Նավթի համաշխարհային գներն աճում են ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը այսօր ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է. Գազ չի լինելու ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կենսաթոշակների վճարման կարգում փոփոխություններ են կատարվել ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 11.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Լիբանանի կառավարությունը հրաժարական տվեց ամբողջ կազմով Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Պարզաբանում՝ զբոսաշրջային ուղղություններով չարտերային թռիչքների մասին Հրապարակվել է օգոստոսի 11-ի դասացուցակը Պուտինի աղջիկը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ՝ մասնակցելով փորձարկմանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ուղիղ միացում Ինչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին Վրաստանում վերջին 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 14 նոր դեպք, ևս 44 մարդ առողջացել է Սպիտակ տունը, Պոմպեոն եւ Բայդենը դատապարտել են վերջին իրադարձությունները Բելառուսում ԱՄՆ զինված ուժերը հետաքննում են զինյալների հայտարարությունն Իրաքի եւ Քուվեյթի սահմանին պայթյունի մասին ՃՏՊ Գորիս-Կապան ավտոճանապարհին․ կա տուժած Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի երախտիքի խոսքը Գագիկ Ծառուկյանին Լիբանանի հայությանն աջակցելու համար

«Գիրքը կարևոր արժեք ունի, այն կարող է մարդու ներաշխարհը փոխել»

Past.am

Մասնագիտությամբ ճարտարապետ Թերեզա Հակոբյանի առաջին ժողովածուի տպագրությունը հետաձգվել է, ինչպես շատ ծրագրեր այս օրերին: Սակայն Թերեզան չի հուսահատվում, հակառակը՝ ասում է, որ ներկայումս ստեղծագործական բուռն շրջանում է: Հասցրել է տպագրվել այլ ստեղծագործողների հետ համատեղ ժողովածուներում: Նշում է՝ բայց երբ չունես քո գիրքը, չես կարողանում լիարժեք ներկայանալ: Թերեզան ստեղծագործում է չափածո ժանրում, հիմնականում սիրո, զգացմունքների, նվիրման, քաղաքի, բնության մասին:

Անդրադառնում ենք գրքի տպագրման ժամանակ հանդիպող դժվարություններին: «Գրքի տպագրման ժամանակ մեծ բարդությունների ես հանդիպում: Չես կարող ինքնուրույն վերցնել ու գիրքը տպագրել: Շատ խնդիրներ կապված են ֆինանսական միջոցների հետ: Նախ՝ պետք է տպագրես գիրքը, հետո կա հեղինակի ներկայացման և ճանաչման հարցը: Մարդիկ իրենք իրենց միջոցներով փորձում են լուծել բոլոր խնդիրները: Կարողանում են մի գիրքը տպագրել, հետո սկսում են մտածել՝ ինչպես տպագրեն երկրորդը: Շատերը մեկ այլ աշխատանքից ստացված ողջ եկամուտը ներդնում են գիրք տպագրելու համար: Ցավալի է այն, որ այսօր միայն գիրք տպագրելով և գումար վաստակելով Հայաստանում ապրել հնարավոր չէ: Հուսանք՝ հետագայում հնարավոր կլինի, որովհետև դա շատ կարևոր է: Նման խոչընդոտները ստեղծագործողներից շատերին ստիպում են ընկրկել, որովհետև ստիպված ես լինում բացի ստեղծագործական աշխատանքները, հազար ու մի այլ հարցով զբաղվել»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Թերեզա Հակոբյանը:

Իսկ ինչպես պետք է դրսևորվի պետական աջակցությունը: Թերեզան նշում է՝ առաջին հերթին պետք է լինեն որոշակի չափորոշիչներ, թե որ ստեղծագործողները կարող են օգտվել պետական ֆինանսավորումից: «Այնպես էլ չլինի, որ ցանկացած մեկը, ով ցանկանում է գիրք տպագրել, դիմի համապատասխան գերատեսչությանը, և նրան, օրինակ՝ գումար տրամադրեն: Պետք է ուսումնասիրեն հեղինակի ստեղծագործությունները, հետո նոր որոշում կայացնեն՝ արդյոք արժի այդ գրքի տպագրման համար գումար հատկացնել: Նույն կերպ պետք է մտածի նաև ստեղծագործողը՝ արդյոք արժե իր գրածները ներկայացնել գրքի տեսքով: Պետք է վստահ լինես, որ քո ասելիքը տեղ կհասնի, ինչ-որ բան կփոխի մարդկանց մեջ: Գիրքը շատ կարևոր արժեք ունի, այն կարող է մարդու ներաշխարհը փոխել ցանկացած ուղղությամբ՝ թե՛ դրական, թե՛ բացասական»,-ընդգծում է երիտասարդ ստեղծագործողը:

Այժմ, կարծես թե, կա միտում, որ վերադարձել է գիրք գնելու և նվիրելու ավանդույթը, ինչն ուրախացնող փաստ է: Թերեզան նշում է՝ մեկ միտում էլ ինքն է նկատել: «Հիմա բավականին հետաքրքիր քննարկումներ են ծավալվում գրականության, տարբեր ստեղծագործությունների շուրջ: Մարդիկ գրում են, պատմում, թե ինչ են կարդում, ինչ տպավորություն ստանում: Սա իր հերթին օգնում է վերականգնել գրքի, ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունը: Սկսում են քննարկումները, մեկը մյուսին են փոխանցում իրենց ստացած տեղեկատվությունը, հետաքրքրություն առաջացնում ընթերցելու կոնկրետ գիրքը: Սրան շատ է նպաստում համացանցը, որի միջոցով կարողանում են ներկայանալ թե՛ ստեղծագործողները, թե՛ ընթերցողները: Հնարավորություն ես ունենում տեղեկանալ հեղինակների, նոր հրատարակվող գրքերի մասին, իսկ սա, իհարկե, շատ է հեշտացնում հատկապես ընթերցողների գործը, որոնք գրախանութ այցելելիս արդեն մեծմասամբ գիտեն, թե ինչ պետք է ձեռք բերեն»,-եզրափակում է Թերեզա Հակոբյանը:

Լուսինե Առաքելյան

website by Sargssyan