Ереван, 27.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ինչո՞վ է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան խանգարում իշխանություններին

АНАЛИТИКА

Վերջին օրերին ակտիվ քննարկումների առարկա է դարձել ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացված հանրակրթության պետական չափորոշիչների նախագիծը: Հիմնային փոփոխություններ ենթադրող այս նախագիծը բազմաթիվ հարցեր է առաջ բերում։

Բացի «Հայոց լեզվի» և «Հայ գրականության» ժամաքանակի նվազեցման խնդրից, մեծ թվով քաղաքացիներ իրենց դժգոհությունն են հայտնում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի համար առաջարկվող լուծման վերաբերյալ։ 

Խնդիրն այն է, որ Հայ եկեղեցու պատմության ծրագիրը նախատեսված է ուսուցանել հասարակագիտական և հայագիտական առարկաների բնագավառների ինտեգրված առարկայի ձևաչափով:

Այսինքն՝ «Հայոց եկեղեցու պատմությունը»՝ որպես առանձին առարկա, դպրոցներում չի դասավանդվելու։ Եվ ուշագրավ է, որ այս առարկան դպրոցներից հանելու մտադրության մասին իշխանությունները տևական ժամանակ է, ինչ խոսում են։ 

«Հայ եկեղեցու պատմության» և մյուս հայագիտական առարկաների թեման ժամանակին հանրային այնպիսի մեծ հնչողություն գտավ, որ ամիսներ առաջ խնդրին ուղիղ եթերով առանձին անդրադարձավ նաև վարչապետ Փաշինյանը։

Եվ իշխանությունների կողմից տարվող քաղաքականությունը հիմնավորելու համար վերջինս նշում էր, թե իր կարծիքով` «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի գոյությունը տրամաբանված չէ։ 

Ըստ նրա` «Հայոց պատմություն» առարկայի գոյության դեպքում առանձին «Հայոց եկեղեցու պատմությունը» խոսում է գոյություն չունեցող տարանջատման և հայ ժողովրդի և Հայ առաքելական եկեղեցու միջև գոյություն չունեցող անջրպետի մասին: 

Եվ, ի հավելումն, վարչապետը համարում էր, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դուրսբերումը դպրոցական ծրագրից միայն դրական ազդեցություն կունենա աշակերտների վրա։ Սակայն հարց է, թե ինչքանո՞վ է տրամաբանված իշխանությունների դիրքորոշումն առ այն, թե «Հայոց պատմություն» և «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաների դասավանդումը պետք է լինի դրանց ինտեգրման ճանապարհով։

Այս հարցին պատասխանելու համար պետք է անդրադարձ կատարենք «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի առկայության կարևորությանը։ 

Ճիշտ է՝ «Հայոց պատմություն» առարկան հանրակրթական համակարգում ունի իր ուրույն տեղը, բայց նրանում անդրադարձ է կատարվում պատմական զարգացումներին զուտ ընդհանրական տեսանկյունից, իսկ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան արտացոլում է միայն հայոց եկեղեցու պատմությունը, որն էլ իր հերթին առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերել հոգևոր մշակույթի, ինքնության և քրիստոնեական արժեքների պահպանման տեսանկյունից։

Իսկ այս հանգամանքը հատուկ կարևորություն է ստանում այն լույսի ներքո, որ Հայ առաքելական եկեղեցին պատմության ընթացքում անուրանալի դերակատարություն է ունեցել հայապահպանության տեսանկյունից։ 

Երբ հայ ժողովուրդը զրկված է եղել պետականությունից, տիրապետող երկրների ղեկավարները հաշվի են նստել առաջին հերթին Եկեղեցու կարծիքի հետ՝ որպես հայ ժողովրդի հավաքականությունը արտահայտող կառույց։ 

Փաստորեն եկեղեցին պետականության կորստի պարագայում պետական կառույցի որոշակի դերակատարություն է ստանձնել հայ ժողովրդի կյանքում։ Էլ չենք խոսում, որ հայկական կրթօջախները և համալսարանները գործել են եկեղեցուն կից։ 

Եվ առաջին հայացքից կարող է տրամաբանական թվալ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան Հայոց պատմության մեջ ներառելու մտադրությունը, բայց այս առարկաներից յուրաքանչյուրը առանձին խնդիր է լուծում։

Հարցն այն է, որ «Հայոց պատմություն» առարկայի մեջ ինտեգրվելով՝ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան ամբողջ ծավալով չի ներառվի, ժամանակի ընթացքում կկրճատվի և աստիճանաբար դուրս կմղվի կրթական պրոցեսներից։ Իսկ թե որքան կարևոր նշանակություն ունի այս առարկան արժեքային համակարգի և ինքնության ձևավորման տեսանկյունից, ավելորդ է խոսել։

Մի՞թե հանրակրթական համակարգում բոլոր խնդիրները լուծվել են, իսկ ավելի կատարելագործված կրթություն ունենալու համար «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի առանձին գոյությո՞ւնն էր խանգարում։

Այս նախաձեռնությունը իշխանությունների՝ ազգային արժեհամակարգի դեմ տարվող քաղաքականության հերթական դրսևորումներից մեկն է, որի նպատակն է հաճեցնել իշխանությանը սատարող որոշ արտաքին ուժերի։ 

Սակայն այսպիսի հարցերում հանրային կարծիքը պետք է լինի գերակա, և առանց հանրության կարծիքը հաշվի առնելու նման քայլերի գնալը ուղիղ ազդելու է իշխանությունների հանրային վարկանիշի վրա։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Стрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостью