Լիբանանի հայ համայնքի 11 զոհերը երկրի տարբեր շրջանների բնակի... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. մահացածն ու 4 վի... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դր... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պայթյունից ավերված Բեյրութը ցուցադրվել է թռչնի թռիչքի բարձրո... ՎԻԴԵՈ
Լիբանանի հայ համայնքում 11 զոհ կա. «Արևելք» ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 06.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Սևիլիա» - «Ռոմա». Բուքմեյքերների կանխատեսումը Շաբաթ օրը Հայաստանից օդանավ կթռչի Բեյրութ. Լիբանան կմեկնի նաև Զարեհ Սինանյանը Թուրքիայի ԱՆ-ը հերքում է առողջարաններում կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճի մասին տեղեկատվությունը Կորոնավիրուսով նոր վարակակիրների թիվը՝ այսօր Լիբանանի հայ համայնքի 11 զոհերը երկրի տարբեր շրջանների բնակիչներ էին. մանրամասներ Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. մահացածն ու 4 վիրավորներից 3-ը զինծառայողներ են Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ Իրավիճակը Բեյրութում պայթյունից հետո Սամվել Կարապետյանը կաջակցի բեյրութահայերին ու կօգնի վերականգնել պայթյունի հետեւանքով վնասված եկեղեցին «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Պայթյունից ավերված Բեյրութը ցուցադրվել է թռչնի թռիչքի բարձրությունից (տեսանյութ) Լիբանանի հայ համայնքում 11 զոհ կա. «Արևելք» Կրկին խախտումներ՝ Ծաղկաձորի հյուրանոցներում. ԱԱՏՄ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 135-ի Բեյրութում երկշաբաթյա արտակարգ դրություն է հայտարարվել

Ճգնա­ժա­մը հաղ­թա­հա­րե­լու հար­ցում ին­չի՞ վրա է կա­ռա­վա­րու­թյան հույ­սը

Past.am

Ներ­կա­յումս Հա­յաս­տա­նը կանգ­նած է տնտե­սա­կան և սո­ցի­ա­լա­կան լուրջ խնդիր­նե­րի առաջ։  Հա­մա­վա­րա­կի ար­դյուն­քում առաջ եկած ճգնա­ժա­մը ժա­մա­նա­կի ըն­թաց­քում ավե­լի է խո­րա­նում, և ար­դեն իսկ կաս­կած չկա, որ 2020 թվա­կա­նի բյու­ջեն կա­տա­րե­լու հար­ցում մեր եր­կի­րը խնդիր­ներ է ունե­նա­լու։

Եվ այս հար­ցում մեծ նշա­նա­կու­թյուն ունի այն, որ նվա­զում է տնտե­սա­կան ակ­տի­վու­թյու­նը։ Հատ­կա­պես մտա­հո­գիչ է իրա­վի­ճա­կը ար­տա­քին առևտ­րաշր­ջա­նա­ռու­թյան ոլոր­տում։ Ուշագ­րավ է, որ Հա­յաս­տա­նի ար­տա­քին առևտ­րա­յին շրջա­նա­ռու­թյու­նը 2020 թվա­կա­նի հուն­վար-ապ­րի­լին կազ­մել է 974,2 մլրդ դրամ՝ տա­րե­կան անկ­ման արա­գաց­մամբ մին­չև 10,4 %: Դրա կա­ռուց­ված­քում ան­կում է գրան­ցել ար­տա­հա­նու­մը ՝ 8,1 տո­կո­սով մին­չև 334,6 մլրդ դրամ և ներ­մու­ծու­մը՝ 11.5%-ով մին­չև 639,6 մլրդ դրամ:

Իսկ այս­պի­սի մտա­հո­գիչ ցու­ցա­նիշ­ներն ազ­դում են դե­պի պետ­բյու­ջե հար­կե­րի մուտ­քագր­ման ցու­ցա­նիշ­նե­րի վրա։ Եվ պա­տա­հա­կան չէ, որ ՊԵԿ նա­խա­գահ Էդ­վարդ Հով­հան­նի­սյանն կա­ռա­վա­րու­թյան նիս­տի ավար­տին լրագ­րող­նե­րի հետ զրույ­ցում չի թաքց­րել, որ մտա­հոգ­ված է հար­կե­րի հա­վա­քագր­ման ցու­ցա­նիշ­նե­րով:

Պետ­բյու­ջե հա­վա­քագր­վող հար­կե­րի ավե­լա­ցում կա­րե­լի է ակն­կա­լել մի­այն այն ժա­մա­նակ, երբ Հա­յաս­տա­նում կրկին տնտե­սա­կան ակ­տի­վու­թյու­նը վե­րա­կանգն­վի։ Սա­կայն տնտե­սա­կան աճի տեմ­պը վե­րա­կանգ­նե­լու հա­մար, այլ տար­բե­րակ, քան բիզ­նես գոր­ծու­նե­ու­թյու­նը խթա­նելն է, ուղ­ղա­կի չկա։

Տնտե­սա­կան ակ­տի­վու­թյան նվա­զու­մը, բնա­կա­նա­բար, ազ­դե­ցու­թյուն է ունե­նում նաև օրըս­տօ­րե վա­տա­ցող սո­ցի­ա­լա­կան իրա­վի­ճա­կի վրա։ Իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար ար­դեն առան­ձին կա­րև­ո­րու­թյուն ունե­ցող խնդիր է դար­ձել գոր­ծազր­կու­թյան աճող ցու­ցա­նի­շը։ 

