Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ կրթության հիմնախնդիրների մասին

ИНТЕРВЬЮ

ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն անդրադառնալով Արցախի՝ համավարակի պայմաններում կրթության կազմակերպմանը, ֆեյսբուք սոցիալական ցանցի իր միկրոբլոկում գրել է.

«Հանրահայտ է, որ համաճարակը յուրաքանչյուր երկրի համար ծանրագույն մարտահրավերներ է ստեղծում: Էլ ավելի հանրահայտ է, որ արտակարգ իրավիճակներին նախօրոք պատրաստված երկրները դուրս են գալիս համաճարակային իրավիճակներից մինիմալ կորուստներով: Այսօր Արցախը գտնվում է այնպիսի իրավիճակում, երբ ամեն մի չհաշվարկված քայլ, որոշում կարող է անդառնալի հետևանքներ ունենալ մեր կյանքի վրա:

Ոլորտի պատասխանատուների թիվ 1 քննարկման հարցն է, թույլատրել երեխաներին գնալ դպրոց, թե ոչ։ Իսկ արդյոք դպրոցը երեխաների համար սոսկ գիտելիք ստանալու վայր է, որին կկարողանա փոխարինել հեռավար ուսուցումը․ վստահ եմ՝ ոչ:

Կրտսեր դպրոցական տարիքը անձի կայացման կարևորագույն փուլերից մեկն է, որի ընթացքում տեղի է ունենում անհոգ մանկությունից անցում այնպիսի մի շրջանի, երբ անհրաժեշտություն է ծագում նոր դերեր կրել, պատասխանատու լինել, տարբեր պահանջներ իրականացնել: Այս շրջանում հակասության մեջ են մտնում երկու հիմնական դրդապատճառ` անհրաժեշտություն և ցանկություն:

Մի կողմից, առաջնորդվելով անհրաժեշտության պահանջմունքով, երեխան բացահայտում է հասուն կյանքը, իսկ մյուս կողմից, դրդված լինելով ցանկության պահանջմունքով, երեխան ցուցաբերում է այնպիսի վարք, որը վերադարձնում է իրեն մանկության աշխարհ, որտեղ ամեն բան ապահով է, ծանոթ, իրականանալի, չկան որոշակի պարտականություններ և պահանջներ:

Զրկելով երեխային դպրոց հաճախելու հնարավորությունից, մենք կոպիտ ձևով միջամտում ենք նրա անձի զարգացմանը: Այդ փուլում երեխան իմպուլսիվ է, անհանգիստ, ունի ոչ կայուն ուշադրություն, իսկ դպրոցը նրա մոտ արդեն ձևավորվում է պահանջմունքների նոր մակարդակ, նա սկսում է գործել, առաջնորդվելով որոշակի նպատակներով, արժեքներով, զգացմունքներով:

Երեխայի հոգեկան զարգացման կենտրոնում է հայտնվում կամածինության ձևավորումը /պլանավորում, գործողությունների զարգացման ծրագիր, վերահսկողության իրականացում/: Կրտսեր դպրոցականի համար նաև չափազանց կարևոր է նոր տպավորություններ ստանալու պահանջը, որի հիման վրա ձևավորվում են գիտելիքներ, կարողություններ և հմտություններ ձեռք բերելու պահանջը: Այս պահանջը առաջնորդում է երեխայի զարգանալու, դրդապատճառների նոր համակարգ ձևավորելու ընթացքը:

Ողջ համակարգում կարևոր դեր են խաղում սոցիալական դրդապատճառների ձևավորումը, որը ի հայտ է գալիս 2-3 դասարաններում: Աշակերտի համար կարևորվում են ուսուցչի գովասանքը, գնահատականը, ավելի ուշ հասակակիցների կարծիքը իր անձի վերաբերյալ:

Այս ամենը նպաստում է երեխայի կողմից սոցիալական իր նոր դերերի գիտակցմանը, իր «Ես»-ի ինքնահաստատմանը: Երեխայի դրդապատճառների առաջացման, հետաքրքրության պահպանման, «Ես»-ի ինքնահաստատման գործընթացում չափազանց կարևորվում է ուսուցչի դերը, որին պետք է աշակերտը տեսնի և զգա նրա ներկայությունը:

Անցնելով հեռավար կրթության, կրտսեր դպրոցի երեխաների համար, անհասկանալի է դառնում ուսուցչի դերը: Իսկ կրտսեր դպրոցի առաջին տարիներին ուսուցիչը երեխայի համար միակ և անսասան հեղինակությունն է: Աշակերտի «հայացքը» հիմնականում ուղղված է նրան, համադասարանցիներին նա ընդունում է ուսուցչի միջոցով, արժևորում է այն համադասարանցիներին, ում գնահատում է ուսուցիչը: Այդ պատճառով, ուսուցիչը որպես հեղինակություն կարող է ուղղորդել երեխայի հասարակական շփումները:

Հետզհետե մեծանում է հասակակիցների հետ շփվելու պահանջը, որի բավարարման ընթացքում երեխան սկսում է հասկանալ առկա կանոնները, միջանձնային շփման նրբությունները: Հեռավար կրթության ժամանակ մենք գրեթե հավասարեցնում ենք զրոյի միջանձնային շփումների հնարավորությունը, որը կարևորագույն նշանակություն ունի անձի զարգացման գործընթացում:

Կրտսեր դպրոցական տարիքի հիմնական նորագոյացություններից է գործողությունների կամածինության զարգացումը, որը բավական երկարատև գործընթաց է և սկսվում է դպրոց գնալու առաջին իսկ օրից, առաջին զանգից և շարունակվում ողջ ուսումնական գործունեության ընթացքում: Ձևավորվում է կամքը, որն անընդհատ գործընթաց է, քանի որ ուսումնական գործունեության ողջ ընթացքում երեխայի առջև դրվում են նորանոր նպատակներ:

Այսպիսով, կարելի է փաստել, որ կրտսեր դպրոցական տարիքում երեխաները դպրոց հաճախելու ընթացքում ունենում են հետևյալ ձեռքբերումները`

1. իմացական ոլորտի զարգացում,

2. աֆեկտիվ-պահանջմունքային նոր մակարդակի ձևավորում, ինչը թույլ է տալիս գործել ոչ թե անմիջականորեն, այլ առաջնորդվելով հստակ գիտակցված նպատակներով, բարոյական նորմերով և արժեքներով,

3․ հարաբերականորեն կայուն վարքաձևերի ձևավորում,

4․ երեխայի սոցիալական ուղղվածության զարգացում:

Ցավոք հեռավար կրթության միջոցով և դպրոց հաճախելու հնարավորությունից զրկելու պատճառով, նշված չորս ձեռքբերումներից հնարավոր է մասամբ ապահովել միայն առաջին ձեռքբերումը՝ իմացական ոլորտի զարգացումը, որի արդյունքում մենք կունենանք թերի զարգացած անձ:

Հ․Գ․ Շարունակելի...» :

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию