Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մի­ակ ել­քը մնում է ներ­քին տու­րիզ­մը. որ­քա­նո՞վ դա կօգ­նի թույլ չտալ ոլոր­տի փլու­զու­մը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Համավարակի արդյունքում ստեղծված իրավիճակում տնտեսության որոշ ճյուղեր ուղղակի շատ ծանր իրավիճակում են հայտնվել, և այդ ճյուղերից մեկն էլ զբոսաշրջությունն է, որը տուրիստական կարևոր ուղղություն համարվող երկրներին հսկայական եկամուտներ էր ապահովում։ Ամիսներ շարունակ կորոնավիրուսի համավարակի տարածումը թույլ չի տալիս, որպեսզի տուրիզմի ոլորտն անցնի բնականոն ռեժիմի։

ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման հարցերով խորհրդաժողովի հուլիսի 1-ի զեկույցում նշվում է, որ միջազգային զբոսաշրջության հատվածը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, գրեթե 4 ամիս տևած լճացման պատճառով կարող է առնվազն 1,2 տրիլիոն դոլար կորցնել, ինչը կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի 1,5 տոկոսը։

Բայց ուշագրավ է, որ եթե զբոսաշրջության ոլորտի ճգնաժամը ձգձգվի մինչև 12 ամիս, համաշխարհային տնտեսության կորուստները ավելին կլինեն՝ կազմելով մոտ 3,3 տրիլիոն դոլար: Եվ պատահական չէ, որ տուրիստական ուղղություններ համարվող երկրների կառավարությունները զբոսաշրջությունը խթանող գործիքակազմ են կիրառում, որպեսզի ոլորտում աշխատող ընկերությունները չհայտնվեն սնանկացման եզրին։

Զբոսաշրջության ոլորտում տեղի ունեցող գործընթացները էական նշանակություն ունեն նաև Հայաստանի համար, քանի որ այս ոլորտը տնտեսության գերակա ճյուղերից է: 

Առնվազն 15 տարի շարունակ այս ոլորտում կատարվող բարեփոխումներն ու իրականացվող ներդրումները ձևավորել են որոշակի ենթակառուցվածք: Հայաստանն աշխարհին է ներկայանում իր պատմամշակութային ժառանգությամբ, գեղատեսիլ վայրերով և էքստրեմալ տուրիզմով։

Եվ ցավալի է, որ համավարակի տարածումից սկսած՝ Հայաստանում զբոսաշրջային ողջ բիզնեսը շատ լուրջ կորուստներ է կրում։ Վիճակը հատկապես աղետալի էր փետրվար ու մարտ ամիսներին, երբ ամրագրումների լայնածավալ չեղարկումները հանգեցրեցին լրացուցիչ կորուստների:

Եվ զբոսաշրջային բիզնեսի համար գոյատևման համար այլ տարբերակ չկար, քան պետությունից որոշակի աջակցություն ակնկալելը։ Դրա համար էլ զբոսաշրջային բիզնեսին աջակցելուն ուղղված որոշակի միջոցառումներ ձեռնարկվեցին։ 

Մասնավորապես կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պայմաններում զբոսաշրջութան ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունները կառավարության կողմից աջակցության ծրագրերի շրջանակում կարճ ժամանակում ստացել են արտոնյալ վարկեր՝ ընդհանուր մոտ 3,5 մլրդ դրամի չափով: 

Բայց խնդիրն այն է, որ արտոնյալ վարկերով հնարավոր չէ ապահովել զբոսաշրջային բիզնեսի վերականգնումը, քանի որ ոլորտի ներկայացուցիչները պետք է կարողանան հետ վերադարձնել թեկուզ և արտոնյալ պայմաններով վերցրած վարկերը։ 

Իսկ դրա համար պետք է, որ զբոսաշրջային ծառայություններից օգտվող մարդիկ լինեն։ Եթե այլ կերպ ասելու լինենք, ապա պետք է այնպիսի պայմաններ ստեղծվեն, որ զբոսաշրջային ոլորտի ծառայություններից օգտվողներ լինեն։

Բազմաթիվ երկրներ արդեն իսկ բացում են իրենց սահմանները և ճանապարհ բացում արտասահմանյան որոշ երկրներից, որտեղ համավարակի տեմպերը անհանգստացնող չեն տուրիստներ ընդունելու համար։ 

Նույնիսկ Եվրամիությունը, որը ամիսներ շարունակ հայտնվել էր համավարակի տարածման թիրախում, օրերս հայտարարեց, որ բացում է արտաքին սահմանները մեկուկես տասնյակ երկրների համար:

 

Սակայն արտաքին աշխարհի համար բացվելը դեռևս Հայաստանին չի վերաբերում, քանի որ մեր երկրում համավարակը հաստատուն տեմպերով ընդլայնվում է։ Այս դեպքում ի՞նչ պետք է անի կառավարությունը զբոսաշրջային ոլորտը խթանելու համար, երբ մոտակա շրջանում արտասահմանից զբոսաշրջիկներ չեն այցելի Հայաստան։

Ըստ երևույթին, մնում է զբոսաշրջությունը խթանելու մեկ ձև՝ զարկ տալ ներքին տուրիզմին։ Հաշվի առնելով, որ առաջիկայում արձակուրդային շրջան է սկսվում, ապա կարելի է հատուկ արտոնյալ ներգնա փաթեթներ ձևավորել, որոնք ձեռնտու կլինեն քաղաքացիներին և նրանք կնախընտրեն հանգիստն անցկացնել հենց երկրի ներսում։ Գոնե դա ինչ-որ չափով հնարավորություն կտա զբոսաշրջային ոլորտին շնչել

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովումՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ)