Սեպտեմբերի 15-ից դասերը հանրակրթական դպրոցներում, նախնական և... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Չարտերային չվերթներն` առաջիկա օրերին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մեկ եվրոն վաճառվում է 583 դրամով. արտարժույթի փոխարժեքը հայա... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ-ը լրացուցիչ օգնություն կուղարկի Լիբանան ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է գրանցվել ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 11.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Քո պուպուշ ընտանիքով միասին պիտի հրեշտակներ դառնայիք». կոմպոզիտոր Նաիրա Դիվանյանի գրառումը՝ ողբերգական ավտովթարից մահացած ընտանիքի մասին Քաղաքական իշխանությունը ձևովորում է, այսպես կոչված, «նոր էլիտա». Սուրենյանց «Շախմատ» ուսումնական առարկան կդասավանդվի 2-4-րդ դասարաններում՝ շաբաթական երկու ժամով․ ԿԳՄՍՆ Սեպտեմբերի 15-ից դասերը հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում կվերսկսվեն Մինչև 2022 թվականը Հայաստանում կկառուցվի 52 մոդուլային դպրոց Արմեն Սարգսյանը գիտատեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված խորհրդակցություն է անցկացրել Ամուլսարի խնդրի ողջ խորությունը հասկանալու համար պիտի մի քանի փաստ իմանաք Բալոտելին՝ «Բեշիքթաշի» ուշադրության կենտրոնում Սևրի պայմանագիրն այսօր էլ մնում է որպես կարևոր փաստաթուղթ. Արմեն Սարգսյան Թուրքիայի ռազմաքաղաքական ակտիվությունը ևս մեկ անգամ փաստում է, որ Սևրյան սահմաններն անհրաժեշտություն են. Պատմաբան Սևրի պայմանագրում ամրագրված հայության իրավունքները չեն կորցրել իրենց կարևորությունը. Չալաբյան ՏՄՊՊՀ-ն տուգանք է կիրառել «Ալեքս Հոլդինգ»-ի նկատմամբ՝ շաքարավազի շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու համար Չարտերային չվերթներն` առաջիկա օրերին 2020-ի առաջին կիսամյակում բանկային համակարգի շահույթն աճել է 2,2 մլրդ դրամով

Ինչ­պես է ար­տա­հայտ­վում դեպ­րե­սիվ վի­ճա­կը, ինչ հե­տև­անք­ներ կա­րող է ունե­նալ և ինչ­պես հաղ­թա­հա­րել այն

«Փաստի» զրուցակիցն է «Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի ղեկավար, հոգեբան Լիլիթ Խաչատրյանը: Զրուցել ենք ներկայում մարդկանց մոտ առկա դեպրեսիվ վիճակի, դրա հնարավոր հետևանքների և հաղթահարման տարբերակների մասին:

-Տիկին Խաչատրյան, ինչպե՞ս է մարդկանց մոտ արտահայտվում դեպրեսիվ վիճակը:

-Դեպրեսիվ վիճակին բնորոշ է տրամադրության անկումը, գերիշխում է տխրության զգացումը, անտարբերությունը, ինչ-որ բան անելու ցանկության և մոտիվացիայի բացակայությունը, ապագան դառնում է անհույս, մռայլ և անորոշ, շրջապատը ընկալվում է նեգատիվ, անհաջող, նեգատիվ վերաբերմունք է ձևավորվում նաև սեփական ես-ի նկատմամբ՝ չեմ կարող, չի ստացվի, չի հաջողվում: 

Դեպրեսիվ վիճակին բնորոշ է նաև քնի խանգարումը, ախորժակի փոփոխությունը՝ կա՛մ շատ է ուտում, կա՛մ ուտելու ցանկությունը բացակայում է: Դեպրեսիվ վիճակի առաջացման պատճառներից կարող են լինել երկարաձգվող կամ ուժգնություն ունեցող սթրեսները, հոգետրավմաները, երբ անձը չի կարողանում հարմարվողական մտածողություն և վարք դրսևորել, հաղթահարել արտաքին ու ներքին խոչընդոտը:

-Կարո՞ղ ենք ասել, որ մեր հասարակությունն այժմ մեծամասամբ այդ վիճակում է:

-Նկատելի են տարբերություններ, որոշ մարդկանց մոտ դրսևորվում են տագնապ կամ տագնապային խանգարումներ, որոշ մարդկանց մոտ, ովքեր ավելի սթրեսակայուն են, հարմարվողականություն, որոշ մարդկանց մոտ էլ՝ դեպրեսիվ վիճակներ, կամ այս ամբողջը փուլային անցումներով դրսևորվում է մեկ մարդու մեջ: 

Համաճարակը և դրա դեմ տարվող պայքարը երկարաձգվեց, երկարատև հոգեբանական և ֆիզիկական դիմադրությունը որոշ մարդկանց մոտ կարող է թուլացնել պաշտպանական մեխանիզմները, հարմարվելու հնարավորությունը, և սա հանգեցրել է նրան, որ մարդկանց որոշ զանգված դեպրեսիվ անկումային վիճակի մեջ հայտնվեց: 

