Շա­հույթ ստա­նա­լու մա­սին չեն մտա­ծում, այս տար­վա առու­մով... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Հու­սա­հա­տու­թյան մեջ պա­հե­լը, տագ­նա­պի մթնո­լորտ ձև­ա­վ... ՄՇԱԿՈՒՅԹ
«Գիրքը կարևոր արժեք ունի, այն կարող է մարդու ներաշխարհը փոխել» ՄՇԱԿՈՒՅԹ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈՒԼԻՍԻ). Հա­յաս­տա­նի ֆուտ­բո­լի ֆե­դ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Քա­ղա­քա­կա­նու­թյան ոլորտն արա­տա­վոր­վում է փո­խա­դարձ թշն... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 07.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Նոր նախագիծ. առաջարկվում է միջինը 4 անգամ ավելացնել դատարաններ դիմելու պետական տուրքի չափը Հնդկաստանը եւ Չինաստանը զորքերը դուրս են բերել Գալվան գետի վիճելի հովտից Արդեն դժոխքում ե՞նք, թե՞ դժոխքի ճանապարհին Պաշտպանության նախարարի կոշտ պատասխանը. անիվը կանգնեցնելու անբարո փորձ Ովքե՞ր կարող են օգտվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 22-րդ միջոցառումից Արտակարգ դրությունը երկարաձգվելո՞ւ է եւս մեկ ամսով. Մանե Գեւորգյանի մեկնաբանությունը Արտակարգ դրությանն առնչվող հարցերով ՄԻՊ-ը ստացել է 2249 բողոք. Ամենաշատ բողոքները աջակցության ծրագրերի հետ են կապված Ոստիկանության շտաբի պետ է նշանակվել Ինչպես վերականգնել Սահմանադրության նկատմամբ հարգանքը Ի՞նչ խախտումների դեպքում ռուսական հեռարձակողի իրավունքը կկասեցվի Կրթական ծրագրով նախատեսվում է կրճատել հայոց լեզվի և գրականության ուսուցումը. մանրամասներ ներկայացված նախագծից Հանձնաժողովն արտահերթ նիստ կանի. ով է ԿԲ խորհրդի անդամի թեկնածուն Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Երկրաշարժ՝ Մարմարաշեն գյուղի մոտակայքում. էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը 2-3 բալ էր Կրեմլի խորհրդավոր լռությունը. Հայկական հետքը հանգիստ չի՞ տալիս 10 հայտնիներ, որոնք կյանքին հրաժեշտ են տվել վաղ տարիքում

Ինչու է Բաքուն 30 մլն դոլարի ռազմական վարկ վերցրել

Անկարայում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմն օրերս հայտարարել է, որ Թուրքիան Ադրբեջանին 200 միլիոն թուրքական լիրայի (30 միլիոն դոլար) վարկ է տրամադրել 2020 թվականի փետրվարի 25-ին ստորագրված ռազմաֆինանսական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակում թուրքական ռազմական արտադրանքի ձեռքբերման համար։ Նշենք, որ Թուրքիան Ադրբեջանի հիմնական գործընկերներից մեկն է ռազմական ոլորտում, եւ պաշտոնական Բաքուն ակտիվորեն գնում է թուրքական պաշտպանական արտադրանքի որոշ տեսակներ։

Բայց, չնայած այդ ոլորտում վերջին տասնամյակներում նկատելի առաջընթացին, Թուրքիան չունի սեփական ավիացիա ու տանկեր, եւ նրա զինանոցում F-16 ամերիկյան կործանիչներ, գերմանական ու ամերիկյան “Leopard”, “М60”, “М48” տանկեր են, որոնք մշակվել են տասնամյակներ առաջ ու արդեն հնացած են։

Սեփական մշակման Ալթայ տանկի նախագիծը դեռ դոփում է տեղում՝ շարժիչի մշակման հարցում բարդությունների պատճառով։ Որոշ հաջողություններ կան միայն տիեզերական արբանյակների մշակման, T129 “Аtak” հարվածային ուղղաթիռի, տարբեր հրթիռային համակարգերի, “Firtina” 155 մմ տրամաչափի ինքնագնաց հրետանային համակարգի, անօդաչու թռչող սարքերի ռադիոէլեկտրոնային “Koral” համակարգերի, ինչպես նաեւ ավելի պակաս նշանակալի համակարգերի մշակման գործում (հակաականանետային ռադիոտեղորոշման համակարգ, կառավարվող մարտագլխիկներ, հրաձգային զենք եւ այլ փոքր արտադրանքներ)։ Թուրքիայի ռազմարդյունաբերության համալիրում տեխնոլոգիական տոն են տալիս տասնյակ փոքր ընկերություններ, ինչպես նաեւ մի քանի խոշորներ, ինչպիսիք են  Aselsan, Roketsan, որոնց արտադրանքն արտահանվում է։

Այդուհանդերձ, աշխարհքաղաքական իրադարձությունները եւ Թուրքիայի բարդ հարաբերություններն իր հարեւանների ու ԱՄՆ հետ, նախագահ Էրդողանի նորօսմանական հավակնությունների եւ Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ ներքին խնդիրների հետ միասին ստիպում են զարգացած ռազմարդյունաբերությամբ երկրներին չհամագործակցել Թուրքիայի հետ ռազմատեխնիկական ոլորտում։ Այդ պատճառով, ժամանակակից պահանջներին համապատասխան սպառազինություն ապահովելու համար Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը ելքեր է փնտրում դեպի այլ պետություններ ոչ միայն պաշտպանական ոլորտում համատեղ գործակցության, այլ նաեւ սեփական արտադրանքի իրացման համար, ինչպես տեսնում ենք «եղբայրական» Ադրբեջանին սպառազինության մատակարարման վարկի օրինակով, որը խիստ տարօրինակ է թվում այն առումով, որ Բաքուն միշտ հայտարարել է իր հզոր ֆինանսական հնարավորությունների ու կանխիկ վճարելու սովորության մասին։

Հաշվի առնելով դա եւ Ադրբեջանի իշխող էլիտայի ներկայացուցիչների օֆշորային սկանդալների՝ ջրի երես դուրս եկող փաստերը, ամենայն հավանականությամբ այդ գործարքը պարզապես փողերի լվացման սցենար է, եւ Բաքվի «ստվերայինները» դեմ չեն հերթական անգամ ձեռքերը տաքացնել ատկատների վրա, առավել եւս, որ 30 միլիոն դոլարով որեւէ լուրջ սպառազինություն չես գնի։

website by Sargssyan