Սեպտեմբերի 15-ից դասերը հանրակրթական դպրոցներում, նախնական և... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Չարտերային չվերթներն` առաջիկա օրերին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մեկ եվրոն վաճառվում է 583 դրամով. արտարժույթի փոխարժեքը հայա... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ-ը լրացուցիչ օգնություն կուղարկի Լիբանան ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է գրանցվել ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 11.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Քաղաքական իշխանությունը ձևովորում է, այսպես կոչված, «նոր էլիտա». Սուրենյանց «Շախմատ» ուսումնական առարկան կդասավանդվի 2-4-րդ դասարաններում՝ շաբաթական երկու ժամով․ ԿԳՄՍՆ Սեպտեմբերի 15-ից դասերը հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում կվերսկսվեն Մինչև 2022 թվականը Հայաստանում կկառուցվի 52 մոդուլային դպրոց Արմեն Սարգսյանը գիտատեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված խորհրդակցություն է անցկացրել Ամուլսարի խնդրի ողջ խորությունը հասկանալու համար պիտի մի քանի փաստ իմանաք Բալոտելին՝ «Բեշիքթաշի» ուշադրության կենտրոնում Սևրի պայմանագիրն այսօր էլ մնում է որպես կարևոր փաստաթուղթ. Արմեն Սարգսյան Թուրքիայի ռազմաքաղաքական ակտիվությունը ևս մեկ անգամ փաստում է, որ Սևրյան սահմաններն անհրաժեշտություն են. Պատմաբան Սևրի պայմանագրում ամրագրված հայության իրավունքները չեն կորցրել իրենց կարևորությունը. Չալաբյան ՏՄՊՊՀ-ն տուգանք է կիրառել «Ալեքս Հոլդինգ»-ի նկատմամբ՝ շաքարավազի շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու համար Չարտերային չվերթներն` առաջիկա օրերին 2020-ի առաջին կիսամյակում բանկային համակարգի շահույթն աճել է 2,2 մլրդ դրամով 34–ամյա Լևոն Ղասաբօղլյանի մահվան պատճառը Մայր բուհում ճգնաժամ է, փոփոխությունները չպետք է լինեն ցնցումներով․ ինչ սպասել հոգաբարձուների խորհրդի նոր կազմից Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր լուսավոր ընտանիքը . նոր լուսանկարներ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 04 հուլիս). Միացյալ ընդդիմությունը անցկացրել է հերթական հանրավաքը

Past.am

ՏՈՆԵՐ

ԱՄՆ՝ Անկախության օր, Բահամյան Կղզիներ՝ Թագուհու օր,Կայմանյան կղզիներ՝ Սահմանադրության օր, Իտալիա՝ Գարիբալդու օր, Լատվիա՝ Հրեա ժողովրդի ցեղասպանության հիշատակի օր, Լեսոտո՝ Ընտանիքի օր, Նորվեգիա՝ Սոնի Խարալդսեն թագուհու ծննդյան օր, Տոնգա՝ Թագավորի օր, Ուկրաինա՝ Դատական փորձագետի օր:

 ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1919-ստեղծվել է Հայաստանի ազգային գրադարանը:

1921- Թիֆլիսում Կովկասյան բյուրոյի պլենումում քվեարկությամբ որոշվել է Լեռնային Ղարաբաղը (ԼՂ) միացնել ՀԽՍՀ-ին։ Որոշմանը դեմ է արտահայտվել Ն. Նարիմանովը՝ պահանջելով հարցի վերջնական լուծումը փոխադրել Մոսկվա՝  ՌԿ(բ)Կ կենտկոմ։

1925 – ծնվել է ծագումով հայ, մեծանուն ամերիկյան դասական երգչուհի (մեցցո-սոպրանո) և երգահանՔեթի Բերբերյանը։

1930 – ծնվել է թատրոնի և կինոյի հայ մեծագույն դերասան Մհեր Մկրտչյանը։

1988-Հայկական ԽՍՀ-ում սկսվել է համընդհանուր գործադուլ, որը տևել է 11 օր։

1999– առաջին անգամ Հայաստանում նշվել է Հայաստանի Ազգային գրադարանի օրը։

 2003- Երևանի կենտրոնում բացվել է մեծատաղանդ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի արձանը:

2004- Մատենադարանի մոտ հայաստանյան միացյալ ընդդիմությունը անցկացրել է հերթական հանրավաքը, որին, սակայն, չի հետևել երթը դեպի նախագահի նստավար, ինչպես խոստացել էին ընդդիմության ղեկավարները: 

2009- սկսվել է Հայաստանի գրողների միության հերթական`15-րդ համագումարը, որը սպասումներին հակառակ  հաշտ ու խաղաղ է անցել: Գրողների միության նախագահ է վերընտրվել Լևոն Անանյանը:

