Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Քայ­լել չգի­տեի, բայց ասեղն ու թելն իմ ըն­կեր­ներն էին». Մա­րա­լը շունչ է տա­լիս ասեղ­նա­գոր­ծու­թյան ավան­դույթ­նե­րին

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սիրիայում դեռևս 2011 թվականին սկսված և մինչ օրս էլ դե ֆակտո շարունակվող պատերազմն այդ երկրում ապրող շատ մարդկանց փախստական դարձրեց: Սիրիայում հայերը շատ հին ժամանակներից են արմատներ գցել: Սիրիահայ ժամանակակից համայնքը ձևավորվել է հիմնականում 1915-1920 թվականներին, երբ Ցեղասպանության հետևանքով հազարավոր հայեր ապաստան ստացան նաև այդ երկրում՝ այնտեղ հիմնելով հայկական մեծ ու զարգացող համայնք: 2012 թվականի տվյալներով՝ Սիրիայում բնակվել է շուրջ 150 000 հայ, մեծ մասը՝ Հալեպում, մնացյալը՝ Կամիշլիում, Դամասկոսում, Լաթաքիայի, Հոմսի, Ռակկայի, Հասաքեի, Դեյր Զորի նահանգներում: 

Իհարկե, ակնհայտ է, որ այս թիվը հիմա երևի թե կրկնակի նվազել է: 2012 թվականից սկսած՝ սիրիահայերից շատերը տեղափոխվեցին Հայաստան: 

Ոմանց համար այն դարձավ տարանցիկ հանգրվան Եվրոպա տեղափոխվելու համար, ոմանք էլ այստեղ նոր կյանք սկսեցին՝ չնայած առկա բազմաթիվ դժվարություններին: Մարալ Շեոհմելյան-Բերբերյանը մեկն է նրանցից, ով ընտանիքի հետ մշտական բնակություն է հաստատել Հայաստանում: 

Ոչ միայն բնակություն է հաստատել, այլ մասնակցել է դասընթացների, կատարելագործել ասեղնագործելու իր հմտությունները և հիմա էլ իր հմտությունները փոխանցում է ապագա սերունդներին, նոր շունչ տալիս ավանդական հիմքեր ունեցող արհեստին: Ինչպես շատերին, Մարալին ևս պատերազմն է ստիպել հեռանալ Հալեպից: 

«Պատերազմական ահավոր վիճակ էր: 2012 թվականին մեկ ամսով եկա Հայաստան, հետո վերադարձա Սիրիա: Իրավիճակն էլ ավելի անտանելի էր դարձել: Հետո արդեն 2015 թվականին ընտանիքիս հետ որոշում կայացրեցինք և եկանք Հայաստան՝ մշտական բնակություն հաստատելու»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարալը:

Իր խոսքով, այստեղ շատ դժվարությունների չի հանդիպել, կարողացել է արագ հարմարվել նոր միջավայրին: Այդ հարցում օգնության է հասել ասեղնագործությունը: «Մեծ դժվարությունների չեմ հանդիպել, քանի որ ամեն դեպքում լեզուն, վարք ու բարքը, կենցաղը մերն է, հայկական է: Որպես ձեռարվեստի սիրահար՝ մասնակցեցի Հայաստանում անցկացվող ասեղնագործության և թաղիքագործության դասընթացներին: Ինձ համար հաճելի միջավայրում էի, ինչն էլ օգնեց, որ ավելի հեշտ հարմարվեմ այստեղի կյանքին: Մարդը միշտ ամեն ինչից կարող է գլուխ հանել, ամեն ինչ կարող է հաղթահարել»,-նշում է մեր զրուցակիցը:

Ասեղնագործության հանդեպ սեր ունեցել է փոքրուց: «Հետո արդեն զարգացրել եմ տեխնիկական կարողություններս: Ես հաճախ ասում եմ՝ դեռ քայլել չգիտեի, բայց ասեղն ու թելն իմ ընկերներն էին: Մանկությունից տեսել էի, որ մեծ մայրերս, մայրիկս, բարեկամներս, հարևաններս ասեղնագործում էին: 

Հիշում եմ մեծ մայրիկիս բակը, երբ վարդենիների ստվերի տակ հավաքվում էին բոլոր հարևանները՝ իրենց ձեռագործները ձեռքերին: Շատ փոքր էի, բայց հետևում էի բոլորի աշխատանքին: Եվ այդպես մանկուց այդ սերն իմ մեջ սկիզբ առավ, և հետո ժամանակի հետ քիչքիչ սկսեցի տիրապետել բոլոր նրբություններին: Ամենասկզբում ասեղնագործում էի սփռոցներ, բարձերի երեսների վրա նախշեր, երբեմն նաև ինչ-որ դետալներ հագուստների վրա, հետագայում արդեն սկսեցի զարդեր ասեղնագործել: Հիմա ընդհուպ ասեղնագործում եմ դիմակների վրա»,-ներկայացնում է Մարալը: 

Փորձում է մշտապես հետաքրքիր նորամուծություններ անել, բայց ընդգծում է՝ ամեն ինչի հիմքում ավանդականն է, առանց դրա անհնար է հետաքրքիր աշխատանքներ ստեղծել: «Ավանդական զարդանախշերն ամեն ինչի հիմքում են: 

Մեր օրերում դրանք ավելի նորովի եմ ներկայացնում: Վերցնում եմ հին նմուշները և նոր ձևով առօրյայում օգտագործվող իրեր պատրաստում: Որքան էլ նորամուծություններ անեմ, մեկ բան հստակ է՝ ավանդականն ամեն ինչի հիմքն է»,-ասում է ասեղնագործուհին:

 

Մարալն աշխատում է տան պայմաններում, բայց երազում է արհեստանոց ունենալու մասին, որտեղ ավելի ազատ ու համակարգված կաշխատի: «Իհարկե, տան պայմաններում աշխատելն էլ իր դրական կողմերն ունի, քանի որ համատեղում եմ տան աշխատանքները և ասեղնագործությունը: Բայց, իհարկե, երբեմն զգում եմ արհեստանոցում աշխատելու կարիք, որպեսզի աշխատանքս ավելի համակարգված լինի»,-նշում է մեր զրուցակիցը:

Մարալը նաև տեսանյութեր է պատրաստում, որտեղ ներկայացնում է տարբեր նախշեր ասեղնագործելու հմտություններ: Հարցնում եմ՝ իսկ հետաքրքրություն կա՞ նման տեսանյութերի և առհասարակ ասեղնագործության նկատմամբ, քանի որ տարածված կարծիք կա՝ ավանդական արհեստները չեն հետաքրքրում ժամանակակից սերնդին:

«Շատ մեծ եղավ հետաքրքրությունը ասեղնագործությունը ներկայացնող տեսանյութերի հանդեպ: Ցանկացա ամեն ինչ նոր ձևով ներկայացնել: Առաջինը «Ուրֆայի ծաղիկը» տեսանյութն էր, որը պատրաստելու օրինակով փորձեցի ցույց տալ՝ կարելի է նորամուծություններ անել, բայց, իհարկե, ավանդական հիմքը պահելով:

 Շատերը տեսանյութի հիման վրա սկսեցին պատրաստել նույն «ծաղիկներից»: Մեր սերունդն այնքան խելացի և ուշիմ է, որ անմիջապես ընկալում է ամեն ինչ: Սովորում են փոքրիկ դետալները, հետո կատարելագործում իրենց հմտությունները: Ինձ համար կարևոր է ասեղնագործություն դասավանդելը, սովորեցնելը: Գիտելիքների որոշակի հանգրվանի ենք հասել, երբ պետք է մեր ունեցած հմտությունները փոխանցենք ուրիշներին: 

Բացի դա, եթե այս արժեքները չտարածվեն, դրանք ուղղակի կմեռնեն, կոչնչանան: Ինչպես մենք ենք ստացել այդ ավանդույթները, արժեքները մեր նախնիներից, այնպես էլ մենք պետք է դրանք փոխանցենք հաջորդ սերունդներին: Հայաստանում ասեղնագործության նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է, անշուշտ, կան տաղանդավոր վարպետներ, վավերագրեր, որոնցից օգտվում են երիտասարդները: 

Յուրաքանչյուրս էլ մեր հերթին պետք է նպաստենք, որպեսզի այս արհեստը չկորչի, հակառակը՝ զարգանա: Տեսնում եմ, որ երիտասարդներին այն բավական հետաքրքիր է, այդ պատճառով մեծ ուրախությամբ կիսվում եմ իմ գիտելիքներով ու հմտություններով: Կար մի ժամանակ, ընդ որում ոչ միայն Հայաստանում, երբ ավանդական արհեստների նկատմամբ հետաքրքրությունն իսպառ վերացել էր, բայց ներկայումս այն վերականգնվել է»,-նշում է Մարալը: 

Հաստատում է՝ արհեստներն «օգնում են» նաև գումար վաստակել: «Այո՛, դա այդպես է, որոշ չափով կարողանում ենք օգտակար լինել մեր ընտանիքներին: Չնայած գումարը կարևոր է, բայց հիմնական առաջ մղող գործոնը դա չէ, այլ այն հաճույքը, գոհունակությունը, որ ստանում ես ասեղնագործելուց, արարելուց, ստեղծելուց: Սա ուրիշ որևէ բանով չի փոխարինվում»,-ասում է ասեղնագործուհին:

Մարալն օգտագործում է նաև յուրաքանչյուր առիթ՝ ներկայանալու տարբեր փառատոններում՝ իր աշխատանքների միջոցով ներկայացնելով հայկական ասեղնագործության ավանդույթները:

 «Մինչև վերջին առիթն օգտագործել եմ տարբեր փառատոնների մասնակցելու համար: Գերմանիայում մասնակցել եմ թաղիքագործության ցուցահանդեսի, համաճարակը դեռ նոր էր սկսվել, երբ Հնդկաստանում երեք ասեղնագործուհիներով մասնակցեցինք փառատոնի, այնտեղ ներկայացրեցինք մեր ավանդական արժեքները: Դրանք բավական մեծ հետաքրքրություն առաջացրեցին, որովհետև իրենք էլ ձեռարվեստին կարևորություն տվող ժողովուրդ են, և տարբեր գաղափարներով ու հմտություններով փոխանակվելը հաճելի էր և օգտակար»,-եզրափակում է մեր զրուցակիցը:

 ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Ծեծել է խորթ աղջկան, կնոջը սպառնացել է, որ կհրապարակի սեռական հարաբերության տեսաձայնագրությունը․ գործը դատարանում է Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի հարավը Փարիզում տղամարդը մտել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթյուն իրականացնել Գժվում եմ քո համար, կյանքս. Տոմայի նոր հրապարակումը ամուսնությունից հետո Ալիևը ապրիլի 22-ին Պուտինի հետ կհանդիպի Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Ուկրաինան չունի պլան Բ. Կոնգրեսը պետք է հաստատի Կիևին օգնության մասին օրենքը. ԿուլեբաԻրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է նշել իր պատասխանատվության գոտին, անհրաժեշտ է սահմանել Հայաստանի սահմանները. Լավրով Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ ԼավրովftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ուղերձ էր Թեհրանին՝ այլևս այդպես մի արեք, եթե անեք, ապա ձեզ աղետ կսպասի․ ամերիկացի գեներալ Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որպես ուսումնական տագնապ․ ՀՌՀ մամուլի ծառայություն Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Լարսը փակ է բեռնատարների համար Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին