Երևան, 09.Հոկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Էլի մե­ղա­վոր են բո­լո­րը իշ­խա­նու­թյուն­նե­րից բա­ցի

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ներկայում հանրությանը մտահոգող առաջնային թեման շարունակում է մնալ երկրում ստեղծված համաճարակային իրավիճակը։ Խնդիրն այն է, որ արդեն հինգերորդ ամիսն է, ինչ վարակը մուտք է գործել մեր երկիր, բայց նահանջի միտումներ այդպես էլ ցույց չի տալիս։ Դեռ ավելին՝ ամեն օր հարյուրավոր նոր վարակվածների դեպքեր են արձանագրվում, իսկ այդպիսի տեմպերով վարակի տարածումը հանգեցնում է նաև մահացության աճի։

Խորը վերլուծության կարիք ունի այն, թե ինչպե՞ս է ստացվում, որ այն երկրները, որոնք ամիսներ առաջ դարձել էին վարակի տարածման գլխավոր օջախներ, կարողացան հաղթահարել համավարակի կրիտիկական փուլը, իսկ մեզ մոտ դա չի ստացվում։

 Օրինակ՝ Իտալիան, որը դարձել էր կորոնավիրուսի էպիկենտրոնը, քիչ-քիչ հաղթահարում է համավարակը և անգամ բացել է իր սահմանները եվրոպական երկրների համար։ Ճիշտ է՝ խնդիրը բոլոր քաղաքացիներից անհատական պատասխանատվության բարձր մակարդակ է պահանջում, սակայն շատ կարևոր է նաև պետության կողմից տարվող քաղաքականությունը։ Տվյալ դեպքում իշխանությունները պետք է գործեն առավել քան մտածված և հաշվարկված ռազմավարությամբ։

Բայց, ինչպես տեսնում ենք, մեր իշխանությունները, եթե սկզբում անլուրջ մոտեցում ունեին կորոնավիրուսի հետ կապված և անգամ քարոզարշավներ էին անցկացնում, ապա ներկայումս սկսել են հասկանալ համավարակի լրջությունը, բայց կարծում են, թե հակահամաճարակային կանոնների պահպանումը հսկելուց բացի իրենք ուրիշ ձևով ի վիճակի չեն ներազդել իրավիճակի վրա։ 

Այս համատեքստում իշխանություններին մնում է միայն անհատական և քաղաքացիական պատասխանատվության հարցը բարձրացնել։ Դրա համար էլ Փաշինյանը հայտարարում է. «Ամեն օր մեզնից յուրաքանչյուրը պետք է հարց տա իրեն, թե ինքն այսօր ինչ է արել կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու համար»։

Ասվածը տրամաբանական է, սակայն իշխանություններն իրենց հաշիվ տալի՞ս են, թե ի՞նչ թերացումներ և բացթողումներ են ունեցել, որ համաճարակը ամիսներ շարունակ չի նահանջում, իհարկե ոչ։ Փոխանակ այս հարցը դառնա լուրջ քննարկման առարկա, Փաշինյանը ամեն կերպ ցանկանում է պատասխանատվությունը գցել իրենց վրայից։

Դրանով էր պայմանավորված վերջինիս հայտարարությունը. «Բա աշխարհի մնացած երկրներում ովքե՞ր են սխալ հայտարարություն արել։ 10 միլիոն դեպք կա աշխարհում, ենթադրենք՝ 20 հազար դեպքը եղել է իմ սխալի պատճառով, բա աշխարհի 10 մլն դեպքը ո՞ւմ սխալն է»։

Քննադատություններից պաշտպանվելու համար նոր չէ Փաշինյանի այն մոտեցումը, թե շատ հզոր և զարգացած երկրներում էլ է համաճարակն ակտիվորեն տարածվում, հետևաբար Հայաստանում ստեղծված իրավիճակի հետ կապված արտառոց ոչինչ չկա։ 

Սակայն պետք է նկատի ունենալ, որ Բրազիլիայի և ԱՄՆ-ի նման երկրների հետ, որոնք դարձել են կորոնավիրուսի տարածման ներկայիս էպիկենտրոնները, զուգահեռներ անցկացնելու ընդհանուր եզրեր ուղղակի չունի։

 

Այդ երկրներն ունեն հսկայական տարածք և բնակչություն, բազմաթիվ սահմաններ, որը վերահսկելը լուրջ խնդիր է, և շատ հաճախ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը կոորդինացնում են առաջին հերթին նահանգային իշխանությունները և հետո միայն կենտրոնական իշխանությունները։ 

Իսկ Հայաստանը փոքր տարածք և փոքր բնակչություն ունեցող երկիր է, ընդամենը երկու սահմանով ու երկու օդանավակայանով, և իրավիճակը անհամեմատ ավելի վերահսկելի է, քան աշխարհի շատ երկրներում։

Բացի այդ, Հայաստանը արտաքին աշխարհի հետ կոմունիկացիայի խնդիր ունեցող և ցանկացած պահի պատերազմի վերսկսման վտանգի տակ գտնվող երկիր է, ուստի չպետք է իրեն նման «շռայլություն» թույլ տա, որ համավարակը շարունակի ընդլայնվել։ 

Իշխանությունները հրաժարվում են կրկին կարանտին սահմանել՝ վկայակոչելով, որ այդ դեպքում երկիրը տնտեսական խնդիրների առաջ կկանգնի։ Սակայն երկիրը տնտեսական կորուստներ ունենալու է նաև կորոնավիրուսի շարունակական տարածման դեպքում։

Միգուցե փորձ կատարվի կարճաժամկետ կարանտինի միջոցով կոտրել համավարակի ողնաշարը, սակայն այս քայլին գնալու համար դրա հիմքում պետք է ընկած լինեն մասնագիտական հաշվարկներ։ Օրինակ՝ այդպիսի քայլի է գնում Ղազախստանի կառավարությունը, որը պատրաստվում է հուլիսի 5-ից երկշաբաթյա կարանտին մտցնել՝ կորոնավիրուսի աճող տեմպը զսպելու համար:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Գազ չի լինիԻսրայելում ՀՀ դեսպանությունը կոչ է անում հայերին ձեռնպահ մնալ երկրի հարավային շրջաններ այցելելուցԳյումրիում ծառից կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել ավտոպահեստամասերի առք ու վաճառքով զբաղվող 38-ամյա տղամարդը ​​«ՀԱՄԱՍ»-ի գրոհայինների հարձակման հետևանքով զոհված իսրայելցիների թիվը գերազանցում է 700-ը Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում. վիրավորները պապ ու թոռ ենԿլինեն պլանային անջատումներ. հայտնի են հասցեներըՈրոշ հասցեներում մինչև 24 ժամ ջուր չի լինիՄահվան ելքով վրաերթ Վայոց ձորում. վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին վերջինս տեղում մահացել էՆախազգուշացում վարորդներին. Մոսկվայում առաջին ձյունն է տեղացել (տեսանյութ) Այրվել է ավտոմեքենաՓակվել է երկու դիտակետ՝ Մարտունու և Մարտակերտի շրջաններում. ՌԴ ՊՆԱնկլավները զիջելու հետևանքը՝ Հայաստանի բլոկադա. ՊոստՌեգիոն Աֆղանստանում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն հասել է 2400 (տեսանյութեր)Ալիևը բարձրացրել է ՀՀ կողմից իբր օկուպացված 8 գյուղերի հարցը. Հրանտ ԲագրատյանՄերձավոր Արևելքում խաղաղություն կլինի միայն Պաղեստինի անկախությամբ. ԷրդողանՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ հրադադարի մասին խոսք լինել չի կարող Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-ին կնվազի 8-10 աստիճանով. եղանակը Հայաստանում «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներՆիկոլի դավաճանական կառավարման շրջանում միակ լուրջ, առարկայական և ինստիտուցիոնալ պայքարը, որը տարվեց` փորձելով իշխող վարչախմբի հանձնելու հետևողական հիվանդագին մոլուցքից փրկել Արցախը, Հայաքվեն է․ Անի ՄանուկյանԻսրայելի ԱԳՆ-ն կոչ է արել իր բոլոր դեսպանատներն՝ ամբողջ աշխարհում, անցնել «բարձր տագնապի ռեժիմի»Հայտնի են նոյեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըԱՄՆ և Բելգիա են տեղափոխվել Արցախում այթյունից տուժած 5 պացիենտներ Աշոտյանին ինչ հոդվածով ուզում եք, դատեք, վերջում դուք եք դատվելու. Արտակ Զաքարյան Իսրայելը պաշտոնապես պատերազմ հայտարարելու մասին Հիմնական օրենքի կետ է մտցրել Ուժգին երկրաշարժ՝ ԹուրքիայումԱրևային մարտկոցների տեխնոլոգիան կունենա տուրբոփչում Լույս աշխարհ է եկել պատերազմում անմահացած Գառնիկ Խաչատրյանի եղբայրը (տեսանյութ)Ռուբլին նվազել է. տարադրամի փոխարժեքն այսօր6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, 2000-ից ավելի զոհեր. նոր մանրամասներ՝ Աֆղանստանուշ տեղի ունեցած երկրաշարժից20-ամյա Նորիկ Բեգունցը որոնվում է որպես անհետ կորած Նուբարաշենի բանտում կալանավորը կարել է բերանը Ինչո՞ւ է հանկարծ Բաքվի բռնապետը փորձում Շառլ Միշելին «հաշվետու» լինել․ իրանագետ Մհեր Օհանյանը Բիշքեկում նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը՝ տապալելով ադրբեջանցի մրցակցին Դիլիջանի ոլորանում քաղաքացին 100 մետր բարձրությունից ընկել և հայտնվել է անտառում Սահմանադրության նախաբանում հռչակված են համազգային անժամկետ նպատակներ, որոնց համար պարտավոր ենք պայքարել․ Աննա Կոստանյան«Այս իրավիճակում մենք ունենք հինը խարխլած և նորը չկառուցած, խայտառակ վատ վիճակում գտնվող արտաքին քաղաքականություն». Արտակ Զաքարյան Ալիևը հայտարարել է, թե «Ադրբեջանի 8 գյուղեր դեռ գտնվում են Հայաստանի օկուպացիայի տակ» «Եթե ​​տարածաշրջանում որեւէ նոր բախում տեղի ունենա, մեղավորը կլինի Ֆրանսիան»․ Ալիևը՝ Միշելին Շառլ Միշելը զանգահարել է Ալիևին Ո՞ր հասցեներում լույս չի լինի ՀԱՄԱՍ–ի զինյալները 35-40 կիլոմետր խորացել են Իսրայելի տարածքում (տեսանյութ) Գազ չի լինելու Տասնյակ հրթիռներ են թռչում Գազայի հատվածից դեպի Իսրայել (տեսանյութ) ՄԱԿ-ը միջազգային հանրությանը կոչ է արել 97 մլն հատկացնել Արցախից բռնահանվածների կարիքների համար ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում տիրող իրավիճակի մասին Իսրայելա-պաղեստինյան հակամարտության զոհերի թիվն ավելանում է. վերջին տեղեկությունները ՀԱՄԱՍ-ի վերահսկողության քարտեզն ավելի մեծ է, քան ամբողջ Գազայի հատվածըՆեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Բայդենի հետ Սեպտեմբերի 19-ից մոտ 45 անձ է կալանավորվել, նրանցից մոտ 5-ի նկատմամբ է միայն տնային կալանք կիրառվել