ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՀՈՒԼԻՍԻ). Բազ­մա­թիվ զո­հե­րով պա­տե­... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Կա­սեց­վել է «Հայ գրա­կա­նու­թյու­նը թարգ­մա­նու­թյուն­նե­ր... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Սո­ցի­ա­լա­կան խնդիր­նե­րը և դրանց լու­ծում­նե­ր չտալը քայ­ք... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ըն­դուն­ված որո­շում­նե­րի և օրենք­նե­րի կի­րար­կու­մը հե­տա... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Մեկ կամ եր­կու քայ­լով հնա­րա­վոր չէ խնդրին հա­մա­կար­գա­յին... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 15.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հայկական անուններ ունեցող էջերով ապատեղեկատվություն են տարածում Հունիսին ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը ռեկորդային մակարդակի է հասել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հեռախոսազրույց է ունեցել Լեոնիդ Կալաշնիկովի հետ Գյումրիում դիտվել է աննախադեպ երևույթ. Գագիկ Սուրենյան ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է լուծել երկու երկրների միջև հակամարտությունը Ֆրանսիայում այսօր ազգային տոն է՝ «Բաստիլի գրավման օրը» (տեսանյութ) Աշխարհը սկսել է պայքարել կորոնավիրուսի երրորդ ալիքի դեմ ՍԱՏՄ տեսուչները մի շարք խախտումներ են հայտնաբերել Գորիսում և Սիսիանում Ադրբեջանը փորձում է խաղի նոր պայմաններ առաջադրել․ Տիգրան Աբրահամյան «Հայրենիք» կուսակցությունը միջազգային հանրությունից ակնկալում է կոշտ գնահատականներ ԿԳՄՍ նախարարը հայտնել է իրականացված մի շարք աշխատանքների մասին Այս դժվարին պահին ևս Գագիկ Ծառուկյանը կանգնած է պետության և ժողովրդի կողքին Հուլիսի 15-ից ՌԴ-ն կդադարեցնի երկիր մուտք գործողների համար պարտադիր մեկուսացումը Փառապանծ բանակ, թույլ դիվանագիտություն «Պատժիչ գործողություններ». Ինչպես են մեր զինված ուժերը ոչնչացնում ադրբեջանական հենակետերը Ադրբեջանցիները հավաքում են իրերը. ինչ է կատարվում սահմանից այն կողմ Սա կրկին վերահաստատում է հայ և ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը Թուրքիայի այս գործողությունը ծանր հուշեր է արթնացնում. Գարեգին Բ-ն՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշման մասին ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը ֆրանսիայի ժողովրդին

Մի՞թե նոր կառավարության որոշումները հին ձեռագրով են գրվում. մարզային հեռուստաընկերությունները՝ անբարեհույս վիճակում

Past.am

Գրող, լրագրող, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՀՀ կառավարության հունիսի 25-ի նիստի օրակարգում ընդգրկված էր կորոնավիրուսի արդյունքում ունեցած տնտեսական դժվարություններին դիմագրավելու համար կառավարության կողմից հեռուստաընկերություններին և ռադիոընկերություններին 76,5 միլիոն դրամ տրամադրելու հարցը: Նշվում էր, որ կորոնավիրուսային հիվանդության հետ կապված տնտեսական դժվարությունները կտրուկ նվազեցրել են հեռարձակողների գովազդային եկամուտները, ինչի պատճառով հեռարձակողները հեռուստառադիոհեռարձակման ծառայությունների դիմաց պարտքեր են կուտակել։ Աննկատ չէր մնացել նաև, որ հեռուստաընկերություններն առանց կառավարության կամ պարետատան պարտադրանքի, առողջապահական կանոնների պահպանման և սոցիալ-տնտեսական վիճակի մեղմման վերաբերյալ, կամավոր կերպով, մեծ ծավալով հոլովակներ են ցուցադրել:

Սա, ինչ խոսք, ողջունելի ձեռնարկում է:

Սակայն, երբ ընթերցեցի կառավարության կողմից օգնություն ստացող հեռուստա և ռադիոընկերությունների ցանկը, զարմանքով տեսա, որ այդտեղ չկա և ոչ մի մարզային հեռուստաընկերության անվանում: Մի՞թե նոր կառավարության որոշումները հին ձեռագրով են գրվում ... Նախկինները մի պահ հուսադրել էին, թե՝ շուտով, երբ մարզայինները անալոգայինից կանցնեն թվային հեռարձակման՝ պետությունն ինքը կհոգա հեռարձակման ծառայությունների վճարի ծախսերը: Թվայինին անցնելու գործընթացը տևեց շուրջ երեք տարի, պարտքերը անհիմն կուտակվեցին, իսկ թվայինների վճարումները մնացին նույն ձևով ու նույն չափով... Արդյունքում՝ մարզային հեռուստաընկերությունները մինչև օրս էլ ճկռած են այդ պարտքերի տակ: Եթե ի միտ բերենք նաև այն հանգամանքը, որ մարզերում գովազդատուներն անհամեմատ քիչ են, քան մայրաքաղաքում, և որ կարանտինի պայմաններում ընդամենը հատ ու կենտ գովազդներ եղան, ապա ավելի պարզ կդառնա այն անբարեհույս վիճակը, որում հայտնվել են մարզային հեռուստաընկերությունները՝ որոնց գոյատևման միակ աղբյուրը գովազդն է:

Միաժամանակ, քաջատեղյակ լինելով խնդրին, ամենայն պատասխանատվությամբ կարող եմ պնդել, որ մարզային հեռուստաընկերությունները նույնպես՝ կամավոր կերպով, պակաս չափով չեն մասնակցել առանց կառավարության կամ պարետատան պարտադրանքի, առողջապահական կանոնների պահպանման և սոցիալ-տնտեսական վիճակի մեղմման վերաբերյալ հոլովակներ ցուցադրելու կարևորագույն գործին: Ավելին, նախաձեռնել ու հեռարձակել են սեփական արտադրության գողտրիկ սյուժեներով տեսահոլովակներ: Ուրեմն, ո՞ւր մնաց արդարությունը:

Բարեբախտաբար, կառավարության նիստի օրակարգից հարցը հանվեց՝ հույսի շող թողնելով, որ որոշման նախագծում այս բացթողումը, թերևս, նկատել են ու ետ է տրվել վերակազմելու: Արդյո՞ք այդպես է: Հուսանք:

website by Sargssyan