Եվ չնա­յած դե­ռևս Վի­ճա­կագ­րա­կան կո­մի­տեն չի հրա­պա­րա­կել ո՛չ 2020 թվա­կա­նի առա­ջին, ո՛չ էլ՝ երկ­րորդ եռամ­սյա­կի գոր­ծազր­կու­թյան պատ­կե­րը, այ­նու­ա­մե­նայ­նիվ, ակն­հայտ է, որ կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­վա­րա­կի տա­րած­ման պայ­ման­նե­րում գոր­ծազր­կու­թյու­նը հսկա­յա­կան չա­փե­րի է հա­սել։ Այս­պես, Կենտ­րո­նա­կան բան­կը 2020 թվա­կա­նի հա­մար կան­խա­տե­սում է գոր­ծազր­կու­թյան աճ, որը կազ­մե­լու է մի­ջին հաշ­վով 20,4 %:

Ուստի պա­տա­հա­կան չէ, որ Փա­շի­նյա­նը իր ճե­պազ­րույց­նե­րի ըն­թաց­քում փոր­ձում է գոր­ծազր­կու­թյան մա­սով հան­րու­թյան մոտ այն տպա­վո­րու­թյու­նը թող­նել, թե փակ­ված աշ­խա­տա­տե­ղերն արագ վե­րա­կանգն­վում են։ Դրա հա­մար էլ վար­չա­պե­տը շա­րու­նա­կում է ընդգ­ծել, որ Հա­յաս­տա­նում ապ­րի­լին հա­մա­տա­րած սահ­մա­նա­փա­կում­նե­րի շրջա­նում փակ­ված շուրջ 70 հա­զար աշ­խա­տա­տե­ղից մա­յի­սին 50 հա­զա­րը վե­րա­կանգն­վել է կամ բաց­վել:

Սա­կայն երբ չկան պաշ­տո­նա­կան վի­ճա­կագ­րու­թյամբ հաս­տատ­ված գոր­ծազր­կու­թյան ցու­ցա­նիշ­ներ, որ­քա­նո՞վ կա­րող են ար­ժա­նա­հա­վատ լի­նել վար­չա­պե­տի հրա­պա­րա­կած ցու­ցա­նիշ­նե­րը, դա­տեք ինք­ներդ։ Կա­ռա­վա­րու­թյու­նում ավե­լի շատ խո­սում են, քան գործ անում։ Տե­սա­նե­լի չեն իշ­խա­նու­թյուն­նե­րի՝ տնտե­սա­կան ան­կու­մը կան­խե­լու նպա­տա­կա­ուղղ­ված գոր­ծու­նե­ու­թյու­նը։

Եթե իշ­խա­նու­թյուն­ներն իրոք մտա­հոգ­ված լի­նե­ին տնտե­սու­թյու­նը խթա­նե­լու հար­ցով, ապա հրա­տապ կար­գով գույ­քա­հար­կի բարձ­րաց­ման մա­սին օրեն­քը չէ­ին ըն­դու­նի, որով լրա­ցու­ցիչ ծանր հար­կա­յին բեռ է դրվում տնտե­սու­թյան ուսե­րին՝ ազ­դե­լով ներդ­րում­նե­րի, ան­շարժ գույ­քի գնե­րի, շի­նա­րա­րու­թյան, հի­փո­թե­քա­յին շու­կա­յի վրա։

Իսկ այս իրա­վի­ճա­կում իշ­խա­նու­թյուն­ներն իրենց հիմ­նա­կան հույ­սը դրել են մի­ջազ­գա­յին ֆի­նան­սա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րից, մաս­նա­վո­րա­պես Ար­ժույ­թի մի­ջազ­գա­յին հիմ­նադ­րա­մից և Հա­մաշ­խար­հա­յին բան­կից վար­կա­յին մի­ջոց­նե­րի ներգ­րավ­ման վրա,  սա­կայն մի­այն ար­տա­քին պարտ­քի ավե­լաց­մամբ խնդիր չի լուծ­վում։

Պետք է կա­րո­ղա­նալ այդ պարտքն ար­դյու­նա­վետ կա­ռա­վա­րել, իսկ պե­տա­կան պարտ­քի ար­դյու­նա­վետ կա­ռա­վար­ման հար­ցը լու­ծե­լու տե­սան­կյու­նից կա­րև­ո­րա­գույն նշա­նա­կու­թյուն ունի ռիս­կե­րի կա­ռա­վա­րու­մը, որի նպա­տա­կը չնա­խա­տես­ված կո­րուստ­նե­րից խու­սա­փելն ու գոր­ծառ­նու­թյուն­նե­րի անընդ­հա­տու­թյուն ապա­հո­վելն է։ Սա­կայն հարցն այն է, թե որ­քա­նո՞վ են պատ­րաստ իշ­խա­նու­թյուն­ներն ար­տա­քին պարտ­քի ար­դյու­նա­վետ կա­ռա­վա­րում իրա­կա­նաց­նել։

Ար­տակ Գալս­տյան

 

 

 

 

 

 

 

website by Sargssyan