Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Արտակարգ դրություն առանց միջոցառումների

ԲԼՈԳ

Past.am

Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
 
Արտակարգ դրությունն արդեն 106 օր է քայքայում է պետության առողջապահական, տնտեսական, կառավարման և քաղաքական համակարգը։ Սոցիալական վիճակը մեղմ ասած նախանձելի չի։ Բնական է, որ իշխանությունները այս ձախողման համար պետք է մեղադրեն բոլորին առանց բացառության, բայց ոչ իրենց։ Նորից ու նորից հիշեցնում եմ, որ մարտի 16-ին երբ հայտարարվեց արտակարգ դրություն երկրում կար ընդամենը 45 հաստատված դեպք։ Արտակարգ դրության իմաստը այն է, որ համավարակի տարածումը կասեցվի։ Կասեցրեցի՞ն, ո՛չ չկասեցրեցին։ Այսօր արդեն առկա է 25127 դեպք, որից մահվան ելքով 576 (433+143): Կոշտ սահմանափակումների չգնացին, որ իրենց գահավիժող վարկանիշն էլ ավելի չթափեն ջուրը գնա։ Բայց արդեն թափել են, գնացել է, մնացել է, որ մարդկանց մի փոքր հատվածը դա հասկանա։

Նորից ու նորից հարց եմ բարձրացնում, ինչու՞ չսահմանափակեցիք մարդկանց տեղաշարժը, ինչու՞ սահմանափակումների մի քանի մակարդակ չստեղծեցիք, ինչպես առաջարկված էր արտակարգ դրության միջոցառումների ՀՅԴ փաթեթում։ Ինչու՞ ․․․

Արտակարգ դրությունն օգտագործվեց քաղաքական նպատակներով, տարատեսակ խնդրահարույց կոնվենցիաներ և օրենսդրական նախագծեր ընդունելով։

Հանկարծ մեկդ չփորձի մեղադրել ժողովրդին։ Դա իր վախճանն է ազդարարում։

Դա նման է եթե կորոնավիրուսի փոխարեն ջրհեղեղ լիներ, ապա մեղավորները լողալ չիմացողները պետք է լինե՞ն։ Իշխանություններն իրենց անպատասխանատու վերաբերմունքով, քարոզարշավի անկացմամբ, կորոնավիրուսի մասին քամահրանքով խոսելով, ձեռք առնելով մարդկանց զգոնությունը թուլացրեցին, իսկ այսօր առանց ամոթ ունենալու զարմացած դեմքով առաստաղի վրա են ման գալիս, թե ինչն է մարդկանց ստիպում այդպես վերաբերվել։ Նիկոլ Փաշինյանը լավ կանի իր ելույթները նստի և լսի, իրեն կողքից ապացուցել պետք չի, ապացույցները իր ելույթներն են։

Հիմա Արսեն Թորոսյանը մեծ հաշվով ասում է, թե բա մնացեք տանը։ Ա՛յ անփորձ, բայց փորձանք նախարար, «ՄՆԱ ՏԱՆԸ» ակցիան ավարտվել է, հիմա «ԿՐԻՐ ԴԻՄԱԿ» անհասկանալի լոզունգն է շրջանառվում։ Կարո՞ղ է ոտքի տեղ են բացում, նորից կարանտին անելու համար։ Մի կարանտին ձախողեցին, անիմաստ տեղաշարժի թուղթ գրել տվեցին, մարդկանց տեղաշարժը չսահմանափակեցին, հիմա էլ թե բա «ՄՆԱ ՏԱՆԸ»։

Իշխանություններն այլևս չեն կարող սահմանափակումներ կիրառել։ Այո՛ չեն կարող, քանի որ մասնագիտական առումով անկարող են և քաղաքականապես անպատասխանատու։ Այո՛ չեն կարող, քանի որ չունեն դրա բարոյական իրավունքը շատ պարզ պատճառով, քանի որ այն մեկ անգամ ձախողել են։ Ձախողման փաստը վարակվածների և մահացածների թվերն են։ Չեն կարող քանի որ այս ազգը փորձադաշտ չի։ Կարանտին կարելի է անել մեկ անգամ, քանի որ մարդիկ եթե մի քիչ պահած գումար ունեին, դրանով ապրեցին, մեկը իր երեխայի ուսման վարձ ծախսեց, մյուսը ծննդյան տոնակատարության համար պահած փողը, երրորդը մեկ այլ կերպ տակից դուրս եկավ։ Հիմա էլ չեն կարող, առնվազն այս իշխանությունները։

Լուծում կա՞ արդյոք այս աղետից դուրս գալու համար, միամիտ կանցնի ձեր մտքով։ Այո կա և նման դեպքերում լուծումները լինում են ոչ պոպուլյար։ Կա մեկ լուծում, այն է զիջել իշխանությունը։ Պատվով զիջելն էլ է պատասխանատվություն։ Ձեզ մնացել է վերջին հնարավորությունը ապացուցելու այն։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

Տասնյակ հասցեներում լույս չի լինիՀայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի հայտերի ընդունման մեկնարկը տրված է․ Լիաննա ՄանուկյանԳուամի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՍորոսի հիմնադրամը դադարեցրել է իր աշխատանքը Ղրղզստանում Ակնհայտ է, որ Արևմուտքի համար Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ անհետաքրքիր․ Մեսրոպ ԱռաքելյանԴուբայում, որտեղ անձրևը մեծ շռայլություն է, այսօր խոշոր ջրհեղեղ է դիտվել. Սուրենյան (տեսանյութ) Թվով 22 ավտոտնակ կքանդվի, նշված տարածքը կբարեկարգվի, երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ․ Հայկ ԿոստանյանՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՓաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունըԹբիլիսիում կրկին բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև (տեսանյութ) «Կասկադը» վերջնական տեսք կստանա․ հողամասերը կդառնան հանրային ու կանաչ տարածքներ Ռուս խաղաղապահները հեռացել են Դադիվանքից Դուբայում սաստիկ փոթորիկ է. քաղաքը հեղեղվել է, չեղարկել է 45 չվերթ (տեսանյութեր) Արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել են Ճանապարհ է փակ լինելու, ՊՆ նախկին շենքն է պայթեցվելու57-ամյա տղամարդը Երևանում «ՎԱԶ-2104» է գողացել․ մանրամասներՄԻՊ աշխատակիցները կտեսակցեն ՔՊ-ական պատգամավորին վիրավորած անձին, որին ծեծի են ենթարկել Հաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ ԲեգլարյանՉինաստանի խոսքը Ռուսաստանում կշիռ ունի. Շոլցը Սի Ծինփինին խնդրել է ազդել Մոսկվայի վրա Ինչպե՞ս են «Ուրալ»-ի վթարի հետևանքով վիրավորված զինծառայողները Այս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը ՀՀ-ի ճանաչված սահմանները Իրանի համար կարմիր գիծ են. դեսպան Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին․ հրատապ գրություններ եմ ուղարկել. Թագուհի Թովմասյան Զելենսկին ասել է, որ Իսրայելը հարձակումից պաշտպանած դաշնակիցները, նույնը կարող են անել Ուկրաինայի համար Ինչու է Ջերմուկում ապամոնտաժվում խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը. պարզաբանում Արմավիրում բախվել են «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը, վիրավորներ կան. նոր մանրամասներ ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա ՍողոմոնյանՎերակենդանացման բաժանմունքում է. Զառա Արամյանի դուստրը մանրամասներ է հայտնում Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան Ագրոէլեկտրական արևային պարկԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ջերմուկում այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը Զելենսկի. Ուկրաինան չի կարողանա հաղթել պատերազմում առանց ԱՄՆ-ի լրացուցիչ օգնության ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները ՀՀ ԳԱԱ-ի և Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ Վթար Իջևանում․ զոհ ու վիրավոր կան ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Իրանի դեմ ցանկացած գործողություն ցավոտ պատասխան կստանա․ Ռաիսի Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն ՄանվելյանԻնչո՞վ են զբաղվելու էկոպարեկները. նոր ծառայություն Հայաստանում Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու ադրբեջանական փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ Գեղարքունիքի Զինկոմին մեղադրանք է առաջադրվել. զինվորների են բանակից ազատելՍամվել Վարդանյանին ծեծի են ենթարկել. Փաստաբան Ռուբեն Մելիքյանն ահազանգում է «Հայ կինոյի օրվա» առիթով հայկական ֆիլմեր կցուցադրվեն Երևանում, Մեղրիում, Քաջարանում և Բերդում Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Երիտասարդն անցել է բոլոր սահմանները և պետք է պատասխան տա. Հակոբ Ասլանյանը՝ իր մասնակցությամբ միջադեպի մասին