Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Բուքիքիոյի հստակ մերժումը. վերջ՝ գիծը քաշված է

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սահմանադրական դատարանը հրապարակել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի՝ ՍԴ արդեն նախկին նախագահ Հրայր Թովմասյանի նամակին հղած պատասխանը: Ընդ որում, հետաքրքիր է, որ նամակի մասին տեղեկություն ՍԴ չէր հրապարակել, եւ Բուքիքիոյի պատասխանից է հայտնի դառնում, որ հունիսի 25-ին Հրայր Թովմասյանը նրան գրել է նամակ:

Ինչ է գրել Բուքիքիոյին Հրայր Թովմասյանը, պարզ չէ: Բուքիքիոյի պատասխանը փաստացի արձանագրում է Հայաստանում ՍԴ շուրջ ստեղծված քաղաքական գործընթացի ավարտը եւ ազդարարում, որ Վենետիկի հանձնաժողովի համար այդ հարցը փակված է:

Հնարավոր է, որ Հրայր Թովմասյանը փորձել է Բուքիքիոյից հասկանալ, թե ինչ անել ստեղծված իրավիճակում, արդյոք դիմադրել՝ ակնկալելով Վենետիկի հանձնաժողովի աջակցությունը: Բուքիքիոյի պատասխանը մերժումն է, եթե Հրայր Թովմասյանն իրապես ունեցել է այդպիսի ակնկալիք: Չի բացառվում, որ Թովմասյանին պետք էր այդ մերժումը, որպես փաստարկ նախկին իշխող համակարգի որեւէ շրջանակից պայքարի հորդորի դեմ:

«Ես ուշադիր հետևում էի Հայաստանում սահմանադրական փոփոխություններին վերաբերող զարգացումներին։ Ես ցավում եմ, որ դրանք չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հստակ հանձնարարականներին։ Ես կարող եմ միայն կոչ անել հարգել Սահմանադրությունը։ Դա հանդիսանում է իրավունքի գերակայության սկզբունքի հիմնարար պահանջ», ասել է Բուքիքիոն ի պատասխան Հրայր Թովմասյանի նամակի:

Առաջին հայացքից նա հայտնում է անհամաձայնություն տեղի ունեցածի կապակցությամբ: Միեւնույն ժամանակ, սակայն, հատկանշական է կոչը՝ «ես կարող եմ միայն կոչ անել հարգել Սահմանադրությունը, որն իրավունքի գերակայության սկզբունքի հիմնական պահանջ է»: Այլ կերպ ասած, Բուքիքոն Թովմասյանին ասում է՝ ես ոչ մի այլ բան անել չեմ կարող: Այսինքն, դիմակայության գնալիս չպետք է ունենալ ակնկալիք, որ կլինի Վենետիկի հանձնաժողովի աջակցություն: Միաժամանակ, նա գուցե Թովմասյանին է կոչ անում հարգել Սահմանադրությունը, այսինքն դրա փոփոխությունը եւ ընդունել այն:

Բուքիքիոն ըստ ամենայնի քաշում է գիծ՝ քաղաքական դիմակայության, եւ առաջիկա սահմանադրա-իրավական խնդիրների ու հեռանկարի միջեւ: Որովհետեւ ներկայում լուծվել է քաղաքական հարցը՝ Հայաստանի քաղաքական իշխանությունը չեզոքացրել է խոշոր կապիտալի կրող քաղաքական ընդդիմախոսների պետական հենարան ՍԴ կազմը:

Հայաստանում սահմանդրա-իրավական կարգի հաստատման հարցը դեռ պահանջում է լուծում, որն իր հերթին կազմված է լինելու մի քանի գործընթացից: Դա ներառելու է նոր Սահմանադրության մշակումը, ՍԴ նոր կազմի ձեւավորումը՝ դատավորների թափուր տեղի լրացումը, ներառելու է նաեւ քաղաքական համակարգին առնչվող մի շարք օրենսդրական լուծումներ՝ կուսակցությունների մասին օրենք, Ընտրական օրենսգիրք եւ այլն:

Վենետիկի հանձնաժողովը, անհամաձայնություն հայտնելով քաղաքական մեծամասնության մոտեցմանը, այդուհանդերձ փաստացի ճանաչում է այն, թերեւս հետագա սահմանադրա-իրավական հարցերում այդ իշխանության հետ հարաբերությունում փաստարկային ամուր հիմքի համար: Այսինքն, Վենետիկը չի խանգարել լուծել քաղաքական հարցը, որը վերաբերում էր իրավիճակի հավասարակշռմանն ընդհանրապես: Որովհետեւ խորքային առումով կար դիսբալանս՝ քաղաքական մեծամասնության եւ նախորդ համակարգից եկող խոշոր կապիտալի կրող քաղաքական հավակնորդների միջեւ: Ակնհայտ էր, որ ՍԴ-ն այդտեղ հավասարակշռող գործոն չէր, այլ հօգուտ կապիտալի հավասարակշռությունը խախտող: Համենայն դեպս, այդ կապիտալը իր վարքագծով արեց ամեն ինչ որեւէ կասկած չթողնելու համար, որ ՍԴ-ն դիտարկվում է հենց այդպես:

Վենետիկի հանձնաժողովն ըստ էության չխանգարեց նոր իշխանությանը լուծել այդ հարցը: Երեւանի համար խնդիրները Եվրոպայի հետ կսկսեն թերեւս այն ժամանակ, երբ հաջորդիվ սահմանադրա-իրավական հարցերում առաջնորդողը դարձյալ լինի քաղաքական խմբային նպատակահարմարությունը: Համենայն դեպս, Բուքիքիոն ճանաչել է լուծումն ու քաշել գիծը:

Անախարժություններով լի օր է. ապրիլի 25-ի աստղագուշակԲոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Հեղեղվել են տներ, ճանապարհներ, մեքենաներն ու փողոցները լցված են ջրով. Դուբայը դեռ ջրի տակ է (տեսանյութ)Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից. ինչում են մեղադրումՀայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Նոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ) Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) Չելյաբինսկի մարզում կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածում Տավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ) Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութԱրտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել ենՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ըAir France-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարելԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ուղիղ Լուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրել Ոստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ) Մեր մտքերն այսօր Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Նիկոս ԴենդիասՀյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Ադրբեջանի նախկին գլխավոր մանկաբույժն է ինքնասպան եղել․ ի՞նչ է հայտնի Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Անչափ հուզիչ. Միայն տեսեք ինչ գեղեցիկ անակնկալ է պատրաստել Մարինկա Խաչատրյանը` իր մայրիկի համար «Ականատեսը եղա, թե ինչպես է հայրն իր որդուն նորից գերեզմանից հանում»․ Արցախից բռնի տեղահանված