Մարդիկ, որոնք պատրաստ չէին ժամանակային երկարատև սահմանափակումներին, գործունեության արգելքներին, ազատ շփման անհնարինությանը, ունենում են իմաստի կորուստ, արժեզրկում, ցածր տրամադրություն, հուսահատություն, անբավարարվածության զգացում, ապատիկ վիճակ, ինչ-որ բան անելու անհնարինության զգացում: Ֆիզիոլոգիական մակարդակում՝ մարմնում, այս ամենը նույնպես կարող է դրսևորվել տարբեր գանգատներով՝ մկանային լարվածություն, ցավի զգացում մարմնի տարբեր մասերում, հոգնածություն, դժվարանում են շարժումները գլխացավեր և այլն: 

Դեպրեսիաների համար առաջնայինը գործունեությունն է, երբ երկար ժամանակ այդ հնարավորությունն արգելվում է, սկսում է առաջանալ հիասթափություն, ինչ-որ բան անելու ցանկության բացակայություն, և դա շրջանաձև մեծանում է, ինչքան չի գործում մարդը, այնքան վատանում է վիճակը, որքան վատանում է վիճակը, այնքան ցանկությունը կորչում է: Երբ մարդը երկար ժամանակ չի կարողանում բավարարել իր առաջնային պահանջմունքը, օրինակ՝ շփման, լիցքաթափման, ստեղծելու, աշխատելու, այս ամենը հանգեցնում է անիմաստության և դատարկության զգացումի: 

Բացի դրանից ապագայի անորոշության հանգամանքը, այս վիճակի ավարտի հստակ չլինելը, որը որոշիչ գործոն է յուրաքանչյուր մարդու անվտանգության, գործունեության կազմակերպման, սեփական գոյության պահպանման համար, դեպրեսիվ վիճակների է հանգեցնում:

-Ի՞նչ հետևանքներ կարող է սա ունենալ:

-Ցանկացած ճգնաժամային իրավիճակ նորը բացահայտելու, զարգացման նոր փուլ անցնելու հնարավորություն է, երբ նոր կարողություններ և հմտություններ ենք սկսում ձևավորել մեր մեջ: Կորոնավիրուսը և իր թողած հետևանքները հոգեկան առողջության վրա բազմաբնույթ ուսումնասիրման կարիք ունեն:

 Ելնելով անհատական առանձնահատկություններից, նախադրյալներից, անհատական պատմությունից, որոշ մարդկանց մոտ երկարաձգվող իրավիճակը, մարդկային, ֆինանսական և աշխատանքային կորուստները կարող են հանգեցնել երկարատև դեպրեսիաների իրենց բոլոր հետևանքներով: 

Բացասական հետևանքներից է նաև որոշ մարդկանց մոտ ի հայտ եկած տագնապային խանգարումները, որոնց հաղթահարման նպատակով մեծացել է հոգեբանական կենտրոն դիմելիությունը: Կարող են ավելանալ նաև փսիխոտիկ խանգարումները, որոնք հաղթահարելու համար, բացի հոգեբանականից, հոգեբուժական լուրջ միջամտության կարիք կա:

Իսկ զրույցի ավարտին հոգեբանն առաջարկում է ձեռնարկել հետևյալ քայլերը՝ ստեղծված վիճակը հաղթահարելու համար.

1. կենտրոնանալ ներկայի վրա, ընդունել իրականությունը և հարմարվելու ռազմավարություն մշակել,

2. օրվա մեջ 3-4 անգամ հանգիստ միջավայրում կենտրոնանալ և որսալ այն մտքերը, որոնք առաջացնում են լարվածություն, անհանգստություն, հուսահատություն, այնուհետև այդ նույն մտքերը խաղարկել, վիճարկել՝ դարձնելով այն պոզիտիվ,

3. առանձնացնել այն հիմնական գործողությունները, որոնք մշտապես կատարել եք և հաճույք ստացել՝ սկսած սուրճ խմելուց մինչև թանգարան գնալը,

4. համաճարակով պայմանավորված արգելված գործունեության իրականացման այլընտրանքային ձևը որոշեք, այն անպայման կա, օրինակ՝ նույն թանգարանի մասին համացանցով տեղեկություն հավաքելը,

5. այնուհետև նույն սկզբունքով յուրաքանչյուր օրվա գործունեության պլան կազմեք, լավ կլինի թղթի վրա գրավոր նշելով իրականացման ժամերը,

6. յուրաքանչյուր գործունեության օգտակարությունը, ինչպես ձեր, այնպես էլ շրջապատի համար և բավարարվածությունը գնահատեք 5 բալանի սանդղակով,

7. աստիճանաբար փորձեք ավելացնել բաներ, որոնցով բավարարվածության և օգտակարության բալերը կբարձրանան,

8. ապագայի դրական պլաններ մշակեք,

9. կենտրոնացեք ձեռքբերումների և սեփական հաջողությունների վրա:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

website by Sargssyan