Երևան, 19.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Քա­ղա­քա­կա­նու­թյան ոլորտն արա­տա­վոր­վում է փո­խա­դարձ թշնա­ման­քով.գործ­նա­կան հար­թու­թյունն իր տե­ղը զի­ջել է ան­բո­վան­դակ խո­սակ­ցու­թյուն­նե­րին

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Այն, որ Հայաստանում քաղաքական մշակույթը ցածր մակարդակի է, նորություն չէ։ Եվ որպեսզի մեր երկրում կայանա այնպիսի քաղաքական մշակույթ, որը կարելի է սահմանել որպես արժեքների, վարքի կանոնների, գաղափարների և մի շարք այլ հատկանիշների համալիր, կամք և ժամանակ է հարկավոր։ 

Սակայն Հայաստանի քաղաքական դաշտի պարադոքսալությունը պայմանավորված է նրանով, որ փոխանակ մեր երկրում քաղաքական մշակույթն ընթանա առաջընթացի ու կայացման ճանապարհով, երկու տարի շարունակ հետընթաց է ապրում։

 Իսկ ինչպե՞ս է պատահում, որ մեզանում քաղաքականությունն իջնում է շրիշակից էլ ցածր մակարդակի, ընդդիմադիր և իշխանական քաղաքական ուժերի միջև ձևավորվում է բացահայտ թշնամական մթնոլորտ, բացակայում են քաղաքական երկխոսության ձևաչափերը։

 Այս հարցի պատասխանը տալու համար պետք է հասկանալ դրա արմատները։ Քաղաքական դաշտում բացահայտ թշնամության ծիլերը բուսնեցին այն ժամանակ, երբ իշխանությունները իրենց պաշտոնավարումը կառուցեցին անցյալը փնովելու և դրա ֆոնին իրենց որպես «սպիտակ» ներկայացնելու, այլ ոչ թե ապագայի առաջընթացի տեսլականի և համախմբման հիմքի վրա։

Եվ եթե որևէ ուժ քաղաքական անցյալ ունի կամ, իշխանությունների պատկերացմամբ, կապված է նախկին իշխանությունների հետ, մերժելի է՝ անկախ նրանից, թե այդ քաղաքական միավորի տեսակետները և քննադատությունները որքանով են օգտակար պետության զարգացման տեսանկյունից, կամ այդ ուժը ինչ բազա ունի, որը կարող է ծառայեցվել երկրի զարգացման նպատակին։ 

Հենց այստեղից էլ սկսվեց քաղաքական դաշտում առաջացած երկփեղկումը։ Եվ պատահական չէ, որ քաղաքական բանավեճերն իջել են, այսպես ասած, ռազբորկաների մակարդակի։ Փոխանակ հանրությունը ականատես լինի տարբեր ծրագրերի և նախագծերի շուրջ բովանդակային և մասնագիտական բանավեճերի, դրա փոխարեն տեսնում է, թե ինչպես է քաղաքականության ոլորտն արատավորվում վիրավորանքներով, հայհոյանքներով, փոխադարձ մեղադրանքներով և սպառնալիքներով։ 

Գործնական հարթությունն, ըստ էության, իր տեղը զիջել է անբովանդակ խոսակցություններին կամ, այլ կերպ ասած, շատախոսությանը։ Եվ այնպիսի տպավորություն է առաջանում, թե որ քաղաքական ուժը ավելի շատ խոսեց, ուրեմն իրենց տեսակետներն ավելի ընդունելի են հանրության համար։

Այս առումով հատկանշական էր խորհրդարանի արտահերթ նիստի ընթացքում 2019 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը։ 

Տրամաբանական կլիներ, որ վարչապետը երկրի թիվ մեկ ամբիոնի ընձեռած հնարավորությունն օգտագործեր խոսելու օրեցօր խորացող ճգնաժամից դուրս գալու իրենց ծրագրերի մասին, հանրությանը ներկայացներ, թե ինչ հետևություններ են արել անցյալի սխալներից և ինչպես են պատրաստվում առաջ շարժվել, բայց վարչապետը գրեթե իր ողջ ելույթը նվիրեց ընդդիմությանը քննադատելուն ու նրանց հասցեին մեղադրանքներ հնչեցնելուն։

Թերևս ելույթի նման բովանդակությունը պայմանավորված է նրանով, որ ծրագրային առումով Փաշինյանն ասելիք չուներ, քանի որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է արագ տեմպերով աճել՝ իր հետ բերելով բազմաթիվ այլ խնդիրներ, իսկ տնտեսությունը շարունակում է գահավիժել։

Եթե Փաշինյանը կարողանար «խել քը գլխին» թիմ ձևավորել, արդյունավետ ճգնաժամային կառավարում իրականացնել և առաջ եկած խնդիրներին հերթով լուծումներ տալ, ապա վարչապետը կարող էր ընդդիմության քննադատություններին այսքան ծայրահեղ ու ջղագրգիռ չանդրադառնալ՝ պիտակավորումներով, վիրավորանքներով, մատ թափ տալով։

Բայց երբ իշխանությունը ձախողել է համավարակի դեմ պայքարը, հակաճգնաժամային քաղաքականությունը և, ընդհանրապես, ինչ հնարավոր է ձախողել, ապա ընդդիմության ձայնն այստիճանաբար ավելի բարձր է լսվում և արձագանք գտնում հանրության շրջանում։ 

Այս դեպքում, երբ վարչապետն առարկայական ասելիք չունի, ստիպված է ապարդյուն փորձեր անել տարբեր մեթոդներով լռեցնելու ընդդիմախոսներին, իսկ միտինգային լեքսիկոնով փրկել խորտակվող վարկանիշը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Փաշինյանի նեղացկոտ շնորհավորանքը Պուտինին ՀՀ-ում ԵՄ առաքելությանը կօժտեն լայն լիազորություններով և անձեռնմխելիությամբ. համաձայնագիր Փաշինյանը պատերազմով և ոստիկաններով է ահաբեկում տավուշցիներին ԶՊՄԿ-ն շարունակում է անտառվերականգնման աշխատանքները Քաջարանը բազմաթիվ կադրեր է տվել կոբինատին. տանը թե դրսում, բոլորի թեման Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն էր և հիմա էլ` այդպես է ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար ՆԱՏՕ-ի ապտակը Փաշինյանին Ողբերգական վթար՝ Արմավիրում. բախվել են Lexus-ն ու LADA-ն, զոհ ու ծանր վիրավորներ կան Տավուշում տեղի ունեցած հանդիպումները կրկին սրել են հակասությունները ՔՊ-ում Որսորդների տեղաշարժման հարմարանքից՝ սիրված մարզաձև. «Փաստ» Ձյան առատ տեղումներ Գեղարքունիքի մարզում Փաշինյանն ու Ստոլտենբերգը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հետ կապված քննարկումների շուրջ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՄԱՐՏԻ). Բանկի առաջին կողոպուտ, ածխահանքի պայթյուն, հավի ստամոքսից հանված ոսկիներ. «Փաստ»Փաշինյանը քանի կա, պատերազմը անխուսափելի ա․ ոսկեպարցի Մի դրամի ուժը՝ Հայ մայրեր հիմնադրամինԲրյուսելը սիրախաղ է անում Երևանի հետ՝ փորձելով հարվածել Ռուսաստանին. «Փաստ»Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank Փաշինյանը ռուսի անունն ա տալիս, որ ռուսն էլ ա հարձակվելու․ ոսկեպարցի Ողբերգական դեպք՝ Սյունիքում․ ՇՊ մեքենայում մահացել է միջնակարգ դպրոցի զինղեկը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան Շինարարը կտուգանվիՆպատակ ունեն ուշադրությունը շեղել նման բաների վրա. «Փաստ»Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին ՀՀ-ի համար ըմբռնելի է էքսկլավ, անկլավների հարցն ավելի ուշ դիտարկելու մոտեցումը․ փոխվարչապետի գրասենյակ Նոր մանրամասներ՝ Սյունիքում տեղի ունեցած ողբերգությունից Շաբաթավերջին պատերա՞զմ կսկսվի․ Զախարովան արձագանքել է Փաշինյանին«Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց դրանք են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում». «Փաստ»Փաշինյանական քաղցր ու մահաբեր ստեր Հիմա, առավել քան երբևէ, մեզանից պահանջվում է պայքարելու կամք, իմաստություն, միասնականություն Պետությունից մինչև ինքնապաշտպանական ջոկատներ․ սա պետությունը միտումնավոր քանդելու գործունեություն է. Վահե Հովհաննիսյան Երկրի մեծ մասը հանձնած թիվ մեկ պատասխանատուն Նոյեմբերյանի մի քանի խեղճ ու կրակ գյուղացու հավաքել ու համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն. ԶաքարյանԴավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը Սին կմեկնի Ֆրանսիա՝ բանակցելու Մակրոնի հետ «Հատիս հրաբուխ» երկրաբանական հուշարձանն անձնագիր կունենա. համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կընդունվեն որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը. «Փաստ»Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք. ՓաշինյանՀարավից հզոր ցիկլոն է ներթափանցում. սպասվում են ձյան առատ տեղումներ Գործող իշխանությունները պետք է ճամպրուկները կապեն և հեռանան. Արշակ Կարապետյան «Կառավարության յուրաքանչյուր որոշում կարծես ուղղված լինի ինչ-որ մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն». «Փաստ»Զույգ համարի շենքերի ջրամատակարարումը դադարեցվել է Բայրամովը Բոնոյին է ներկայացրել Բաքվի «ակնկալիքները Հայաստանից»Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ»Հանրապետության տարբեր շրջաններում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներին Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ոսկեպարի բնակիչների հետ հանդիպումից Բախվել են «Opel»-ն ու «06»-ը․ ավտոմեքենայում հայտնաբերել են ընտանիքի անդամների մոխրացած 4 մարմին․ կա վիրավոր «Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ». «Փաստ»Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Անընդհատ ասում է՝ տանք-տանք. ինչի՞ դիմաց ես տալիս, երբ Բաքվում հայտարարում են՝ «Էրիվան», «մենք չենք կանգնելու» ․ «Հայաքվե» նախաձեռնության անդամ Տավուշից հետո սկսվելու է պետության մասնատման նոր փուլ. Հրայր Կամենդատյան Թևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ»