Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Այս մար­դիկ չեն կա­րող ո՛չ կա­ռա­վա­րել, ո՛չ էլ ճիշտ գոր­ծել. քվա­զի-կա­ռա­վար­ման ոճը շա­րու­նակ­վում է»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

2018թ. մայիսից մինչև 2020 թ. մարտ ամիսը մեկ կառավարման մեթոդ և մեկ նպատակ է ակնհայտ եղել: Այս կարծիքին է կառավարման փորձագետ, Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանը: «Մինչև վարակի մասին պաշտոնապես հայտարարելը, մեզ մոտ կառավարումը եղել է հետևյալ կերպ. անել այնպես, որ իշխանության բոլոր ճյուղերը ենթարկվեն մեկ կենտրոնի: 

Այսինքն, Նիկոլ Փաշինյանի բոլոր գործողությունները միտված են եղել այդ կետին, այդ իդեա-ֆիքսին: Բոլոր գործողությունների հիմքում ընկած է եղել հենց նշված գերնպատակը: Բացի այդ, ՀՀ-ն կակոկրատիայի՝ անարժանների կողմից կառավարվելու իմաստով է աչքի ընկել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Համբարձումյանը:

Խոսելով արդեն համաճարակից հետո ընկած ժամանակահատվածի մասին՝ նա շեշտեց. «Երբ մարտի 1-ին արդեն իշխանությունների կողմից պաշտոնապես արձանագրվեց վարակի առկայության մասին, Ն. Փաշինյանը շարունակեց իր իդեա-ֆիքսը ու հանրահավաքներ կազմակերպեց: Սա առաջին ու ամենամեծ ցուցիչն էր: 

Հակաճգնաժամային կառավարում իրականացնելու ժամանակ հանրահավաք էր արվում, շարունակվում էր նաև հասարակությանը երկփեղկելու գործընթացը: Առհասարակ, նորմալ պայմաններում կառավարելու համար պետք են «x» գիտելիքներ ու հմտություններ, իսկ կրիզիսային իրավիճակներում ճգնաժամային կառավարման համար ավելի մեծ գիտելիքներ ու հմտություններ են անհրաժեշտ: 

Եվ սա վերաբերում է թե՛ կազմակերպություններին, թե՛ պետության կառավարմանը: Բայց մենք տեսանք, որ այս մարդիկ ոչ միայն նորմալ պայմաններում չէին կարողանում կառավարում իրականացնել, ինչի հետևանքով երկիրը պերմանենտ ներքին ցնցումների մեջ էր ընկնում, այլև չեն կարողանում կառավարել նաև համաճարակի ժամանակ:

 Ու սպասել, որ նման կրիզիսային իրավիճակում Փաշինյանը կկարողանար իրականացնել այնպիսի կառավարչական գործողություններ, որոնք կպաշտպանեին քաղաքացիների առողջապահական անվտանգությունը, մեծագույն միամտություն է: 

Համաճարակի պայմաններում այս կառավարության կողմից բացարձակապես որևէ թիրախային, նպատակային քայլ չի իրականացվել: Ավելին՝ եղել են քայլեր, որոնք էլ ավելի են վնասել ՀՀ քաղաքացիներին, ասվել են արտահայտություններ, որոնք էլ ավելի են խճճել ընդհանուր մթնոլորտը»:

Այս առումով նա օրինակ բերեց պաշտոնյաների հակասական հայտարարությունները: «Առողջապահության նախարարն ասում էր մեկ բան, կառավարության ղեկավարը՝ մեկ այլ բան: Կառավարության ղեկավարն ասում էր՝ կորոնավիրուսը վտանգավոր հիվանդություն չէ, առողջապահության նախարարն ասում էր՝ վտանգավոր է, հետո առողջապահության նախարարն էր ասում վտանգավոր չէ, իսկ վարչապետն ասում էր՝ վտանգավոր է: Հետո էլ մեկն ասում էր դիմակ կրել պետք չէ, մյուսը՝ պետք է: 

Ու այսպես շարունակ: Ընդհանուր առմամբ, թիրախային ու նպատակային քայլերի բացակայության ֆոնին մենք այսօր ունենք այն, ինչ ունենք: Ու առկա բացասական արդյունքի ֆոնին վարչապետը հայտարարում է, թե Հայաստանի Հանրապետությունը համավարակի հետ կապված որոշ ցուցանիշներով դրական տեսանկյունից առաջ է շատ երկրներից: Փաստ է, որ այս մարդիկ չեն կարող ո՛չ կառավարել, ո՛չ էլ ճիշտ գործել: 

Բայց սա չէ ամբողջ դժբախտությունը: Խնդիրն այն է, որ այս մարդիկ անգամ չեն կարող ընդունել, որ իրենք սխալվել են, չեն կարող ընդունել իրենց պատասխանատվությունը», -ընդգծեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ դրա վառ ապացույցը կայացվող հախուռն ու անմիտ որոշումներն են:

«Մեկ այլ խնդիր էլ կա. մենք այս ընթացքում չենք ունեցել կոմպետենտ մարդկանց խոսք: Պարետը, վարչապետը այն մասնագետնե՞րն են, որ դուրս գան ու խոսեն բժշկական նեղ թեմաներից: Անգամ մասնավոր զրույցներում վիրաբույժն է ասում՝ ես վարակաբան չեմ և չեմ կարող որոշ հարցերի պատասխանել:

 Նեղ մասնագիտական թեմաների հետ գործ ունենք, որոնց մասին պետք է նեղ մասնագետները խոսեն, իսկ մենք չենք լսել այդ մարդկանց: Մենք լսել ենք վարչապետին, որը ՀՀ գլխավոր դատախազն է, գլխավոր դատավորն է, գլխավոր բժիշկն է, գլխավոր սահմանադրագետն է, գլխավոր վարակաբանը և այսպես շարունակ»,-շեշտեց փորձագետը:

Նա մատնանշեց նաև պաշտոնյաների կոչերին չհետևելու պատճառների մասին. «Վարչապետը, առողջապահության նախարարն օրումեջ հակասական հայտարարություններ են անում: Առհասարակ, երբ մարդն օրումեջ ինքն իրեն հակասում է, այդ մարդուն սկսում են այլևս լուրջ չվերաբերվել:

 Ինչպե՞ս կարող է քաղաքացին լուրջ վերաբերվել մարդկանց, ովքեր մեկ շաբաթվա կամ տասը օրվա ընթացքում տասն անգամ կարծիք են փոխում: 

Որպեսզի մարդիկ հավատան ինչ-որ մեկին, լսեն կոչերը, այդ կոչերով հանդես եկողները պետք է հեղինակություններ լինեն, իսկ հեղինակությունը վաստակում են: Հիմա այս մարդիկ ոչ թե հեղինակություն, այլ ուղիղ հակառակն են վաստակել»:

Անդրադառնալով իշխանությունների կողմից արտակարգ դրության պայմաններում մի շարք ոլորտներում կենտրոնացված կառավարում ապահովելու մտադրությանը՝ Ա. Համբարձումյանը նշեց.

«Ես չգիտեմ՝ իրենք ինչ են հասկանում կենտրոնացված կառավարում ասելով: Ըստ էության, այսօր ՀՀ-ի ընթացիկ կառավարումն իրականացվում է բյուրոկրատական համակարգի կողմից: Հենց այդ կառավարումն է, որը թույլ չի տալիս, որ երկիրը վերջնականապես քաոսի վերածվի: Եվ այդ բյուրոկրատական համակարգում հայեցողական պաշտոններ զբաղեցնողներն են, քաղծառայողները և այսպես շարունակ: Ն. Փաշինյանը փորձում է քաղաքական կառավարում իրականացնել, բայց դա իր մոտ չի ստացվում: 

Նա ընդամենը կառավարման իմիտացիա է ստեղծում: Արտակարգ դրության պայմաններում առաջին հերթին իշխող ուժը, կառավարող անձինք պետք է ծայրահեղ զսպվածություն, ծայրահեղ հանդուրժողականություն, խոհեմություն և իմաստություն ցուցաբերեն: Արտակարգ դրություններում կառավարումը հենց սա է ենթադրում: Սա անհրաժեշտ, բայց, միևնույն ժամանակ, ոչ բավարար նախապայման է: Այսինքն, դու պետք է նման վարքագիծ ունենաս, որ հետագայում արդեն սկսես կառավարչական ճիշտ որոշումներ կայացնել: Բայց մենք չենք տեսել անհրաժեշտ պայմանը, ուր մնաց խոսենք բավարար պայմանների մասին: 

