ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՀՈՒԼԻՍԻ). Բազ­մա­թիվ զո­հե­րով պա­տե­... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Կա­սեց­վել է «Հայ գրա­կա­նու­թյու­նը թարգ­մա­նու­թյուն­նե­ր... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Սո­ցի­ա­լա­կան խնդիր­նե­րը և դրանց լու­ծում­նե­ր չտալը քայ­ք... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ըն­դուն­ված որո­շում­նե­րի և օրենք­նե­րի կի­րար­կու­մը հե­տա... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Մեկ կամ եր­կու քայ­լով հնա­րա­վոր չէ խնդրին հա­մա­կար­գա­յին... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 15.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հայկական անուններ ունեցող էջերով ապատեղեկատվություն են տարածում Հունիսին ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը ռեկորդային մակարդակի է հասել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հեռախոսազրույց է ունեցել Լեոնիդ Կալաշնիկովի հետ Գյումրիում դիտվել է աննախադեպ երևույթ. Գագիկ Սուրենյան ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է լուծել երկու երկրների միջև հակամարտությունը Ֆրանսիայում այսօր ազգային տոն է՝ «Բաստիլի գրավման օրը» (տեսանյութ) Աշխարհը սկսել է պայքարել կորոնավիրուսի երրորդ ալիքի դեմ ՍԱՏՄ տեսուչները մի շարք խախտումներ են հայտնաբերել Գորիսում և Սիսիանում Ադրբեջանը փորձում է խաղի նոր պայմաններ առաջադրել․ Տիգրան Աբրահամյան «Հայրենիք» կուսակցությունը միջազգային հանրությունից ակնկալում է կոշտ գնահատականներ ԿԳՄՍ նախարարը հայտնել է իրականացված մի շարք աշխատանքների մասին Այս դժվարին պահին ևս Գագիկ Ծառուկյանը կանգնած է պետության և ժողովրդի կողքին Հուլիսի 15-ից ՌԴ-ն կդադարեցնի երկիր մուտք գործողների համար պարտադիր մեկուսացումը Փառապանծ բանակ, թույլ դիվանագիտություն «Պատժիչ գործողություններ». Ինչպես են մեր զինված ուժերը ոչնչացնում ադրբեջանական հենակետերը Ադրբեջանցիները հավաքում են իրերը. ինչ է կատարվում սահմանից այն կողմ Սա կրկին վերահաստատում է հայ և ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը Թուրքիայի այս գործողությունը ծանր հուշեր է արթնացնում. Գարեգին Բ-ն՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշման մասին ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը ֆրանսիայի ժողովրդին

COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի փորձարկման ժամկետները, հնարավոր է, կկրճատեն

Past.am

COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ ռուսական պատվաստանյութի թեստավորման ժամկետները, որը մշակվել է Գամալեի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում, հնարավոր է՝ զգալիորեն կրճատվեն: Այս մասին հայտնել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի գենոմային ինժեներիայի լաբորատորիայի ղեկավար Պավել Վոլչկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Բուրդենկոյի անվան գլխավոր զինվորական կլինիկական հոսպիտալում այս պատվաստանյութը ներկայումս թեստավորում են կամավորների երկու խմբի վրա: 18 կամավորներից առաջինին պատվաստանյութը ներարկել են հունիսի 18-ին:

Կլինիկական փորձարկումները սովորաբար անցկացվում են երեք փուլով եւ մի քանի տարի են տեւում: Սակայն համավարակի պայմաններում փորձարկումների մի քանի փուլեր կարող են կրճատել Առողջապահության նախարարության եւ «Ռոսպոտրեբնադզորի» հայեցողությամբ, նշել է մասնագետը:

«Ընդ որում՝ դրա որոշ պարամետրեր մնում են չհստակեցված, օրինակ՝ այդ պատվաստանյութի ազդեցության տեւողությունը»,- հավելել է նա:

Նրա խոսքով՝ պատվաստանյութի փորձարկումների երկրորդ եւ երրորդ փուլերը կարող են դարձնել ավելի զանգվածային: Մասնավորապես՝ կլինիկական փորձարկումների շրջանակում այն կիրառելու են բուժհաստատություններում, բայց դրա հետ միաժամանակ դեղամիջոցը դեռեւս չի գրանցվելու: Դա կօգնի պատվաստանյութի ազդեցության մասին ավելի լիարժեք տվյալներ հավաքելուն:

 

website by Sargssyan