Սեպտեմբերի 15-ից դասերը հանրակրթական դպրոցներում, նախնական և... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Չարտերային չվերթներն` առաջիկա օրերին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մեկ եվրոն վաճառվում է 583 դրամով. արտարժույթի փոխարժեքը հայա... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ-ը լրացուցիչ օգնություն կուղարկի Լիբանան ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է գրանցվել ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 11.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Քաղաքական իշխանությունը ձևովորում է, այսպես կոչված, «նոր էլիտա». Սուրենյանց «Շախմատ» ուսումնական առարկան կդասավանդվի 2-4-րդ դասարաններում՝ շաբաթական երկու ժամով․ ԿԳՄՍՆ Սեպտեմբերի 15-ից դասերը հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում կվերսկսվեն Մինչև 2022 թվականը Հայաստանում կկառուցվի 52 մոդուլային դպրոց Արմեն Սարգսյանը գիտատեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված խորհրդակցություն է անցկացրել Ամուլսարի խնդրի ողջ խորությունը հասկանալու համար պիտի մի քանի փաստ իմանաք Բալոտելին՝ «Բեշիքթաշի» ուշադրության կենտրոնում Սևրի պայմանագիրն այսօր էլ մնում է որպես կարևոր փաստաթուղթ. Արմեն Սարգսյան Թուրքիայի ռազմաքաղաքական ակտիվությունը ևս մեկ անգամ փաստում է, որ Սևրյան սահմաններն անհրաժեշտություն են. Պատմաբան Սևրի պայմանագրում ամրագրված հայության իրավունքները չեն կորցրել իրենց կարևորությունը. Չալաբյան ՏՄՊՊՀ-ն տուգանք է կիրառել «Ալեքս Հոլդինգ»-ի նկատմամբ՝ շաքարավազի շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու համար Չարտերային չվերթներն` առաջիկա օրերին 2020-ի առաջին կիսամյակում բանկային համակարգի շահույթն աճել է 2,2 մլրդ դրամով 34–ամյա Լևոն Ղասաբօղլյանի մահվան պատճառը Մայր բուհում ճգնաժամ է, փոփոխությունները չպետք է լինեն ցնցումներով․ ինչ սպասել հոգաբարձուների խորհրդի նոր կազմից Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր լուսավոր ընտանիքը . նոր լուսանկարներ

Փաշինյանին հաջողվել է մինչև վերջին բջիջը պառակտել հասարակությանը, հիմա էլ սկսել է ռուսամետների ու ռուսատյացների բաժանումները, որոնց գինը կարող ենք վճարել պետության կորստի տեսքով. Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է.

«Նիկոլ Փաշինյանին հաջողվել է մինչև վերջին բջիջը պառակտել մեր հասարակությանը։ Բաժանել ըստ «գույների»՝ սևեր և սպիտակներ, ըստ քաղաքական հայացքների՝ հեղափոխականներ և հակահեղափոխականներ, ըստ տրամադրության՝ ոգևորվածներ և հիասթափվածներ, ըստ ժամանակաշրջանի՝ ներկաներ և նախկիններ, ըստ մուծումների և լոյալության՝ օլիգարխներ և սեփականատերեր։

Էլի կան չափորոշիչներ, որոնցով «ժողովրդի» վարչապետը պառակտում, բաժանում, թշնամացնում է մարդկանց։

Հիմա էլ սկսել է ռուսամետների ու ռուսատյացների բաժանումները, որոնց գինը մենք կարող ենք վճարել պետության կորստի տեսքով։

Մեր երկրի համար չափազանց վտանգավոր է ներքաղաքական պայքարն արտաքին կողմնորոշումների դաշտ տանելը։ Վրաստանի և Ուկրաինայի օրինակները բոլորիս աչքի առաջ են։

Ինքնիշխանության թեմայով «ռազմահայրենասիրական» ելույթներ ունենալն ու հակառուսական իռացիոնալ քարոզ տանելը գործնականում նշանակում է խաղալ Թուրքիայի օգտին։

Բոլոր նրանք, ովքեր հայտարարում են, որ անվտանգության առումով Հայաստանն ունի ՀԱՊԿ–ին այլընտրանք, որ ռուսական ռազմաբազան պետք է դուրս բերվի Գյումրիից, որ ՀՀ ինքնիշխանությունը Ռուսաստանից տարանջատվելն է, կա՛մ քաղաքական առումով անմեղսունակ են, կա՛մ թուրքական գործակալներ։ Ես հակված եմ երկրորդ վարկածին։

Թուրք–ադրբեջանական զույգը սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը և մենք չպետք է կրկնենք նախկին սխալները։ Առավելևս չպետք է մատաղացու գառան պես հայտնվել գայլի բերանում։ Հատկապես երբ գայլը հարմար առիթի է սպասում և այդ առիթը ստեղծելու համար Հայաստանում հսկայական 5–րդ շարասյուն է ձևավորել»:

website by Sargssyan