Ես դեռ երկու ամիս առաջ խնդրեցի, հորդորեցի, որ ստեղծվի մի խումբ, որի մեջ կընդգրկվեն պրոֆեսիոնալ բժիշկներ, տնտեսագետներ, մարդիկ, ովքեր օժտված կլինեն որոշակի կառավարչական որոշումներ կայացնելու լիազորություններով և որոնց անմիջական ցուցումներով ՀՀ-ն կկարողանա նվազ կորուստներով դուրս գալ այս իրավիճակից: Նման կոչեր շատ են եղել, բայց մենք ասացինք, մենք լսեցինք: 

Զրո արձագանք, զրո արդյունք: Մենք նույն քվազի-կառավարման ոճը տեսել ենք թե՛ մարտին, թե՛ ապրիլին, թե՛ մայիսին. այդպես նաև հիմա է շարունակվում»: Փորձագետը շեշտեց՝ մտավախություն ունի, որ մենք արդեն կորցրել ենք վերադարձի կետ հասնելու հնարավորությունը:

«Այս ճգնաժամն իր հերթին արդեն հանգեցրել է սոցիալական ճգնաժամի: Այս ճգնաժամը նաև խորը տնտեսական ճգնաժամի է հանգեցնելու: Ես էլի եմ առիթ ունեցել ասելու, որ թեպետ համավարակը վտանգավոր է, բայց այն այդքան վտանգավոր չէ, որքան իր թողած հետևանքները, որոնք մենք դեռ պետք է զգանք ու տեսնենք: 

Իսկ հետևանքների, այսպես ասած, առաջն առնելու համար մերիտոկրատիկ կառավարում է անհրաժեշտ»,-ասաց նա՝ ընգծելով այս իշխանության շուրջ համախմբվելու անհնարինության մասին: 

«Թե՛ հասարակության, թե՛ քաղաքական դաշտի պառակտումը վարչապետի գործունեության ուղղակի արդյունքն է: Ինքն է մարդկանց բաժանել սևերի- սպիտակների, նախկինների-ներկաների և այլն: Ու ոչ միայն բաժանում է, այլև ինքն է նշանակողը. ինքն է ասում՝ ով է սև, ով՝ սպիտակ, ով է թալանչի, ով թալանչի չէ»,-եզրափակեց Ա. Համբարձումյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ Գեղարքունիքի Զինկոմին մեղադրանք է առաջադրվել. զինվորների են բանակից ազատելՍամվել Վարդանյանին ծեծի են ենթարկել. Փաստաբան Ռուբեն Մելիքյանն ահազանգում է «Հայ կինոյի օրվա» առիթով հայկական ֆիլմեր կցուցադրվեն Երևանում, Մեղրիում, Քաջարանում և Բերդում Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Երիտասարդն անցել է բոլոր սահմանները և պետք է պատասխան տա. Հակոբ Ասլանյանը՝ իր մասնակցությամբ միջադեպի մասին Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ամենահին երաժշտական գործիքը․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ԱՊՐԻԼԻ). Ընդդիմության հերթական հանրահավաքը, հայց՝ ընդդեմ գերմանական դրամատների․ «Փաստ»ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ. Իսրայելի ԱԳ նախարարը դիմել է 32 երկրի՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել և ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Պատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ»Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը Որքան արժեն Երևան-Մոսկվա տոմսերը ապրիլի 22-ից 28-ը․ արժեքներԽոյ համայնքի Հովտամեջ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ...Որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները․ «Փաստ»Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե Իսայան«Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»«Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ»Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը Ռուսաստանը խիստ մտահոգված է տարածաշրջանում լարվածության սրմամբ․ Պեսկով Brent-ը թանկացել է մինչև 90,7 դոլար մեկ բարելի դիմաց Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Ջուր չի լինի Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Շոլցին Պլանային անջատումներ՝ 10։00-ից Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա ՍողոմոնյանՌուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Իսրայելական բանակը հայտարարություն է տարածելՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Ուկրաինայի չորս շրջաններում օդային տագնապ են հայտարարել Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի թիմային չեմպիոն Թուրքիայում բնակվող Մարիամ Մելիքյանը հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) Ովքեր ցանկանում են պարտության մատնել ՌԴ-ին, պետք է գիտակցեն՝ գործ ունեն միջուկային տերության հետ․ ՌԴ ԱԳՆ Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ Մակրոնը կոչ է արել ուժեղացնել ճնշումը Թեհրանի վրա Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 184 խեցգետնաորսիչ Մովսես Ոսկանյանը որոնվում է որպես անհետ կորած