Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Քրեական գործ հարուցելու առիթն առկա էր, իսկ հիմքերը՝ բավարար». ինչո՞ւ ՀՔԾ-ն մերժեց գործի հարուցումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը, որպես «Մեկ Հայադտան» կուսակցության կողմից լիազորված անձ, հունիսի 12-ին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն և Հատուկ քննչական ծառայություն` նոր կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու փաստի առիթով քրեական գործ հարուցելու համար: Ավելի ուշ հատուկ քննչական ծառայությունը հրաժարվել էր քրեական գործ հարուցել: «Փաստը» թեմայի շուրջ զրուցել է իրավաբանների, քաղաքական գործիչների ու քաղաքագետների հետ:

«Քրեական վարույթ նախաձեռնելու համար բոլոր նախադրյալներն առկա էին»

Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը «Փաստի» հետ զրույցում շեշտեց.

 «Կարծում եմ՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար բոլոր նախադրյալներն առկա էին: Հայաստանի պատմության մեջ չի եղել այնպիսի համաճարակ, երբ այսպիսի մեծ թվով զոհեր լինեին: Ու երբ իրավիճակը դիտարկում ենք համաշխարհային թվերի սահմաններում, ակնհայտ է դառնում, որ Հայաստանը վատագույն դիրքերում է: 

Սա արդեն իսկ բավարար է, որ մենք քրեական վարույթ իրականացնենք ու տեսնենք, թե ով է առնվազն անզգուշություն թույլ տվել, և ով է պատասխան տալու 650 և դեռ ավելացող մարդկային մահերի համար: Իսկ վերոնշյալ մերժումը քաղաքական եմ համարում: Իշխանության կողմնակիցների հետ կապված ցանկացած փոքր միջադեպ հաճախ քրեական գործով է ավարտվում, մինչդեռ այստեղ մենք 650 մարդու մահվան հետ գործ ունենք: Ես այն կարծիքին եմ, որ քրեական գործ պետք է հարուցվեր: 

Քրեական գործ հարուցելու առիթն առկա էր, իսկ հիմքերը՝ բավարար: Այնուամենայնիվ, վստահ եմ, որ քրեական գործը հարուցվելու է այն ժամանակ, երբ հաղթահարվի այս քաղաքական ճնշման և ազդեցության գործոնը»:

«Իշխանություններն ամեն կերպ փորձելու են ինքնաարդարացման ուղիով գնալ»

Իրավաբան, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանն ընդգծեց՝ առանց փաստաթղթերին ու դրանցում ներկայացված հիմքերին և հիմնավորումներին առավել մանրամասն ծանոթանալու՝ մի փոքր բարդ կլինի մասնագիտական գնահատակ տալ. 

«Բայց, ընդհանուր առմամբ, հաշվի առնենք, որ մի շարք գործերի համատեքստում իրավապահ մարմիններն իրենց հիմնական գործառույթները չպահպանելով՝ իշխող ուժի շահերն են սպասարկում: 

Եվ այս տեսանկյունից զարմանալի չէ, որ, ամեն դեպքում, նմանաբնույթ հիմքով գործի հարուցումը կմերժվեր: Ես հիշեցնեմ՝ երբ խորհրդարանում ընդդիմադիր ուժերը նոր կորոնավիրուսի դեմ պայքարի առնչությամբ հանձնաժողով էին ուզում ձևավորել, իշխող ուժը կրկին հակված չէր համագործակցել»:

Նա շեշտեց, որ ամեն ինչ հենց այս տրամաբանության ներքո է. 

«Բայց այս պարագայում նման մոտեցումը բավականին խնդրահարույց է, որովհետև երկրում իրապես ունենք մի իրավիճակ, երբ կարող ենք անզեն աչքով հետևություններ կատարել առ այն, որ իշխող ուժը տապալել է ու ձախողել վարակի դեմ պայքարը, ինչի մասին է վկայում մահացությունների և վարակակիրների թիվը, որն ունենք թե՛ տարածաշրջանի, թե՛ համաշխարհային մակարդակով: 

Դեռևս փետրվար ամսից մեր փորձագետներն անընդմեջ ահազանգում էին՝ կոչ անելով իշխանություններին կոնկրետ գործողությունների դիմել վարակի կանխարգելման նպատակով, բայց բավականին ուշացած գործողություններ եղան: 

Թե՛ վարակակիրների, թե՛ մահվան դեպքերի քանակը վկայում է, որ ինչ-որ բան օբյեկտիվորեն ճիշտ չի կազմակերպվել մեր երկրում. այս պարագայում առնվազն օբյեկտիվ կլիներ, որ քննչական մարմինը քննության արդյունքում, ենթադրենք, հիմքերի բացակայության պարագայում գործը կարճեր, այլ ոչ թե հապշտապ ներկայացներ, թե գործ հարուցելու հիմքեր ընդհանրապես առկա չեն: 

Հաշվի առնելով նաև օրենսդիր մարմնում հանձնաժողովի ստեղծման շուրջ իշխանության վերոնշյալ մոտեցումը՝ կարող ենք ասել, որ ամեն դեպքում իշխանություններն ամեն կերպ փորձելու են ինքնաարդարացման ուղիով գնալ: 

Փորձելու են նաև խուսափել որևէ պատասխանատվությունից, որևէ կերպ իրենց թերությունները հանրությանը մատուցելուց: 

Մինչդեռ՝ այս ամբողջ գործընթացը պետական մարմինների կողմից առնվազն պետք է հանրամատչելի ձևաչափով հանրային հաշվետվողականության ենթարկվի և հանրությունն իրազեկված լինի, թե որ մարմնի թերացումների հետևանքով է, որ ունենք մի վիճակ, երբ և՛ մարդկային կյանքեր ենք կորցնում, և՛ սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում ենք»:

«Իրավապահ համակարգն ամբողջովին ենթարկվում է մեկ մարդու»

Ինչ վերաբերում է հարցի քաղաքական կողմին, քաղտեխնոլոգ Արմեն Բադալ յանը նկատեց. «Այս մերժումը սպասելի էր, որովհետև դատաիրավական համակարգն ամբողջությամբ ենթակա է վարչապետին: Իրավապահ համակարգը դե յուրե պետք է անկախ գործեր և չկաշկանդվեր այն առումով, թե ում դեմ կարող է ուղղվել այդ հետաքննությունը:

«Իրավապահ համակարգը ծառայում է գործող իշխանությունների քմահաճույքներին»

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն էլ շեշտեց, որ ՀՀ-ում արդարադատությունը շարունակում է շատ ցածր մակարդակում մնալ, ինչի վառ վկայությունը վերոնշյալ մերժումն է: «Բացի այդ, մերժումը ցույց է տալիս, որ իրավապահ համակարգը ծառայում է գործող իշխանությունների պատվերներին ու քմահաճույքներին: 

Այդ ինչպե՞ս է ստացվում, որ ինչոր A4 ֆորմատի թղթի կտորի վրա զետեղված ինֆորմացիայի հիման վրա կարելի է Ազգային ժողովի պատգամավորին զրկել անձեռնմխելիությունից, ձերբակալության հրահանգներ տալ, իսկ կոնկրետ հայտարարության հիման վրա չպետք է քրեական գործ հարուցվի:

 Ու սա այն դեպքում, երբ ակնհայտ են թե՛ կորոնավիրուսի տարածման ահագնացող տեմպերը, թե՛ դրա սարսափելի բացասական հետևանքները»,-ասաց քաղաքագետը:

«Արթուր Ղազինյանը հիմնավոր դժգոհություն ու մտահոգություն է հայտնել»

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը զերծ մնաց վերոնշյալ դիմումի և այն մերժելու շուրջ առարկայական գնահատականներից՝ նշելով, որ թե՛ դիմումի ու թե՛ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման բովանդակությանը ծանոթ չէ. 

«Բայց մի բան ակնհայտ է, որ Արթուր Ղազինյանը հիմնավոր դժգոհություն ու մտահոգություն է հայտնել. բոլորն են տեսել, որ կորոնավիրուսի տարածման սկզբնական շրջանում ՀՀ իշխանություններն անլուրջ վերաբերմունք ունեին: Մտադիր էին վարակը տնական օղիով ու պինցետով հաղթահարել, որովհետև մտահոգված էին այլ ցավերով՝ մասնավորապես՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անպայման կյանքի կոչելու մտայնությամբ: 

Եվ հետո, երբ պարզվեց, որ վարակն իրական սպառնալիք է մեր բնակչության համար, հետին թվով սկսեցին իմաստուն, հոգատար ու իրավապաշտ ձևանալ ու ինչ-որ քայլեր իրականացնել: Բայց այս պահի դրությամբ ես բավարար հիմքեր ունեմ պնդելու, որ պայքարն, այնուամենայնիվ, պատշաճ չի իրականացվում: 

Պայքարն այս պահին ամենավերին մակարդակով ձևական բնույթ ունի: ՀՀ իշխանությունները, վարչապետի գլխավորությամբ, զբաղված են ձեռնածությամբ, ցուցադրական ելույթներով: Այս առումով հիմնավոր է եղել դիմումը: 

Չեմ ուզում առանց ՀՔԾ որոշման բովանդակությանը ծանոթանալու պիտակավորել այն, բայց այն, որ խնդիր կա, ու ՀՀ իշխանությունն այսօր ուղղակի ձևական պայքար է մղում վարակի դեմ՝ չարձանագրելով նաև շոշափելի դրական արդյունք, ակնհայտ է: 

Եթե Հայաստանը իրավական պետություն է և եթե Սահմանադրության 28-րդ հոդվածը ձևական չի հռչակում օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը, ուրեմն ստեղծված իրավիճակի համար անպայման պետք է պատասխանատուներ լինեն, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ»:

«Ինչքան հիմնավոր էր «Մեկ Հայաստան» կուսակցության» դիմումը, նույնքան անհիմն էր մերժումը»

Արտախորհրդարանական և խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները ևս փաստում են վարակի դեմ պայքարի ձախողման մասին: 

Ինչ վերաբերում է դիմումը մերժելուն, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը մասնավորապես ընդգծեց. «Հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու «Մեկ Հայաստան» կուսակցության քայլն ամբողջովին հիմնավորված եմ համարում: Առհասարակ, մենք հասկացանք, որ համաճարակի կառավարման և դրա ռիսկերը մեղմելու հարցում կառավարությունը և քաղաքական մեծամասնությունը բառիս բուն իմաստով հայտնվեցին բացարձակ անկարողության առջև. չունեցան բավարար թե՛ քաղաքական, թե՛ կազմակերպչական շրջահայացություն: 

Թե՛ տարածաշրջանային, թե՛ համաշխարհային մակարդակով արձանագրված մեր վատագույն ցուցանիշներն էլ ավելի են փաստում, որ Հայաստանի իշխանությունները չկարողացան դիմագրավել այդ լրջագույն սպառնալիքին: Իսկ այս ամենն ունի հասցեատեր ու պատասխանատուներ. մարդիկ, ովքեր ի պաշտոնե պատասխանատու էին ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ֆիզիկական անվտանգության համար: Եվ դիմումը վարույթ չընդունելը փաստում է, որ այսօր Հայաստանում մի ռեպրեսիվ մթնոլորտ է, երբ աննկարագրելի խոցելի է իշխանության ճյուղերի միջև տարանջատումը, ինչպես նաև արդարադատություն իրականացնող մարմինների անկախությունը: 

Ի դեպ, մենք այս ամբողջ ընթացքում տարբեր դրվագներ ենք տեսել առ այն, որ գործադիր իշխանության կողմից դատական իշխանության նկատմամբ ճնշում կա: Այս ամենը մի կողմից փաստում է, որ ինչքան հիմնավոր էր «Մեկ Հայաստան կուսակցության» դիմումը, նույնքան անհիմն էր վերոնշյալ մերժումը»:

Նա շեշտեց՝ համավարակի հենց առաջին իսկ օրերից տարբեր քաղաքական ուժեր տարբեր առաջարկներ արեցին. «Բայց բոլոր ծրագրերը մերժվեցին, որովհետև այդ քաղաքական ուժն ամբողջությամբ մերժում է երկխոսությունը: Ոչ մի քաղաքական ուժի առաջարկ ու առարկություն քննարկման առարկա չդարձավ: 

Բայց սա այն դեպքն էր, երբ քաղաքական մեծամասնությունը քաղաքական ողջախոհություն պետք է ցուցաբերեր և համազգային ուժերի լարումով, քաղաքական ուժերի հետ երկխոսությամբ լուծումներ գտներ: Մինչդեռ իշխանության ներկայացուցիչների կողմից միմյանց հերքող, հակասող հայտարարություններ ու անարդյունավետ քայլեր եղան»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գազ չի լինի Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ․ նա հոսպիտալացվել է Սենատը հաստատել է Ուկրաինային և Իսրայելին բազմամիլիարդանոց օգնության հատկացումը. Բայդենն այսօր կստորագրի օրինագիծը Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ավետի քրոջ հուզիչ գրառումը՝ եղբոր հետ կատարված դեպքի մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր 24 ժամ ջուր չի լինելուԱռեղծվածային դեպք՝ Գեղարքունիքում. Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 24-ի համար Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Ալիևը հայտարարեց՝ ՀՀ-ն հավերժական թշնամին է․ Տավուշի գյուղերը չպե՛տք է տրվեն ԱդրբեջանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուԽնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ Տասնյակ հասցեներում լույս չի լինիԲագրատաշեն-Ալավերդի ճանապարհին բերման ենթարկվածների մի մասին ազատ են արձակել (տեսանյութ) ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և բարեկեցության ապահովման առաջնահերթությունից, ի տարբերություն Արևմուտքի, որը առաջնորդվում է բացառապես իր շահերով․ ՌԴ ԱԳՆ Օրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ինչպես են ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում ճանապարհը փակած քաղաքացիներին (ֆոտոշարք) Պայքարի տրամադրությունը չի ընկնելու․ արդեն 10 հոգու ձերբակալել են՝ Տավուշում իրականացվող պայքարի համարՄԻՊ–ը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ) Կիրանցում ջահերով երթ է ընթանում (տեսանյութ) Ավելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին «Ցեղասպանության ճանաչումից` հատուցման պահանջ»․ Երեւանում մեկնարկեց ջահերով երթը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր. ուղիղ «Զա՛րկ, երբ հալածում են քեզ». հրապարակում այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (տեսանյութ) Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ) Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Այրում-Բագրատաշեն հատվածում շարունակում են կարմիրբերետավորներ ու ոստիկաններ ժամանել (տեսանյութ) Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԱյրում-Բագրատաշեն հատվածում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել (տեսանյութ) Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռուսաստանի նախագահի պայմանավորվածության արդյունքում․ Ալիև Ճակատագիրը նվեր է պատրաստում․ կենդանակերպի այս նշանների համարՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց