Երևան, 19.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Շա­հույթ ստա­նա­լու մա­սին չեն մտա­ծում, այս տար­վա առու­մով որևէ հույս չու­նեն

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Past.am

Գաղտ­նիք չէ, որ հա­մա­ճա­րա­կից առա­վել տու­ժած ոլորտ­նե­րի ցան­կում առա­ջին­նե­րից զբո­սաշր­ջու­թյունն է, որն իր հեր­թին ունի տար­բեր ճյու­ղեր: Հյու­րա­նոց­նե­րի ասո­ցի­ա­ցի­ա­յի խորհր­դի ան­դամ, «Թու­ֆեն­կյան» ըն­կե­րու­թյան գլխա­վոր տնօ­րեն Հա­կոբ Հա­կո­բյա­նի հետ զրույ­ցում անդ­րա­դար­ձել ենք այն խնդիր­նե­րին, որոնց առ­ջև են հյու­րա­նո­ցա­յին տնտե­սու­թյուն­նե­րը:

Մեր զրու­ցա­կի­ցը հյու­րա­նո­ցա­յին տնտե­սու­թյուն­նե­րի եր­կու տե­սակ առանձ­նաց­րեց. «Առա­ջի­նը Երև­ա­նի հյու­րա­նոց­ներն են, երկ­րոր­դը՝ մար­զե­րում գտնվող­նե­րը: Մար­զե­րում գտնվող հյու­րա­նոց­նե­րի վի­ճակն այ­սօր­վա դրու­թյամբ մի փոքր ավե­լի լավ է, քան Երև­ա­նում գտնվող հյու­րա­նոց­նե­րի­նը: Սա բա­ցատր­վում է ներ­քին տու­րիզ­մի որո­շա­կի պո­տեն­ցի­ա­լով՝ ամառ­վա ամիս­նե­րին Երև­ա­նից կամ մյուս քա­ղաք­նե­րից մեր քա­ղա­քա­ցի­նե­րի այ­ցե­րով:  Իհար­կե, ամեն դեպ­քում, չենք կա­րող իրա­վի­ճա­կը հա­մե­մա­տել ան­ցած տար­վա հետ: Մար­դիկ հի­մա փոր­ձում են տա­նից շատ դուրս չգալ, ան­ծա­նոթ վայ­րեր չգնալ: Ընդ­հա­նուր առ­մամբ, եթե հա­մե­մա­տենք ան­ցած տար­վա եկա­մուտ­նե­րի հետ, կա­րե­լի է ասել, որ այս պա­հի դրու­թյամբ ան­ցած տար­վա հա­մե­մատ հյու­րոց­նե­րը շուրջ 5 ան­գամ ավե­լի պա­կաս իրա­ցում ունեն: Խոս­քը մար­զե­րի հյու­րա­նոց­նե­րի մա­սին է: Երև­ա­նի հյու­րա­նոց­նե­րը շատ ավե­լի վատ վի­ճա­կում են: Հյու­րա­նոց­նե­րի մի մասն առայժմ փակ է: Որոշ հյու­րա­նոց­ներ, ամեն դեպ­քում, փոր­ձում են բա­ցել, աշ­խա­տա­կից­նե­րին աշ­խա­տան­քի կան­չել: Մի շարք հյու­րա­նոց­ներ, իհար­կե, չփակ­վե­ցին, բայց աշ­խա­տա­կազ­մի զգա­լի մա­սին աշ­խա­տան­քից ազա­տե­ցին: Հյու­րա­նոց­նե­րի մի մա­սը կա­րան­տի­նի սկզբնա­կան շրջա­նում պե­տու­թյան հետ մի քիչ աշ­խա­տեց, մաս­նակ­ցեց մե­կու­սաց­ման գոր­ծըն­թաց­նե­րին: Այս առու­մով որոշ չա­փով հնա­րա­վոր եղավ աշ­խա­տող­նե­րի մի մա­սին պա­հել, բայց հե­տո այդ գոր­ծըն­թացն էլ ավարտ­վեց: Կան հյու­րա­նոց­ներ, որոնք ընդ­հան­րա­պես ազա­տել են իրենց աշ­խա­տա­կից­նե­րին: Կան նաև այն­պի­սիք, որ­տեղ թե­պետ աշ­խա­տան­քի չեն գա­լիս, բայց սե­փա­կա­նա­տե­րե­րը աշ­խա­տա­վար­ձի որոշ չա­փով փոր­ձում են վճա­րել աշ­խա­տա­կից­նե­րին՝ հույս ունե­նա­լով, որ կվերսկ­սեն գոր­ծու­նե­ու­թյու­նը: Կան նաև հյու­րա­նոց­ներ, որոնք այս խմբե­րի, այս­պես ասած, մեջ­տե­ղում են. աշ­խա­տա­կից­նե­րի մի մա­սին ազա­տել են աշ­խա­տան­քից, մի մա­սի աշ­խա­տա­վար­ձը նվա­զեց­րել են: Տվյալ դեպ­քում ամեն ինչ կախ­ված է ֆի­նան­սա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րից: Հստակ թիվ ասել չեմ կա­րող, բայց, այն, որ որոշ մար­դիկ կորց­րել են իրենց աշ­խա­տա­տե­ղը, քա­նի որ այն փակ­վել է, փաստ է, մնա­ցածն էլ ստա­նում են ավե­լի նվազ եկա­մուտ, ին­չը ևս փաստ է»:

Հա­կոբ Հա­կո­բյա­նը շեշ­տեց, որ, ընդ­հա­նուր առ­մամբ, բո­լո­րի մոտ սպա­սո­ղա­կան վի­ճակ է.

«Սպա­սում են, թե չվերթ­նե­րը երբ կբաց­վեն: Իհար­կե, պարզ է, որ ներգ­նա տու­րիզ­մը զրո­յա­կան մա­կար­դա­կում է: Մենք, առ­հա­սա­րակ, որևէ մեկս այս տար­վա առու­մով որևէ հույս չու­նենք»:

Ինչ վե­րա­բե­րում է գնա­յին փո­փո­խու­թյուն­նե­րին՝ Հ. Հա­կո­բյա­նը շեշ­տեց.

«Հյու­րա­նո­ցա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րի գներն ան­ցած տար­վա հա­մե­մատ 20, 30 որոշ դեպ­քե­րում ան­գամ 50 տո­կո­սով են նվա­զել են: Խոս­քը հատ­կա­պես Երև­ա­նից դուրս գտնվող հյու­րա­նոց­նե­րի մա­սին է: Առ­հա­սա­րակ, հի­մա հյու­րա­նո­ցա­յին տնտե­սու­թյան մե­նեջ­մեն­թը չի մտա­ծում որևէ շա­հույթ ստա­նա­լու մա­սին: Հյու­րա­նո­ցա­յին տնտե­սու­թյուն­նե­րի մե­նեջ­մենթն այս պա­հին զբաղ­ված է զուտ մարդ­կանց աշ­խա­տա­վարձ տա­լու, կո­մու­նալ­նե­րը վճա­րե­լու հար­ցե­րով»:

Հաշ­վի առ­նե­լով, որ «Հյու­րա­նոց­նե­րի ասո­ցի­ա­ցի­ան» ավե­լի վաղ կա­ռա­վա­րու­թյա­նը առա­ջարկ­ներ էր ներ­կա­յաց­րել, Հ. Հա­կո­բյա­նի հետ զրույ­ցում անդ­րա­դար­ձանք նաև ստա­ցած ար­ձա­գանք­նե­րին:

«Մեր առա­ջար­կու­թյուն­նե­րը կա­րե­լի է եր­կու մա­սի բա­ժա­նել: Կար­ճա­ժամ­կետ առու­մով մեր առա­ջար­կու­թյուն­նե­րի մեջ եղել են մաս­նա­վո­րա­պես հար­կե­րից ազատ­վե­լու և ուղիղ սուբ­սի­դա­վոր­ման տար­բե­րակ­նե­րը: Այս առու­մով մի­այն շա­հու­թա­հար­կի կան­խավ­ճա­րի մա­սը կի­րառ­վեց: Ուղիղ սուբ­սի­դա­վո­րում չե­ղավ, թե­պետ տու­ժած ոլորտ­նե­րի աշ­խա­տող­նե­րը կա­րո­ղա­ցան աշ­խա­տա­վար­ձի չա­փով գու­մար ստա­նալ»,-ասաց նա՝ ընդգ­ծե­լով, որ խնդի­րը միջ­նա­ժամ­կետ կամ եր­կա­րա­ժամ­կետ կտրված­քով լու­ծում­նե­րի անհ­րաժ­շե­տու­թյան մեջ է:

«Մեկ կամ ան­գամ եր­կու տա­րում հնա­րա­վոր չէ հետ բե­րել այն, ին­չը ունե­ցել ենք, են­թադ­րենք, 2019 թվա­կա­նին: Իսկ թե վե­րա­կանգ­նու­մը որ­քան կտև­ի, դժվար է ասել: Որոշ փոր­ձա­գետ­նե­րի կար­ծի­քով՝ այն 2, 2,5 և ան­գամ 3 տա­րի կա­րող է տև­ել: Մենք ար­դեն 3-4 ամիս է՝ այս իրա­վի­ճա­կում ենք: Եթե մեկ ամիս կամ եր­կու ամիս հե­տո ավի­ա­ու­ղի­նե­րը վերսկ­սեն ավի­ա­փո­խադ­րում­նե­րը, մի­և­նույն է, այս տա­րի շատ բան փո­խելն անհ­նար է: Այն ազ­դե­ցու­թյու­նը, որը կա­րող էր թող­նել վի­րու­սը, ար­դեն թո­ղել է: Մենք հի­մա ավե­լի շատ պետք է ապա­գա­յի մա­սին մտա­ծենք»,-ասաց նա՝ հա­վե­լե­լով, որ հենց այս պատ­ճա­ռով էլ իրենց առա­ջարկ­նե­րից մե­կը ԱԱՀ դրույ­քա­չա­փի վե­րա­նայ­մանն էր վե­րա­բե­րում:

«Մեր առա­ջար­կի մեջ մտնում էր հյու­րա­նո­ցա­յին տնտե­սու­թյուն­նե­րի ԱԱՀ-ն նվա­զեց­նել առն­վազն երեք տա­րի ժամ­կե­տով, որ­պես­զի եր­կու-երեք տար­վա ըն­թաց­քում նո­րից ոտ­քի կանգ­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն ունե­նանք: Բայց այդ առա­ջար­կու­թյանն էլ է առայժմ անար­ձա­գանք: Հաս­կա­նա­լի է՝ պե­տու­թյու­նը ծրագ­րերն իրա­կա­նաց­նում է այն­քա­նով, որ­քա­նով կա­րո­ղա­նում է, բայց այն, որ տու­րիզ­մի ոլոր­տին մի քիչ ավե­լի հաս­ցե­ա­կան օգ­նու­թյուն է պետք, ակն­հայտ է»,-եզ­րա­փա­կեց Հ. Հա­կո­բյա­նը:

Ան­նա Բա­դա­լյան

 

ՀՀ-ում ԵՄ առաքելությանը կօժտեն լայն լիազորություններով և անձեռնմխելիությամբ. համաձայնագիր Փաշինյանը պատերազմով և ոստիկաններով է ահաբեկում տավուշցիներին ԶՊՄԿ-ն շարունակում է անտառվերականգնման աշխատանքները Քաջարանը բազմաթիվ կադրեր է տվել կոբինատին. տանը թե դրսում, բոլորի թեման Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն էր և հիմա էլ` այդպես է ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար ՆԱՏՕ-ի ապտակը Փաշինյանին Ողբերգական վթար՝ Արմավիրում. բախվել են Lexus-ն ու LADA-ն, զոհ ու ծանր վիրավորներ կան Տավուշում տեղի ունեցած հանդիպումները կրկին սրել են հակասությունները ՔՊ-ում Որսորդների տեղաշարժման հարմարանքից՝ սիրված մարզաձև. «Փաստ» Ձյան առատ տեղումներ Գեղարքունիքի մարզում Փաշինյանն ու Ստոլտենբերգը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հետ կապված քննարկումների շուրջ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՄԱՐՏԻ). Բանկի առաջին կողոպուտ, ածխահանքի պայթյուն, հավի ստամոքսից հանված ոսկիներ. «Փաստ»Փաշինյանը քանի կա, պատերազմը անխուսափելի ա․ ոսկեպարցի Մի դրամի ուժը՝ Հայ մայրեր հիմնադրամինԲրյուսելը սիրախաղ է անում Երևանի հետ՝ փորձելով հարվածել Ռուսաստանին. «Փաստ»Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank Փաշինյանը ռուսի անունն ա տալիս, որ ռուսն էլ ա հարձակվելու․ ոսկեպարցի Ողբերգական դեպք՝ Սյունիքում․ ՇՊ մեքենայում մահացել է միջնակարգ դպրոցի զինղեկը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան Շինարարը կտուգանվիՆպատակ ունեն ուշադրությունը շեղել նման բաների վրա. «Փաստ»Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին ՀՀ-ի համար ըմբռնելի է էքսկլավ, անկլավների հարցն ավելի ուշ դիտարկելու մոտեցումը․ փոխվարչապետի գրասենյակ Նոր մանրամասներ՝ Սյունիքում տեղի ունեցած ողբերգությունից Շաբաթավերջին պատերա՞զմ կսկսվի․ Զախարովան արձագանքել է Փաշինյանին«Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց դրանք են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում». «Փաստ»Փաշինյանական քաղցր ու մահաբեր ստեր Հիմա, առավել քան երբևէ, մեզանից պահանջվում է պայքարելու կամք, իմաստություն, միասնականություն Պետությունից մինչև ինքնապաշտպանական ջոկատներ․ սա պետությունը միտումնավոր քանդելու գործունեություն է. Վահե Հովհաննիսյան Երկրի մեծ մասը հանձնած թիվ մեկ պատասխանատուն Նոյեմբերյանի մի քանի խեղճ ու կրակ գյուղացու հավաքել ու համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն. ԶաքարյանԴավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը Սին կմեկնի Ֆրանսիա՝ բանակցելու Մակրոնի հետ «Հատիս հրաբուխ» երկրաբանական հուշարձանն անձնագիր կունենա. համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կընդունվեն որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը. «Փաստ»Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք. ՓաշինյանՀարավից հզոր ցիկլոն է ներթափանցում. սպասվում են ձյան առատ տեղումներ Գործող իշխանությունները պետք է ճամպրուկները կապեն և հեռանան. Արշակ Կարապետյան «Կառավարության յուրաքանչյուր որոշում կարծես ուղղված լինի ինչ-որ մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն». «Փաստ»Զույգ համարի շենքերի ջրամատակարարումը դադարեցվել է Բայրամովը Բոնոյին է ներկայացրել Բաքվի «ակնկալիքները Հայաստանից»Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ»Հանրապետության տարբեր շրջաններում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներին Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ոսկեպարի բնակիչների հետ հանդիպումից Բախվել են «Opel»-ն ու «06»-ը․ ավտոմեքենայում հայտնաբերել են ընտանիքի անդամների մոխրացած 4 մարմին․ կա վիրավոր «Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ». «Փաստ»Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Անընդհատ ասում է՝ տանք-տանք. ինչի՞ դիմաց ես տալիս, երբ Բաքվում հայտարարում են՝ «Էրիվան», «մենք չենք կանգնելու» ․ «Հայաքվե» նախաձեռնության անդամ Տավուշից հետո սկսվելու է պետության մասնատման նոր փուլ. Հրայր Կամենդատյան Թևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ»Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»