությանը:
Հաստատելով, որ իշխանությունները փաստացի Սահմանադրության խախտումներ են թույլ տվել՝ ԼՀԿ-ն, այդուամենայնիվ, իբր «Քոչարյանի գործով նիստի» հետ իրենց որոշումը չասոցացնելու շղարշով որոշել է հիմա չդիմել ՍԴ, այլ հետո, մի երկու շաբաթից, երբ գուցե դրա կարիքն այլևս չլինի:
Մեզ հետ զրույցում քաղաքագետներից մի քանիսը նշում էին, որ խորհրդարանն այլևս ունի մեկ ընդդիմություն՝ ի դեմս ԲՀԿ-ի, իսկ ԼՀԿ-ն այրեց կամուրջներն ընդհանրապես ողջ քաղաքական դաշտի հետ, բացառությամբ իշխանության, և, ինչպես մասնավորաբար քաղաքագետ Վիգեն Հակոբյանը նշեց, «հարազատ մնաց իր «պսևդո-ընդդիմություն ոճին»: