Սեպտեմբերի 15-ից դասերը հանրակրթական դպրոցներում, նախնական և... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Չարտերային չվերթներն` առաջիկա օրերին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մեկ եվրոն վաճառվում է 583 դրամով. արտարժույթի փոխարժեքը հայա... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ-ը լրացուցիչ օգնություն կուղարկի Լիբանան ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է գրանցվել ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 11.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Քաղաքական իշխանությունը ձևովորում է, այսպես կոչված, «նոր էլիտա». Սուրենյանց «Շախմատ» ուսումնական առարկան կդասավանդվի 2-4-րդ դասարաններում՝ շաբաթական երկու ժամով․ ԿԳՄՍՆ Սեպտեմբերի 15-ից դասերը հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում կվերսկսվեն Մինչև 2022 թվականը Հայաստանում կկառուցվի 52 մոդուլային դպրոց Արմեն Սարգսյանը գիտատեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված խորհրդակցություն է անցկացրել Ամուլսարի խնդրի ողջ խորությունը հասկանալու համար պիտի մի քանի փաստ իմանաք Բալոտելին՝ «Բեշիքթաշի» ուշադրության կենտրոնում Սևրի պայմանագիրն այսօր էլ մնում է որպես կարևոր փաստաթուղթ. Արմեն Սարգսյան Թուրքիայի ռազմաքաղաքական ակտիվությունը ևս մեկ անգամ փաստում է, որ Սևրյան սահմաններն անհրաժեշտություն են. Պատմաբան Սևրի պայմանագրում ամրագրված հայության իրավունքները չեն կորցրել իրենց կարևորությունը. Չալաբյան ՏՄՊՊՀ-ն տուգանք է կիրառել «Ալեքս Հոլդինգ»-ի նկատմամբ՝ շաքարավազի շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու համար Չարտերային չվերթներն` առաջիկա օրերին 2020-ի առաջին կիսամյակում բանկային համակարգի շահույթն աճել է 2,2 մլրդ դրամով 34–ամյա Լևոն Ղասաբօղլյանի մահվան պատճառը Մայր բուհում ճգնաժամ է, փոփոխությունները չպետք է լինեն ցնցումներով․ ինչ սպասել հոգաբարձուների խորհրդի նոր կազմից

Աշխարքաղաքական օրակարգը սահուն կերպով մուտք է գործել Հայաստանի ներքաղաքական կյանք. Ստեփան Դանիելյան

Աշխարքաղաքական օրակարգը սահուն կերպով մուտք է գործել Հայաստանի ներքաղաքական կյանք. պարզ է, որ այն օգտագործվում է իշխանության համար մղվող պայքարի համար որպես արտաքին ռեսուրս, սակայն դրա հնարավոր հետեւանքները չեն սահմանափակվի ներքաղաքական շրջանակներում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այդ առիթով մի փոքրիկ պատմական էքսկուրս, ավելի հանգամանալից մեկ այլ առիթով կգրեմ։

Ուինստոն Չերչիլն անկեղծության պահին ասել էր, որ վերջին 400 տարիների ընթացքում Բրիտանիայի արտաքին քաղաքականության հիմնական նպատակն այն էր, որ թույլ չտա Եվրոպայում առաջ գա որեւէ երկիր, որը կարողանա մրցակցել Բրիտանիայի հետ։ Խնդիրն Բրիտանիայի հեգոմոնիան ապահովելն էր։ Դրա ամերիկյան տրանսֆորմացիան Վուլֆովիցի դոկտրինն էր, արդեն աշխարհի մակարդակով՝ ոչ մի երկիր չպետք է կարողանա այնքան հզորանալ, որպեսզի կարողանա ձեռնոց նետել ԱՄՆ հեգեմոնիային եւ դրա համար ցանկացած միջոց թույլատրելի է՝ ցանկացած միջոց։

Հիմա նորից վերադառնանք Բրիտանիային։ 19-րդ դարի կեսերին Բրիտանիայի վարչապետը մի հետաքրքիր անձնավորություն էր՝ Հենրի Պալմերստոնը, որին են վերագրում Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում սկսված հեղափոխական շարժումների ստեղծումը, իմիջիայլոց, տիպական անվանումներով՝ Երիտասարդ Իտալիա, Երիտասարդ Մակեդոնիա, Երիտասարդ Սերբիա, Երիտթուրքեր եւ այլն։ Անգամ դրանց կանոննադրություններն էին տիպային։ Ի դեպ, Դաշնակցությունը նույնպես առաջացել է «Երիտասարդ Հայաստան» կոմիտեի վերակազմավորման հետեւանքով։

Դրանց նպատակն արդեն պետք է պարզ լինի՝ քանդել Եվրոպայի կայսրությունները, որպեսզի Բրիտանիան չունենա մրցակիցներ եւ այդ գործի համար կարելի է ազգեր զոհել։

Նույնը հիմա է կատարվում, մի տարբերությամբ, առաջ ազգայնական գաղափարներն էին օգտագործում, հիմա՝ լիբերալ գլոբալիստական։

Ինչի եմ սա գրում՝ ուրիշի խաղերի մեջ մտնելը շատ դաժան հետեւանքներ է ունենում, վառ օրինակը 1915 թվականի Ցեղասպանությունն է, որից դասեր չենք էլ քաղել։

Հիմա Հայաստանում Օտար Խաղեր են սկսվել՝ օտար ազդեցության գործակալներով, բայց դրանց համար հասարակ ժողովուրդն է վճարելու՝ արյունով, ինչպես որ լինում է նման դեպքերում»:

 

website by Sargssyan