Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ար­հես­տա­կան ճգնա­ժամ հո­րի­նե­ցին ՍԴ-ի շուրջ, սա­կայն հա­սան... իրա­կան ճգնա­ժա­մի

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հայաստանի կառավարման համակարգում ակտիվ տեղաշարժեր են տեղի ունենում։ Խոսքը մասնավորապես վերաբերում է իշխանության օրենսդիր, դատական և գործադիր թևերի միջև փոխհարաբերություններին։ Ժողովրդավարական համակարգի համար հիմնաքարային նշանակություն ունեցող՝ իշխանության ճյուղերի տարանջատման և անկախության սկզբունքը մեզանում չի գործում ըստ նշանակության

Խնդիրն այն է, որ իշխանության բևեռացման գործընթաց է տեղի ունենում։ Իշխող քաղաքական ուժը վերահսկողություն ունի օրենսդիր և գործադիր իշխանության ճյուղերում, սակայն դատական իշխանությունը տևական ժամանակ պահպանում է իր անկախությունը։ Եվ քանի որ առկա իշխանական համակարգի կոնյուկտուրայից ելնելով՝ դատական իշխանությունը կարող է լավագույն ձևով իրականացնել փոխզսպումների և հակակշիռների ապահովման գործընթացը, այդ իսկ պատճառով էլ հենց իշխանության այս թևը հայտնվեց իշխող քաղաքական ուժի թիրախում։

Այստեղ հարցն այն է, որ դատական իշխանությունը՝ ի դեմս Սահմանադրական դատարանի, կարող է դիտարկել իշխանությունների նախաձեռնությունների և գործողությունների՝ Սահմանադրությանը համապատասխան լինելու հարցը։ Եվ եթե ՍԴ-ն անկախ է գործում, ապա նրա կայացրած որոշումները հաճախ կարող են նաև դեմ լինել իշխանությունների քաղաքական շահերին։

Դրա համար էլ իշխող քաղաքական ուժը՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, որոշեց, որ պետք է ՍԴ-ն վերակազմավորել, փոխել դատավորների կազմը։ Սակայն հենց այնպես չէին կարող դա անել, դրա համար պետք էին անհրաժեշտ «հիմնավորումներ»։ Այդ նպատակով իշխանությունները հորինեցին այն տեսությունը, թե ՍԴ-ում առկա է ճգնաժամ, երբ այդ կառույցը բնականոն ձևով շարունակում էր աշխատել։

Եվ զարմանալին այն է, որ իրենց պաշտոնավարման սկզբում իշխանություններն աշխատում էին ՍԴ-ի հետ, և որևէ խնդիր չկար, սակայն ինչ-որ մի պահից այդ կառույցում սկսվեց անհասկանալի ճգնաժամ հորինվել։ 

Այսինքն, ոչ էլ «ինչ-որ» պահից, այլ մեկ տարուց ավելի աշխատանքի չգնացող, բարձր աշխատավարձ ստացող, իրեն ժամանակին ՍԴ նախագահ հռչակած Վահե Գրիգորյանի «ի հայտ գալուց» սկսած: Պարզ է, որ ՍԴ-ի ճգնաժամի շուրջ խոսակցություններն ընդամենը քաղաքական հաշվարկների արդյունք էին։

Սակայն եթե իշխանությունները ՍԴ-ի շուրջ արհեստական ճգնաժամ են հորինել, պետք է ունենան նաև դրա հանգուցալուծման ուղիները։ 

ՍԴ դատավորների հեռացման հարցը նախ փորձ արվեց լուծել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի միջոցով, ապա երբ պարզ դարձավ, որ հանրաքվեի հետաձգումը կարող է պայմաններ ստեղծել, որ սահմանադրական փոփոխությունները չանցնեն, իշխանություններն անցան այն օրենսդրական նախաձեռնության տեսքով ԱԺ-ի կողմից արագ ռեժիմով անցկացնելու տարբերակին՝ ՍԴ չդիմելով, ինչը նախատեսված է Սահմանադրությամբ, նախագահի ստորագրման ինստիտուտը վերացնելով, ընդ որում, նույն նախագահի «բարձր հովանու» ներքո, հետո գնացքի հետևից վազելով՝ ՍԴ մասին օրենքում փոփոխություններ անելով: 

Մի խոսքով՝ քափուքրտինք մտած՝ չնայելով օրենքներին ու սահմանադրական ընթացակարգերին:

ՍԴ «հեռացված» դատավորներն արդեն հայտարարել են իրենց իրավունքները պաշտպանելու մասին, ընդհուպ՝ ՄԻԵԴ-ի միջոցով: Արդյունքում, իշխանությունները ստացան մի վիճակ, որ այսուհետ ինչ շարունակություն էլ ունենան գործընթացները, միևնույն է, ՍԴ-ն լեգիտիմության խնդիր է ունենալու:

 Մյուս կողմից՝ հանրության մեջ կա հիմնավոր կասկած, որ Սահմանադրական դատարանը կորցնելու է իր ֆունկցիոնալ դերակատարությունը՝ դառնալով իշխանության կցորդը։

Իշխանություններն ըստ էության արհեստական ճգնաժամ հորինեցին ՍԴ-ի շուրջ, սակայն իրական ճգնաժամային «հանգուցալուծման հասան»։ Կասկած չկա, որ այս գործընթացը իր բացասական հետքը կթողնի պետական, առավել ևս՝ դատական համակարգի գործունեության վրա, սակայն գլխավոր հարցն այն է, թե ե՞րբ ու ի՞նչ գնով կհաջողվի կարգավորել խախտված հիմքերը, կամ, ինչպես բազմաթիվ իրավաբաններ են գնահատում, վերականգնել սահմանադրական կարգը։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Բաքվի փայտանյութի շուկայում հրդեհ է բռնկվել (տեսանյութ) Արևելյան Ֆինլանդիան տնտեսապես տուժել է ՌԴ գործողություններից. Օրպոն ԵՄ-ից գումար է խնդրում Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում կկայանա Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորում «Իզվեստիա» թերթի թղթակից Սեմյոն Երյոմինի մահը նպատակաուղղված սպանություն է․ Կրեմլ «Mitsubishi Outlander»-ը հայտնվել է ձորակում․ ընտանիքի անդամները տեղափոխվել են հիվանդանոցՆաիր Տիկնիզյանը փոխարինման է դուրս եկել «Ռուբին»-ի դեմ խաղում Փրկարարները 15 մետր խորությամբ կիրճից դուրս են բերել շանը և հանձնել տիրոջը ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը Գերմանիան պատրաստ է ամեն ինչ անել. երկրի ԱԳՆ-ն ողջունել է հայ-ադրբեջանական վերջին համաձայնությունըՈւղիղ. Պայթյnւնավտանգ իրավիճակ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերում ՌԴ դպրոցներից մեկում տղան հարվածներ է հասցրել ոչ ռուս աղջկանՌուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին Հայաստան- Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի կազմակերպչական աշխատանքներն ընթանում են լայն թափով ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընդվզման կոչը Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Լուիզա Ներսիսյանի դուստրը հրապարակել է իր և մայրիկի նամակագրությունը Առաջիկա օրերին մագնիսական փոթորիկ է սպասվում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերը համալրվեցին Սողոմոն Թեհլիրյանին առնչվող արժեքավոր ու բացառիկ ցուցանմուշներով Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում Երևանում կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը Գևորգի սիրելին ցույց է տվել «Հարսի պար»-ի փորձը...բացառիկ կադրեր Գազ չի լինի Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում. Լուսինե Թովմասյանը զայրացած է Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Ադրբեջանն արդեն մի քանի տարի է, ինչ Լեռնային Ղարաբաղում անարգել իրականացնում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացում. ԼՂՓԻ միություն Նոր հարձակում իրանյան թիրախների վրա․ այս անգամ՝ ԻրաքումՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Անհետ կորած 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է հոշոտված (լուսանկար) Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինումՊելմենի. ռուսակա՞ն, չինակա՞ն, մոնղոլակա՞ն, թե՞... գերմանական ուտեստ. «Փաստ»Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ). Առաջին էլեկտրոնային մանրադիտակը, առաջին հաջողված արյան փոխներարկումը, մաքուր ռադիումի ստացումը. «Փաստ»Հաջողություն գործունեության մեջ․ ինչ է սպասում կենդանակերպի այս նշաններին Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Հրատապ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Գուտերեշը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել սահմանազատումը և լուծել բոլոր երկկողմ խնդիրները Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ) Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»