Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչպե՞ս է ստացվում կարամելը. «շաքարաքլորից» մինչև բազմատեսակ կոնֆետներ

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կարամել լատիներենից թարգմանաբար նշանակում է «շաքարաքար»: Այդ հրուշակեղենային արտադրատեսակը (կամ դրա բաղադրիչը) ստացվում է շաքարի լուծույթը եռացնելով կամ շաքարավազը տաքացնելով և դրան որևէ օշարակ կամ օսլա ավելացնելով: Կարամելի պատմությունը սկսվել է հնում: Ճիշտ է՝ այն ժամանակ եղել են միայն կարամելին որոշակիորեն նմանվող ապրանքներ: 

Օրինակ՝ հնդկական հին քաղցրասերները վայելել են կրակի վրա տապակած շաքարեղեգի ցողունը: Շաքարը, որը հիմնականում օգտագործվում է կարամել պատրաստելու համար, միջնադարում համարվել է բավականին թանկ ապրանք (անգամ՝ ավելի ուշ ժամանակներում), և վայելելու, համտեսելու հնարավորություն են ունեցել միայն հարուստ մարդիկ: 

Որոշ երկրներում (Ամերիկա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և այլն) կարծում են, որ հենց իրենք են առաջին անգամ հորինել կարամելը և դարձել այդ ապրանքի մասսայական արտադրության հիմնադիր: 

Ներկայումս արդեն վստահորեն կարելի է պնդել, որ, լայն իմաստով, այդ տեխնոլոգիան մեծ ժողովրդականություն է սկսել վայելել միայն 14 - 16-րդ դարերում: Ֆրանսիայում և Ռուսաստանում կարամելը տարածված է եղել սառնաշաքարի տեսքով՝ փայտիկի վրա: 

Ֆրանսիայում այդ օրերին նման կոնֆետները շքեղություն էին, և այն ոչ բոլորը կարող էին իրենց թույլ տալ համտեսել: Այնուամենայնիվ, «շաքարանապաստակները», «շաքարաքլորները» և «շաքարատները» Ռուսաստանում դարձել են ազգային գանձ: Հետագայում ևս՝ ԽՍՀՄ-ի ժամանակներում, մանուկների ամենասիրած քաղցրավենիքը եղել է հենց «շաքարաքլորը», որն, ի դեպ, մարդիկ անգամ տնային պայմաններում են պատրաստել: Իսկ ահա առաջադեմ Անգլիայում միայն 18-րդ դարում են սկսել վաճառել սառնաշաքարներ: Գերմանացի դեղագործ Կարլ Սոլդան առաջինն է եղել կարամելի պատմության մեջ, որը շաքարի քաղցրությունը համատեղել է դեղաբույսերի օգտակարության հետ: 

Նրա դուստրը, որը հիվանդացել էր 1899 թվականին, կտրականապես հրաժարվել էր դառը դեղախառնուրդներ խմել, և Սոլդան ստեղծել է բուժիչ քաղցրավենիք: Երբ միայն ծնվում էր կարամելի արտադրությունը, օգտագործվել են պղնձի կաթսաներ: Դրանց մեջ կրակի վրա տաքացրել են շաքարավազն ու ջուրը: 

Ջերմաչափով անընդհատ չափվել է տաքացվող զանգվածի ջերմաստիճանը, և համապատասխան ջերմաստիճանի հասնելուց հետո այն լցվել է կա՛մ կաղապարների մեջ, կա՛մ մարմարե հարթության վրա, այնուհետև կտրվել մասերի: 

Մեր ժամանակներում կարամելի ստացման գործընթացը լիովին ավտոմատացված է և ոչ մի կապ չունի միջնադարի տեխնոլոգիայի հետ: Ամեն տեսակի քաշող, պատրաստող, տրամաչափող, վերամշակող, հովացման և այլ բազմաթիվ հաստոցներ գոյություն ունեն կարամելի արտադրության ընթացքում օգտագործելու համար, և այդ ամենի շնորհիվ ներկայումս կարելի է ստանալ բազմատեսակ կարամելային արտադրանք: 

Այնուամենայնիվ, ներկայումս էլ, շնորհիվ ֆրանսիացի վարպետ հրուշակագործների, նույնիսկ արտադրության լիարժեք ավտոմատացման պայմաններում, երբ օգտագործվում են նորանոր բաղադրատոմսեր՝ օսլա օշարակ և ինվերտ օշարակ, կարամելի արտադրության մեջ դեռևս առկա է ձեռքով աշխատանքի միտում:

 

 

Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Ջուր չի լինի Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Շոլցին Պլանային անջատումներ՝ 10։00-ից Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա ՍողոմոնյանՌուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Իսրայելական բանակը հայտարարություն է տարածելՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Ուկրաինայի չորս շրջաններում օդային տագնապ են հայտարարել Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի թիմային չեմպիոն Թուրքիայում բնակվող Մարիամ Մելիքյանը հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) Ովքեր ցանկանում են պարտության մատնել ՌԴ-ին, պետք է գիտակցեն՝ գործ ունեն միջուկային տերության հետ․ ՌԴ ԱԳՆ Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ Մակրոնը կոչ է արել ուժեղացնել ճնշումը Թեհրանի վրա Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 184 խեցգետնաորսիչ Մովսես Ոսկանյանը որոնվում է որպես անհետ կորած Հայտնի է Հայաստանի գավաթի եզրափակիչի օրը Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ազատության պողոտա - Վարշավյան փողոց խաչմերուկում Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում․ մայրը մահացել է, որդին հիվանդանոցում է Թուրքիայում երկրաշարժ է գրանցվելՏոկաևը Մատենդարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված հայտնի հայ քանդակագործի քանդակըԻրանի հարձակումից հետո Իսրայելը հետաձգել է գործողությունը Ռաֆահում. CNNՎրաստանի խորհրդարանի պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)Թուրքիայի ու ԱՄՆ-ի օդային ուժերը զորավարաժություններ են անցկացրել Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Երևանի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում«Ուրալի ղեկին որդիս է եղել. նստացրել են, ասել են՝ քշի». վթարից տուժածի մայրը դաժան մանրամասներ է hայտնում5 մեդալ` բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունիցԱրտառոց դեպք՝ Հայաստանում. մկրտության արարողության մասնակիցները հնչեցրել են հայհոյանքներ ու միմյանց հարվածելՊետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Սամվել Ալեքսանյանի կինը տեսանյութ է հրապարակել Աննա Հակոբյանի հրավիրած ընթրիքից, որին մասնակցության վճարը 1 մլն դրամ էր ԵՄ-ում ապրիլի 16-ին հնարավոր է քննարկեն Իրանի դեմ պատժամիջոցների հարցը Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա ՍողոմոնյանԱրենիի շուկայում կեղծ թղթադրամ իրացրած երիտասարդները հայտնաբերվել են Փարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Նիկոլը գնա, ով ուզում է գա»-ն վտանգավոր ու հակապետական թեզ է․ ՇարմազանովՄովսես Ոսկանյանն անհետ կորել է ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Լոնդոնի հետ ներգաղթյալների հարցով բանակցելու մասին հրապարակմանը Հնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկը