Մեկ եվրոն վաճառվում է 583 դրամով. արտարժույթի փոխարժեքը հայա... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ-ը լրացուցիչ օգնություն կուղարկի Լիբանան ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է գրանցվել ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ջուր չի լինելու ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դր... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 10.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Մեկ եվրոն վաճառվում է 583 դրամով. արտարժույթի փոխարժեքը հայաստանյան բանկերում ԱՄՆ-ն «Եվրատեսիլ»-ի սեփական տարբերակը կանցկացնի Տիգրան Եսայանն ազատվեց ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնից Արմավիրի ոստիկանները բացահայտել են Նոր Կեսարիա գյուղում կատարված բնակարանային գողությունները ԱՄՆ-ը լրացուցիչ օգնություն կուղարկի Լիբանան Նոյեմբերյան քաղաքի սրտում իր հյուրընկալ դռներն է բացել «Նոյեմբուրգ» հյուրանոցային համալիրը Ոստիկանությունը՝ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր ու թոռների մահվամբ ավարտված վթարի մասին Ամբողջ Բելառուսով բողոքի ցույցեր են․ արդյոք սա նշանակում է, որ Լուկաշենկոն պարտվե՞լ է․ Կարեն Վրթանեսյան Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Ալեքսանդր Լուկաշենկոյին ՀՀ տարածքում ջերմաստիճանը վաղվանից աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին Վրաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 25 նոր դեպք Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է գրանցվել Exclusive. «Նա երկուսիս էլ նման է». Սոնա Հովհաննիսյանը՝ իր եւ Միշոյի որդու, իրենց կարանտինային առօրյայի, Թանկյանի հետ մտերմության ու Լարի Քինգի հետ ռիսկային հարցազրույցի մասին Համացանցում է հայտնվել Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը` Թամարա Մարությանի, ամուսնու և երեխաների լուսանկարը Աղքատները շարունակում են աղքատանալ, իսկ հարուստները՝ հարստանալ ԱԱԾ-ն բացահայտել է Սևանա լճից շուրջ 127 տոննա ձկների ապօրինի արդյունահանման հանցավոր սխեմա

Ի՞նչ է նշանակում Արմեն Սարգսյանի հայտարարությունը, թե՝ չի ստորագրելու «ՍԴ-ի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Եվ այսպես՝ մեծ ջանքերի ու երկարատեւ մաքառումների արդյունքում մեր իշխանությունները հասան իրենց ուզածին՝ երկրում սահմանադրական ճգնաժամ ստեղծեցին եւ այնպիսի իրավիճակ, որի մասին ժողովուրդն ասում է՝ «շունը տիրոջը չի ճանաչում»։

Ոչ մեկին հայտնի չէ՝ այսօր Սահմանադրական դատարան ունե՞նք, թե՞ ոչ։ Քանի դատավոր է աշխատում այնտեղ։ Եթե կան թափուր տեղեր, երբ են դրանք համալրվելու։

Առհասարակ՝ վերջին «հանճարեղ» օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ մտե՞լ են կամ առաջիկայում մտնելո՞ւ են։

Ի՞նչ է նշանակում Արմեն Սարգսյանի հայտարարությունը, թե՝ չի ստորագրելու «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը, որն ընդունվեց օրեր առաջ ԱԺ-ում։

Ոչ ոք չգիտի՝ առաջիկայում Սահմանադրական դատարանը կարողանալո՞ւ է նիստեր հրավիրել, թե՞ ոչ։

Եթե չի կարողանալու՝ քվորումի բացակայության պատճառով, դա որքա՞ն է տեւելու, եւ ե՞րբ կկարողանան առաջիկայում լիարժեք նիստ հրավիրել եւ որեւէ հարց քննարկել։

Չէ որ հունիսի 30-ի նիստը, որի օրակարգում 8 հարց կար ընդգրկված, քվորումի բացակայության պատճառով չկայացավ։

Այդ հարցերի մեջ կար միջազգային համաձայնագրի հաստատման հարց՝ ի՞նչ ճակատագիր է սպասվում այդ համաձայնագրին։

Այնպիսի տպավորություն է, որ մեր երիտասարդ իշխանություններն ամեն ինչ անում են երկրում քաոս, կոլապս, տարբեր համակարգերում անկայունություն եւ անկառավարելի իրավիճակ ստեղծելու համար։

Եվ երբ կայացած, աշխատող կառույցն ավերում են ու կաթվածահար անում, դրանից մեծ բավականություն են ստանում։

Ոչ մի կերպ հնարավոր չէ հասկանալ այս «քանդարարների բրիգադի» նպատակն ու գործողությունների իմաստը։

Լավ, այս մի կառույցն էլ քանդեցիք՝ հետո՞։ Ո՞վ է հաջորդը, ուրիշ ի՞նչ կազմալուծման ծրագիր ունեք․ հրապարակեք՝ իմանանք։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

website by Sargssyan