Դոլարը, եվրոն ու բրիտանական ֆունտը էժանացել են ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 23 ն... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Քննարկվել են բուհերում ուսումնական գործընթացի կազմակերպմանն ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ քաղաքացիները Ռուսաստանից կարող են վերադառնալ օդային չվերթ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 15.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը կոռուպցիան չի տարբերում կաշառակերությունից․ արտահերթ ընտրություններն անխուսփելի են Հնարավոր է Վարազդատ Հարոյանի տեղափոխությունը «Ուրալից» լեհական ակումբ Կասեցվել է մի շարք երթուղայիների գործունեությունը Պուլտը ձեր ձեռը չի՞, մի նայեք. Փաշինյանը՝ քաղաքացուն Դիմակի կրումն անձնական օգտագործման մեքենաներում, բնակավայրերից դուրս՝ հանգստյան գոտիներում, այսուհետ պարտադիր չէ Դրսից ներմուծված հերթական չկայացած երևույթը թռավ Նիկոլի վրայից Դոլարը, եվրոն ու բրիտանական ֆունտը էժանացել են Զբոսաշրջային գործակալությունների իրացման ծավալները կրճատված են ավելի քան 90%-ով. Տիգրան Խաչատրյան Էրդողանի խորհրդական. ԱՄԷ-ի հետ բարեկամությունն «ավելի վտանգավոր է, քան թշնամությունը» «Արարատի մարզում 42-ամյա կնոջ տնային մայրական մահ է արձանագրվել». ԱՆ խոսնակ Փորձագետ. ԱՄԷ-ն եւ Իսրայելը հաշտվել են ընդդեմ Թուրքիայի Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին Այսօրվանից կարող եք անձնական ավտոմեքենաներում դիմակ չկրել Ուշադրություն՝ վարորդներին Գագիկ Ծառուկյանին սադրել հնարավոր չէ Իրանի ԱԳՆ-ն Իսրայելի եւ ԱՄԷ-ի միջեւ համաձայնագիրը «ռազմավարական հիմարության» օրինակ է անվանել

Ինչ վնաս­ներ կա­րող է հասց­նել COVID-19-ը սրտի առող­ջու­թյա­նը

«Փաստը» «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ մանկական սրտաբան Էմմա Սարգսյանի հետ զրուցել է երեխաների և դեռահասների շրջանում COVID 19-ով պայմանավորված սրտային խնդիրների մասին:

-Տիկին Սարգսյան, վերջին շրջանում բավականին հաճախ ենք լսում Կավասակիի համախտանիշի մասին: Նշվում է, որ COVID-19 վարակը երեխաների մոտ երբեմն առաջ է բերում նման խնդիր, ինչն ազդում է նաև սրտի առողջության վրա: Ի՞նչ կապ կա COVID-19-ի և սրտի առողջության միջև:

Մի շտկում. համաշխարհային մասնագիտական գրականության վերջին տվյալների համաձայն, SARS-CoV-2 վիրուսը հանգեցնում է ոչ թե բուն Կավասակի հիվանդության, այլ գեներալիզացված բորբոքային համախտանիշի, որի կլինիկան շատ նման է Կավասակի հիվանդության ախտանիշներին.

1. Չընդմիջվող տենդ` 2 օր և ավելի տևող 38-ից բարձր ջերմաստիճան,

2. ափերի և ներբանների էրիթրեմատոզ ցան, ձեռքերի և ոտքերի այտուց,

3. երկկողմանի ոչ էքսուդատիվ կոնյուկտիվիտ,

4. պարանոցային լիմֆադենոպաթիա, հիմնականում միակողմանի,

5. բերանի խոռոչի և շրթունքների ախտահարում (մորու նման լեզու):

Միևնույն ժամանակ ունի Կավասակի հիվանդությունից տարբերվող ախտանիշներ.

1. Գաստրոինտեստինալ ախտանիշ` ցավ որովայնում, փսխում, դիարեա /լուծ/ և այլ սիմպտոմներ,

2. չկա ռասսայական խտրականություն, ինչպես Կավասակիի դեպքում, որը բնորոշ է գերազանցապես ասիական գենոֆոնդին,

3. գեներալիզացված բորբոքային համախտանիշը դրսևորվում է ավելի մեծ տարիքային խմբում՝ մինչև 21 տարեկան, ի տարբերություն Կավասակի հիվանդության, որը հիմնականում դիտվում էր մինչև 5 տարեկան երեխաների շրջանում,

4. գեներալիզացված բորբոքային համախտանիշը դրսևորվում է COVID դրական պացիենտների շրջանում, կամ կասկածելի COVID բացասական պացիենտների մոտ, որոնց մոտ չի հայտնաբերվել այլ վիրուսային կամ բակտերիալ հիվանդություն,

5. COVID-19-ով պայմանավորված սիստեմային բորոբոքային համախտանիշ, ավելի հաճախ է ախտահարում սիրտը և կորոնար անոթները (30-40 %), քան Կավասակի հիվանդությունը:

-Ի՞նչ վտանգներ ունի COVID-19 վիրուսը սրտի առողջության համար:

-Մենք դեռ նոր ենք առնչվում SARS-CoV-2 վիրուսի սրտային բարդություններին, որոշ բաներ սովորում ենք, որոշ բաներ բացահայտում, բայց համաշխարհային տվյալների համաձայն՝ SARS-CoV-2 վիրուսը կարող է առաջացնել ոչ միայն սրտի կորոնար անոթների լայնացում և անևրիզմա, այլ նաև հանգեցնել սրտային տարբեր խնդիրների` սրտամկանի ախտահարման (միոկարդիտ), ձախ փորոքի կծկողականության նվազման, վալվուլտի՝ փականային անբավարարության (հիմնականում միտրալ), ինչպես և պերիկարդիտի` սրտապարկում հեղուկի կուտակման: Այս ամենն ախտորոշվում է էխոսրտագրությամբ, իսկ ռիթմի խանգարումները դիտվում են 15-20 տոկոս դեպքերում, ինչն ախտորոշվում է էլեկտրասրտագրությամբ: Սրտի ախտահարման մասին կարող են վկայել նաև արյան սրտային մարկերները` տրոպոնինը, նատրիուրետիկ պեպտիդը (BNP , PRO-BNP):

-Ինչպե՞ս կարող են ծնողները նկատել սկսվող խնդիրը, թե՞ դա լինում է միանգամից: Ասում են՝ երեխաները COVID-ը հիմնականում ասիմպտոմ են տանում, հնարավո՞ր է՝ վարակը լինի նրանց ներսում, որևէ կերպ չարտահայտվի, բայց վնասի սիրտը:

Եթե երեխայի մոտ COVID-19-ը դրական է, և նա որևէ սիմպտոմ չունի, չկա տենդ, ուրեմն այդ երեխայի մոտ չի զարգացել սիստեմային բորբոքային համախտանիշ, իսկ սիստեմային բորբոքային համախտանիշով երեխաների կլինիկան այնքան վառ է (տենդ, հևոց, այտուցներ), որ այն անտեսել շատ դժվար է:

-Հայ ծնողները մեծամասամբ ուշադիր են երեխաների առողջության նկատմամբ, բայց նրանց մեջ շատ են նաև ինքնաբուժում սիրողները, որոնք փորձում են երեխայի ջերմությունն իջեցնել կամ հազը մեղմացնել տնական մեթոդներով` չայցելելով բժշկի:

-Հորդորում եմ ծնողներին, եթե երեխան ունի տենդ, 38-ից բարձր ջերմաստիճան 2 օր և ավելի, անմիջապես դիմեն բժշկի: Մի զբաղվեք ինքնաբուժությամբ և մի վտանգեք ձեր երեխայի կյանքը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

website by Sargssyan