Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Տան դռնից դուրս ենք գա­լիս, այ­լևս ոչինչ մե­րը չէ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օրերս համացանցում հայտնվեցին տեսանյութեր, որտեղ երևում էր, թե ինչպես են երկու երիտասարդ այրում աղբամանները, մեկ այլ դեպքում էլ դրանք նետում ջուրը: Մարդիկ պոկում են փողոցի համարը նշող ցուցանակները, գողանում մայթեզրերին տնկված ծառերը, փչացնում նոր տեղադրված կամ վերանորոգված վերելակը, քաղաքի տարբեր հատվածներում պոկում, արմատախիլ անում ծաղիկները, կոտրում լուսացույցները, աղտոտում փողոցները: 

Ավելի կոնկրետ՝ փչացնում են ամեն հնարավորը: Ինչո՞ւ: Այս հարցի պատասխանը ոչ ոք չունի: Ոչ ոք չի կարող հստակ ասել, թե ինչ է կատարվում այն մարդու ուղեղում, երբ նա այրում է քաղաքի սեփականություն հանդիսացող աղբամանը, փչացնում հենց սեփական շենքի վերելակը և այլն: Արդյո՞ք հաճույք է ստանում կոտրելուց, վնասելուց, քանդելուց:

Դժվար է ասել...

Բայց պատճառն ինչպիսին էլ լինի, ստացվում է՝ քաղաքը մերը չէ, երկիրը մերը չէ: Տան դռնից դուրս ենք գալիս, այլևս ոչինչ մերը չէ: Երկիրը, քաղաքը, փողոցը, բակը, շքամուտքը, ոչինչ մերը չէ: Ինչ լինում է, թող լինի, մեզ ի՞նչ: 

Մեր տունը մաքուր լինի, կարևորը դա է: Փչացնելու մոլուցքով ենք տառապում: Մեր տուն մեծամասամբ անգամ փոշու հատիկը չենք թողնում, որ ներխուժի: Իսկ կենցաղային կամ շինարարական աղբը կարելի է թողնել եկեղեցու կամ էլ պատմամշակութային ինչ-որ կոթողի բակում: Դա մեր տունը չի: Կարելի է ուտելիքի մնացորդները գետը լցնել կամ էլ անտառում թափել, իսկ ինչո՞ւ նույն տրամաբանությամբ բանանի կամ կարտոֆիլի կեղևները չենք նետում մեր տան հատակին: 

Այս ամենի համատեքստում ամենատարօրինակն այն է, որ պահանջում ենք: Դժգոհում ենք, երբ աղբահանությունը լավ չի իրականացվում, բայց մեկ բառ անգամ չենք ասում, երբ խնդիրը լուծվում է, դժգոհում ենք, երբ տարիներով վերելակը չի գործում կամ էլ պարբերաբար փչանում է, բայց մեկ բառ անգամ չենք ասում, երբ շենքում նոր վերելակ է տեղադրվում կամ վերանորոգվում հինը, հակառակը՝ որքան հնարավոր է շուտ փչացնում ենք այն: 

Մեկ բառ չենք ասում, երբ շքամուտքերն են վերանորոգում, ի դեպ, դա անում են նաև մեր վճարած գումարների հաշվին, բայց առիթը բաց չենք թողնում պատերը փչացնելու, ճաղավանդակը կոտրելու, իսկ վերջում էլ «մունաթ» գալիս՝ լավ չէին սարքել, անորակ շինարարական նյութեր էին օգտագործել: Պահանջում ենք, բայց ստանալու դեպքում հոգ չենք տանում կատարված աշխատանքի համար: 

 

Ամեն օր օրինակ ենք բերում արտասահմանը՝ ամերիկաներն ու եվրոպաները: Տեսե՞լ եք՝ ինչ մաքրություն է, ինչ կարգ ու կանոն, ի՞սկ մեզ մոտ: Բայց ոչ ոք իրեն նեղություն չի տալիս ասելու՝ իսկ մեր ունեցածին ինչպե՞ս ենք վերաբերվում:

Թվում է՝ սրանք մանրուքներ են, բայց սրանք լավագույնս բնորոշում են մեզ որպես քաղաքացիներ, հասարակության մասնիկներ, իսկ կարելի է նման վարք ու բարք ունեցող քաղաքացիներից ավելին պահանջել, երբ նրանք «թերանում են» տարրական հարցերում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Թուրք պաշտոնյան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման հարցեր Երևանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ. ՌԴ ԱԳՆ «Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղությանը, ինչպես երբեք». Հաջիև Եղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը 102-րդ բազայի և ՌԴ սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Անհայտ ծագման ինքնակոչների խմբավորում է ձևավորվել Շիրակի մարզում. պատգամավորն ահազանգում է Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը չի քննարկվի. Ստանոն՝ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման մասին Հայաստանն ու Հնդկաստանը կընդլայնեն համագործակցությունը կինոարտադրության և տեխնոլոգիական բնագավառում «National Geographic»-ը ներկայացրել է Հայաստանում գինու մշակույթը Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության Ոսկու գինն աճել է Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են Նավթի գներն աճել են Արցախից տեղահանված շուրջ 11 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից․ Գեղամ Ստեփանյան Մտքովս նույնիսկ չի անցել, որ վերջին անգամ եմ տեսնում Գագիկին․ երջանիկ տարիներից մնացին միայն քաղցր հուշեր Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է. Թաթոյան Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրիԱլիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը «Ավտովազ»-ը սկսել է Lada-ի արտադրությունն Ադրբեջանում Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան Տաջիկստանում 9 մարդ է ձերբակալվել Crocus City Hall-ի գործով Ինչո՞ւ երեկ չհրապարակվեց Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ հարցազրույցը․ AzTV-ի պարզաբանումը Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան Գերիների վերադարձը պետք է յուրաքանչյուր հայի աշխատանքի հիմքում լինի. Սեյրան Օհանյան Արտակարգ դեպք՝ Երևանում. BMW-ն հայտնվել է CPS բենզալցակայանի մոտակա տարածքում Մասնագիտությունը պահանջված և արդիական կլինի, քանի դեռ կլինի հանքարդյունաբերությունը. ԶՊՄԿ Հունաստանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կարևոր․ կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից ո՞ր բանկերի քարտապաններն են կարող օգտվել «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները Ջուր չի լինի Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Մարտի 29-ի եղանակային կանխատեսումները Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ ԵրևանումԶատիկին հաջորդող մեռելոցն աշխատանքայի՞ն կլինի, թե՞ ոչ Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. Լավրով Այսօր Ավագ Ուրբաթ է՝ Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Վրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանով