Ереван, 06.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Սա այն հիմքն է, որի ար­դյուն­քում լի­նե­լու են ավե­լի կոշտ քայ­լեր ու ավե­լի կոշտ հա­կազդ­ման մի­ջոց­ներ»

ИНТЕРВЬЮ

Մոտավորապես մեկուկես տարի Սահմանադրական դատարանի շուրջ տեղի են ունենում իրադարձություններ, որոնք պարզապես իշխող քաղաքական ուժի քմահաճույքն են: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը՝ շեշտելով նաև, որ նպատակի հիմքում Սահմանադրական դատարանի գործող կազմից ազատվելն է:

«Երբ ՍԴ-ի հարցը բարձրացվեց, օրակարգ բերվեց, այսպես ասած, օրինական կաշառքի անվանումը ստացած նախագիծը, որով փորձում էին ՍԴ դատավորներին ուղարկել վաղ կենսաթոշակի, ինչն այդպես էլ չստացվեց, որովհետև սահմանված ժամկետում ՍԴ դատավորներից ոչ ոք չդիմեց այդ քայլին: Այնուհետև օրակարգ բերեցին հարցը հանրաքվեով լուծելու, այսպես ասած, փաստը: 

Հետո հասկացան, որ հանրաքվեով, ըստ էության, հարցը չի լուծվելու, որովհետև, իմ սուբյեկտիվ կարծիքով, գնահատելով սեփական շանսերը, իշխանությունը հասկացավ, որ չի կարող ցանկալի արդյունքի հասնել: Եվ արտակարգ դրության անիմաստ երկարաձգման պայմաններում փոփոխություն կատարվեց հենց «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում, որի արդյունքում որոշվեց, որ ԱԺ-ն ինքն իրեն լիազորում է չեղարկել հանրաքվեն»,-ասաց Ռ. Հայրապետյանը՝ ընդգծելով, որ այս ամենին հաջորդեցին Սահմանադրական փոփոխությունները, ինչն իրավաբանը ապօրինի որակեց: Հիշեցնենք, որ հունիսի 22-ին ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը: 

«Ապօրինի եզրույթը մեղմ է: Այդ նախագիծը հակասահմանադրական, հակաիրավական, իրավական պետության հիմքերի հետ որևէ կերպ աղերս չունի, որի արդյունքում պարզվեց, որ, ըստ իշխանությունների, ՍԴ 4 դատավորներն այլևս չեն պաշտոնավարելու: 4 դատավորներ ասելով՝ նկատի ունեմ ՍԴ 3 դատավորներին և Հրայր Թովմասյանին, որը, ըստ այդ նախագծի, դադարում է պաշտոնավարել որպես ՍԴ նախագահ: 

Նշեմ, որ կարգավորումներն այնքան թերի են, որ շատ դժվար կլինի այդ օրենքի կիրառելիության արդյունքում, օրինակ՝ Ալվինա Գյուլումյանին ստիպել հրաժարվել ՍԴ դատավորի պաշտոնից: 

Չմոռանանք, որ իշխող քաղաքական ուժն է արհեստականորեն օրակարգ բերել դատավոր/անդամ ծիծաղելի բառախաղը, և այսօր իրենք ունեն նախագիծ, որը կարգավորում է ՍԴ նախագահի և ՍԴ դատավորների պաշտոնից ազատման հարցը, բայց Ա. Գյուլումյանն այսօր զբաղեցնում է ՍԴ-ի փոխնախագահի պաշտոնը: 

Հաշվի առնելով, որ ավելի վաղ հենց իշխանությունն էր ՍԴ դատավոր/անդամ բառախաղը դարձրել օրակարգի թեմա, այս առումով ուզում եմ նշել, որ իրենք իրենց փորած փոսում են հայտնվելու, որովհետև նույն տրամաբանությամբ ՍԴ փոխնախագահի մասով որևէ կարգավորում չկա»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով վերոնշյալ փոփոխությունների հետևանքներին ու հնարավոր վտանգներին ավելի լայն իմաստով՝ Ռոբերտ Հայրապետյանը շեշտեց.

«Սա Սահմանադրական դատարանի խնդիրը չէ, սա պետական ինստիտուտների, իրավական պետության, Սահմանադրության ու իրավունքի գերակայության խնդիրն է ամբողջ երկրի մասշտաբով, որովհետև եթե այսօր գործող իշխանությունը ԱԺ-ում իր քաղաքական մեծամասնությանն ապավինելով կարող է, չեմ խորշի այս արտահայտությունից, ոտքերը սրբել Սահմանադրության վրա և իր քիմքին հաճո որոշման արդյունքում ազատվել ՍԴ-ի՝ իրենց համար անցանկալի անդամներից, վաղը կամ մյուս օրը կարող են կայացնել այնպիսի որոշումներ, որոնք անմիջապես են ազդելու քաղաքացիների վրա: Չեմ բացառում, որ, օրինակ՝ իշխող ուժը Հայաստանում առհասարակ արգելափակի Facebook սոցիալական ցանցի գործունեությունը: 

Ընդհանուր առմամբ, մենք հիմա հայտնվել ենք մի կոլապսի մեջ, որտեղ ամբողջ երկրի ճակատագիրը կախված է մի անձից և նրան սպասարկող 88 հոգանոց ինչ-որ խմբակից, որոնց ինչպես հրահանգում են, ինչպես ծափ են տալիս, այդպես էլ պարում են»:

Նա շեշտեց, որ խոսքը միայն ներպետական հարցերի մասին չէ, խոսքը նաև երկրի միջազգային վարկանիշի մասին է:

«Ես դեմ եմ այն վարկածին ու տեսակետին, որ սա ընդամենը ՍԴ-ի կամ ընդամենը Հ. Թովմասյանի խնդիրն է: Սա ամբողջ երկրի խնդիրն է, որովհետև նման անօրինական և հակասահմանադրական գործողությունների թողտվությունը վաղը կամ մյուս օրը հանգեցնելու է յուրաքանչյուրիս նկատմամբ ցանկացած սահմանափակման և ռեպրեսիայի կիրառման, երբ նաև, ժողովրդական լեզվով ասած, դրա դեմն առնելու որևէ գործիքակազմ չի լինի: Սա այն հիմքն է, որի հետևանքով լինելու են ավելի կոշտ քայլեր ու ավելի կոշտ հակազդման միջոցներ: Եվ ես չեմ բացառում, որ այն գործընթացը, որը սկսվել էր ՍԴ-ի դեմ, երկուշաբթի օրվանից սկսվի նաև ԶԼՄ-ների դեմ, որոնք իշխանության քիմքին ընդհանրապես հաճելի չեն: 

Ընդ որում՝ արտակարգ դրության իրավական ռեժիմը նվազագույնը մեկ անգամ էլ են երկարաձգելու, որպեսզի հնարավորություն ունենան բողոքների և անհնազանդության ցանկացած դրսևորում կանխել կամ թույլ չտալ արտակարգ դրության շղարշի ներքո»,-նշեց Ռ. Հայրապետյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США