2012- կառավարության կողմից ընդունվել է 132 հազար դրամանոց սոցիալական փաթեթ՝ 120 հազար պետական աշխատողների համար:   

2017- ՉելյաբինսկիմարզիՄաքսիմկալճում նավակի շրջվելու հետևանքով ջրահեղձէեղել 7 մարդ, այդթվում՝ 4 երեխա, բոլորը՝հայհամայնքիներկայացուցիչներ:

2018-Եվրախորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ հավանություն է տվել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրին ու հարաբերությունների մասին բանաձևին:

ԱՇԽԱՐՀ

1054 –Ցուլի համաստեղությունում նկատվել է գերնոր աստղի առկայծում, որի հետևանքով առաջացել է Խեցգետնային միգամածությունը:

1631-Փարիզում բացվել է զբաղվածության և հասցեների առաջին գործակալությունը:

1776- ընդունվում է ԱՄՆ-ի անկախության հռչակագիրը։

1790 –ծնվել է բրիտանացի աշխարհագրագետ և գեոդեզիստ սեր Ջորջ Էվերեստը, որի պատվին էլ աշխարհի ամենաբարձր լեռնագագաթ Ջոմոլունգման կոչել են Էվերեստ: 1807- ծնվել է իտալացի գեներալ և քաղաքական գործիչ Ջուզեպպե Գարիբալդին:

1817-ԱՄՆ-ում սկսվել է Էրի ջրանցքի շինարարությունը, որը միացնում է համանուն լիճը Հուդզոն գետի հետ:  

1826- անկախության  հարյուրամյակի օրը Նյու Յորք է հասել ամերիկացիներին ֆրանսիացի ժողովրդի կողմից նվիրած Ազատության արձանը

1826-վախճանվել է Միացյալ նահանգների 2-րդ նախագահ Ջոն Ադամսը:

-վախճանվել է Միացյալ նահանգների 3-րդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնը:

1837 - Բիրմինգհեմի և Լիվերպուլի միջև սկսել է գործել աշխարհի առաջին երկաթուղին:

1848 –առաջին անգամ հրապարակվել է Կարլ Մարքսի «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը»:

1862 - Լուիս Քերոլը Ալիս Լիդելին պատմել է մի հեքիաթ, որը հետագայում դարձել է «Ալիսը հրաշքների աշխարհում» վեպի նախատիպը:

1865-«Macmillan and Co» տպագրատունը  տպագրել է «Ալիսը Հրաշքների աշխարհում» վեպի առաջին հրատարակությունը:

1892- Սամոայում երկու անգամ իրար ետևից կրկնվել է հուլիսի 4-ը, ինչը կապված է այն բանի հետ, որ երկիրն անցել է ամսաթվի փոփոխության գծից արևելք գտնվող ժամային գոտի:

1894- չնայած միապետականների դիմադրությանը Հավայան կղզիները հայտարարվել է հանրապետություն:

1903 –նախագահ Ռուզվելտը հայտարարել է Խաղաղ օվկիանոսոի հատակով անց կացված մալուխի շնորհիվ խաղաղօվկիանոսային կապի ստեղծումը:

1918-բոլշևիկները գնդակահարել են Նիկոլայ 2-րդ ցարին և նրա ընտանիքի անդամներին:

1934 – վախճանվել է ծագումով լեհ ֆրանսիացի ֆիզիկոս և քիմիկոս Մարի Կյուրին:

1941-ավարտվել է Բեսարաբիայի և Հյուսիսային Բուկովինայի միակցումը ՍՍՀՄ-ին:

1943 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում  Պրոխորովկա գյուղում սկսվել է մարդկության պատմության մեջ ամենաշատ կյանքեր խլած Կուրսկի ճակատամարտը:

1946 – Քյոնիգսբերգը վերանվանվել է Կալինինգրադ:

1946-ճանաչվել է Ֆիլիպինների անկախությունը:

1959 –Յամայկան մնալով Վեստ-Հնդկական Դաշնությունում ստացել է ներքին ինքնակառավարման իրավունք:  

1961– խորհրդային «Կ-19» ատոմային սուզանավում տեղի է ունեցել վթար։

1975 - Կանաչ հրվանդանը անկախություն է ստացել Պորտուգալիայից:

1976 -«Էնտեբբե» օպերացիայի շրջանակներում Իսրայելի հատուկ ծառայությունները Ուգանդայում վնասազերծել են օդանավակայանում պատանդներ վերցրած ահաբեկիչներին։ Արդյունքում զոհվել են 5 իսրայելցի, 6 ահաբեկիչ և 23 ուգանդացի, իսկ 101 պատանդ ազատվել են:

2004 - Հունաստանն առաջին անգամ դարձել է Եվրոպայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն:

 

Ի մի բերեց Կ.Խաչիկյանը

 

 

website by Sargssyan